Թուրքիան արգելել է ավելի քան 4 հազար ռուսների մուտքն իր երկրի տարածք
Թուրքիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանի 4128 քաղաքացու մուտքը երկիր` նրանց կասկածելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ: russian.rt.com-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է Թուրքիայի ՆԳՆ զեկույցում:
2011 թվականից ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 804 ռուսներ երկրից արտաքսել են: Նշվում է, որ ընդհանուր առմամբ սև ցուցակում ընդգրկված է 146 երկրից 53 հազար 781 մարդ, ոոնց մուտքն արգելված է Թուրքիա, նրանց կասկածում են ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ:
Կասկածվողների մեծամասնությունը Սաուդյան Արաբիայի (7523 մարդ) և Թունիսի (4605) քաղաքացիներ են: