![](https://panorama.am/news_images/604/1809478_1/42.thumb.jpg)
Մեկնարկել են Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանի շինարարական աշխատանքերը
«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում մեկնարկել են ամերիկահայ հայտնի գրող Վ. Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանի շինարարական աշխատանքերը:Այս մասին հայտնում են «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամից:
Հիշեցնենք, որ հիմնադրամը գրողի տունը ձեռք էր բերել 2016 թ. և շուրջ մեկ տարի զբաղվում էր Վ. Սարոյանի կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրությամբ, հետազոտություն էր անցկացնում ու հավաքագրում նյութեր նրա մասին, ինչպես նաև «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի հետ համատեղ զբաղվում էր տուն-թանգարանի կոնցեպտի մշակմամաբ: Իսկ հիմա արդեն հասունացել է պահը բուն շինարարական աշխատանքների մեկնարկի համար:
Աշխատանքները սկսվել են տան էքստերերի վերականգնումից, իսկ Ֆրեզնոյի քաղքապետարանի հետ համապատասխան համաձայնությունները ձեռք բերելուց հետո սկիզբ կդրվի նաև տան ինտերերի ձևավորման աշխատանքներին:
Տուն-թանգարանի բացումը նախատեսվում է իրականացնել 2018 թ. օգոստոսի 31-ին՝ գրողի ծննդյան 110 ամյակին:
Հարակից հրապարակումներ`
- «Ինտելեկտուալ Ռենեսանս»-ը Սարոյանի տուն-թանգարանի բացումը նախատեսում է գրողի ծննդյան 110-ամյակին
- «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը գնել է Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի առանձնատունը
- Տեսնես ի՞նչ է զգում հիմա Սարոյանի ոգին. Սարոյանի տան աճուրդից դեռ նորություն չկա
- Միլիտոնյանը հույս ունի, որ Սարոյանի տունը հայ գնորդ կունենա
- Վիլյամ Սարոյանի տունը վաճառվում է (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)