Մշակույթ 18:02 14/07/2017 Հայաստան

Իտալացի ռեժիսոր. Աֆրիկայի նկատմամբ մեղքի զգացում ունեմ

Իտալացի ռեժիսոր Տոմմազո Կոտրոնեիի  «Արյուն և լուսին» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում: Ֆիլմը նկարահանվել է Եմենում, ամբողջովին պատկերացում է տալիս, թե ինչ է կատարվում այդ երկրում: 

«Գլխավոր հեոսներից մեկն իմ ընկերն է, ում ծնողներն ահաբեկչական  գործողության զոհ էին դարձել, երբ դեռ նա փոքր է եղել: Եմենում սկսել է ապրել տատիկի, պապիկի հետ մի գյուղում, որտեղ ահաբեկչական ակտեր են լինում: Այնտեղ երեխաներին հիմնականում փորձում են համոզել, ուղղորդել դեպի «Ալ Քաիդա»՝ ապագայում ահաբեկչական ակտերին մասնակցելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տոմմազո Կոտրոնեին:

Նա նշեց, որ ընկերոջ հետ շփվելու ընթացքում մեկ այլ տխուր պատմություն է լսել. «13-ամյա մի աղջկա ստիպել են ամուսնանալ: Եմենի նման երկրի համար այդ աղջիկը բավականին խիզախ քայլի է դիմում՝ փախչում է տանից: Այդ պատմությունը լսելուց հետո հնարավոր չէր ֆիլմով չներկայացնել, քանի որ կարևոր փաստ էր, որ երիտասարդ աղջիկը կարող էր նման խիզախություն ունենալ ու այդ քայլին դիմել: Այդ պահից ֆիլմում հայտնվել է նաև այդ հերոսուհին»:

Ռեժիսորը պատմեց, որ սկզբում միայն այդ աղջկա կողմից էր լսել պատմությունը, այնուհետև հանդիպել է նաև նրա ամուսնուն. «Նրա հետ բավականին երկար եմ շփվել: Շփումների, խոսակցությունների արդյունքում միասին հասկացանք, որ 13 տարեկանում ամուսնանալն այդքան էլ ճիշտ որոշում չէ: Այդ տղամարդն ինձ օգնեց ֆիլմի նկարահանումների ժամանակ»:

Հարցին, թե բողոքի ակցիաների նկարահանումների ժամանակ բարդություններ չկայի՞ն, իտալացի ռեժիսորը պատասխանեց. «Երբ որոշում եմ նմանատիպ երկիր գնալ, նմանատիպ կադրեր լուսաբանել, միշտ գնում եմ այն հավատքով, որ դա կարող եմ անել, նաև այն համոզմունքով, որ հնարավոր է չվերադառնամ: Եթե այդ միտքը չլինի, միգուցե չգնամ նման երկրներ, ինչպիսին Եմենն է, Սոմալին:
Աֆրիկայի նկատմամբ մեղքի զգացում ունեմ, որովհետև ես եվրոպացի եմ: Երբ գնում եմ Աֆրիկա, հաճախ մտածում եմ՝ չվերադառնամ Իտալիա, որովհետև հենց Եվրոպան, մեծ տերություններ են մեղավոր, որ Աֆրիկան այդ իրավիճակում է»:

Տոմմազո Կոտրոնեիի խոսքով, գուցե աշխարհում գլոբալ առումով ինչ-որ բան փոխվի, եթե նմանատիպ ֆիլմերի ցուցադրությունը լինի պարտադիր, երեկոյան ժամը 7-8-ից հետո բոլոր հեռուսաալիքներով նման ֆիլմեր ցուցադրեն ու աշխատանքից վերադարձած մարդիկ դիտեն: 

«Բայց համակարգը, իհարկե, թույլ չի տա, որովհետև իրենց համար ավելի կարևոր է, որ  միջին աշխատողը, երբ աշխատանքից հոգնած, կյանքից դժգոհ վերադառնում է տուն, դիտի անիմաստ, որևէ բան չսովորեցնող բաներ, հակառակ դեպքում գուցե նմանատիպ ֆիլմեր դիտելուց հետո իր մեջ ուժ գտնի ու փորձի ինչ-որ բան փոխել:  Դրա համար հնարավոր չի լինի իրականություն դարձնել դա, բայց մեծ փոփոխությունների համար արժեր այդպես առաջնորդվել»,- նշեց ռեժիսորը:

Ֆիլմի մասին՝
Մանկահասակ հարսնացու Սորայան ամուսնուց փախչում է` հայտնվելով մի գյուղում, որտեղ ոչ ոքի չի ճանաչում: Տեղական դպրոցի երիտասարդ  ուսուցիչը նրան օթևան է տալիս և  իր պաշտպանությունն առաջարկում, մինչև Սորայան հասկանա, թե որն է լինելու իր հաջորդ քայլը: Սա  երկու երիտասարդ եմենցու՝ քաղաքից եկած կնոջ և ավանում ապրող տղամարդու պատմությունն է: Երկուսն էլ պայքարում են` ասես աշխարհից մոռացված մի  երկրում  անհավատալի խոչընդոտներ հաղթահարելով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:51
Վրաստանի վարչապետ. Առկա 400 միլիոն դոլար կազմող առևտրաշրջանառության ծավալներն անհրաժեշտ է մեծացնել
«Հայաստանն ու Վրաստանը միջազգային ինտեգրման տարբեր ուղիներ են ընտրել, սակայն դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր երկրների փոխգործակցության...
Աղբյուր` Panorama.am
16:42
«Երևան օփեն». Հայաստանի շախմատիստները պահպանում են առաջատարի դիրքերը
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող «Երևան օփեն» միջազգային մրցաշարի յոթ տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են...
Աղբյուր` Panorama.am
16:38
Քաղաքագետ. Կարծում եմ՝ աշխարհին ապացուցեցինք, որ հարաբերությունները կարգավորել պատրաստ ենք
Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՄԱԿ-ում ՀՀ նախագահի՝...
Աղբյուր` Panorama.am
16:26
Վահան Մարտիրոսյանը քաղաքացիներին հորդորում է օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից
Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները կանոնակարգելու նպատակով ընդունվել են մի շարք օրենքներ, որոնց պահանջներին համապատասխան՝ հստակեցվել են...
Աղբյուր` Panorama.am
16:22
Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունն էլ ավելի խորացնելու հնարավորություններ կան. Ալան Դանքն
«Իմ առաջին այցը Հայաստան ինձ հնարավորություն կտա նշանավորելու Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանին՝ որպես ժողովրդավարական,...
Աղբյուր` Panorama.am
16:03
Էրդողանն Իրաքյան Քուրդիստանին սպառնացել է ռազմական օպերացիայով
Մինչև վերջին պահը մենք չէինք սպասում, որ Մասուդ Բարզանին նման սխալ կգործի և հանրաքվե կանցկացնի։
Աղբյուր` Panorama.am
15:54
Արդեն իսկ ակնհայտ է ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո դրական ազդեցությունը. Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ։
Աղբյուր` Panorama.am
15:49
Մոսկվայում Իսպանիայի դեսպանատան աշխատակիցները տարհանվել են
Սպասում են կինոլոգների ժամանմանը:
Աղբյուր` Panorama.am
15:42
Գլխավոր դատախազը մեկնում է Կազան
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Կազան քաղաքում սեպտեմբերի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
15:31
Շատերն իրենց բիզնես շահը ներկայացնում են որպես գյուղացիների ապրելու բնական իրավունքի իրացում. նախարար
«Մարդիկ նախարարությունից պահանջում են խստացնել ռեժիմը, բացառել ծառահատումները, և երբ սկսում ենք լիարժեք գործել, բացառել դրանք, այդ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
15:28
Կավանոյի և Սթեյերս. Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է նվազեցնել զինված հակամարտության վերսկսման հավանականությունը
Ամերիկյան Միջազգային հարաբերությունների խորհրդի (CFR) պաշտոնական կայքը հրապարակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Քերի Կավանոյի և...
Աղբյուր` Panorama.am
15:24
Երևանում Արմեն Երիցյանի անվան դպրոց է բացվել
Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում բացվել է Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցը: Բացման արարողությանը...
Աղբյուր` Panorama.am
15:18
CLAAS ընկերությունը հետարքրված է «Մեղրի» ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու
Գյուղտեխնիկայի արտադրություն իրականացնող աշխարհում առաջատար «CLAAS» ընկերության ներկայացուցիչները Տնտեսական զարգացման և ներդրումների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մեծամորի պեղումներին նվիրված գիտաժողով կանցկացվի
Մասնակցության հայտ են ներկայացրել Լեհաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի Դաշնության, Իտալիայի, Իրանի, Վրաստանի և Հայաստանի շուրջ 30 մասնագետներ:
Աղբյուր` Panorama.am
15:00
Վթարային ջրանջատում Եղեգնաձորում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
14:51
HRW. Ադրբեջանը վերջապես պատասխանատվության է ենթարկվում
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տպագրել է կազմակերպության ներկայացուցիչ Ֆիլիպ Դամի հոդվածը, որում վերջինս...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ռոսկոմնադզորի ղեկավարը սպառնացել է արգելափակել Ֆեյսբուքը
«Օրենքը պարտադիր է բոլորի համար: Ցանկացած դեպքում մենք կամ կհասնենք նրան, որ օրենքը կատարվի, կամ ընկերությունը կդադարեցնի աշխատանքը ՌԴ տարածքում»:
Աղբյուր` Panorama.am
14:45
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են. նախարար
ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բախշյան. Դեմ քվեարկեք ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տարածել է հայտարարություն, որի համաձայն «Իրավական ակտերի նախագծերի...
Աղբյուր` Panorama.am
14:35
ՀՀ Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և...
Աղբյուր` Panorama.am
14:28
«Ռոստելեկոմ»-ը պարգևատրվել է որպես ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր
«Ռոստելեկոմ» Հայաստանը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից պարգևատրվել է որպես Ինտերնետ ծառայություններ լավագույն որակ տրամադրող...
Աղբյուր` Panorama.am
14:20
Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա. Բնապահպանության նախարար
«Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա։ Սևանը մեզ համար ոչ միայն մեր ազգային հարստությունն է, այլ նաև էկոլոգիական, տնտեսական, սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
14:12
Շառլ Ազնավուրն իր բեմական գործունեության 70-ամյակը կնշի Միլանում
Նոյեմբերի 13-ին շանսոնյեն ելույթ կունենա Teatro degli Arcimboldi –ում:
Աղբյուր` Panorama.am
14:06
«Բռնությունը փոխարինենք սիրով»
Մեկնարկում է երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա արշավը
Աղբյուր` Panorama.am
14:03
Ես լավատես եմ և ուշ թե շուտ շատ փակ ճանապարհներ կբացվեն. Վահան Մարտիրոսյան
«Ես լավատես եմ և վստահ, որ ուշ թե շուտ ոչ միայն Վրաստանով, այլև այլ ուղղություններով անցնող շատ փակ ճանապարհներ կբացվեն, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հոկտեմբերի 2-ին «Գառնի»-ի մուտքն անվճար կլինի
Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:56
Առաջին հայացքից թվում էր, թե մարդիկ սրտացավ են, բայց այդպես չէ. Ա. Մինասյան
««Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհից հետո կաղնուտների մասով գրեթե կորուստ չունենք»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ըստ հաղորդումների` ոստիկանության պաշտոնատար անձինք խոշտանգում են կատարել և չարաշահել պաշտոնեական դիրքը. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ:
Աղբյուր` Panorama.am
13:48
Միջազգային հարաբերությունների անարխիան` իր տարերքի մեջ
Միջազգային հարաբերությունները միշտ էլ լի են եղել հոխորտանքերով և արկածախնդիր վայ-առաջնորդներով, ովքեր ավելի շատ վնաս են բերել, քան բարեխղճորեն...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քուրդիստանի սահմանին Թուրքիայի զորավարժություններին միացել է Իրաքի բանակը
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը հայտարարել է, որ իրաքյան Քուրդիստանի սահմանին սկսված զորավարժություններին մասնակցելու է նաև Իրաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վահան Մարտիրոսյան. Այսպես ասած՝ «գծատեր» հասկացությունը վերանալու է
16:13 26/09/2017

Վահան Մարտիրոսյան. Այսպես ասած՝ «գծատեր» հասկացությունը վերանալու է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}