Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրել է խաղաղ հավաքների դիտորդության զեկույցը
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից պատրաստվել և հրապարակվել է 2016թ-ի հուլիսից մինչև 2017թ-ի հունիսի 30-ն իրականացված խաղաղ հավաքների դիտորդության զեկույցը:
Կոմիտեի լրատվական ծառայության հաղորդմամբ, այն ամփոփում է 2016 թ. հուլիսի 1-ից մինչև 2017 թ. հունիսի 30-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կատարված խաղաղ հավաքների
մշտադիտարկման արդյունքները: Մշտադիտարկումն իրականացվել է Հայաստանի
Հանրապետության երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:
Զեկույցի համաձայն, նշված ամիսների ընթացքում դիտարկվել են 109 հավաք, որից` 102-ը Երևանում, 4-ը` Վանաձորում և 3-ը` Գյումրիում: Բացի հավաքների դիտարկումից, Կոմիտեի
աշխատանքային խումբը ուսումնասիրել է հավաքների ժամանակ արձանագրված միջադեպերի հետագա զարգացումները, արձանագրված խախտումների վերաբերյալ Կոմիտեն հանդես է եկել մամուլի ասուլիսներով, հայտարարություններով և առանձին զեկույցներով:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Հավաք-երթ՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի. օր հինգերորդ
- Ազատության հրապարակում մեկնարկել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հանրահավաքը
- «Հատուկ միջոցներից» այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանը դեռ չի կարողանում քայլել
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
- Ահարոնյան. «Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ»
- Երթը շարժվեց դեպի Բաղրամյան փողոց
- Ոստիկանությունը զգուշացնում է՝ իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ