Emirates-ն ուսումնասիրում է տեսանյութը, որտեղ բորդ-ուղեկցորդուհին շամպայնը հետ է լցնում շշի մեջ
Emirates ավիաընկերությունը սկսել է ուսումնասիրություն տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ բորդ-ուղեկցորդուհին բիզնես դասի սրահում մինչև վերջ չխմած շամպայնը բաժակից հետ է լցնում շեշի մեջ:
Ռիա նովոստին, հղում անելով Arabian Business-ին, գրում է, որ տեսանյութի հեղինակի խոսքով, դեպքը տեղի է ունեցել ապրիլին Դուբայից Բարսելոն չվերթի ժամանակ:
«Emirates-ը միշտ փորձում է ապահովել ծառայության բարձր որակ: Գործողությունը, որն արձանագրված է տեսանյութում, չի համապատասխանում մեր որակի չափանիշներին»,- նշված է ավիաընկերության հայտարարության մեջ:
Emirates ինքնաթիռներում շամպայն առաջարկվում է անվճար բիզնես-դասի և առաջին դասի ուղևորներին թռիչքից առաջ: Սոցցանցերի որոշ օգտատերերի կարծիքով, որոնք թողնված են տեսանյութի տակ, անձնակազմի անդամը հնարավոր է չխմած շամպայնը հավաքում էր շշում, որպեզի ավելի ուշ այն վերամշակվեն: