Առողջություն 17:28 27/07/2017 Հայաստան

Հայաստանում հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը նվազել են

«Վիրուսային հեպատիտները մեծ բեռ են համաշխարհային առողջապահության և տնտեսության վրա։ Հայաստանը Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան մոտեցել է բավական լավ ցուցանիշներով։ Հայ և վրացի ժողովուրդների բարեկամության շնորհիվ մենք առաջին անգամ իրականացնում ենք հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման աննախադեպ ծրագիր»,- Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Նա ներկայացրել է, որ 2017թ. սկզբին ՀՀ կառավարության պատվիրակության Վրաստան կատարած պաշտոնական այցի  ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակության բանակցությունների արդյունքում Վրաստանը Հայաստանին նվիրաբերել է ժամանակակից «Սովալդի» դեղը հեպատիտ Ց-ով հազար հիվանդի բուժման համար։

ՀՀ ԱՆ գլխավոր հեպատոլոգ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանը լրագրողներին ներկայացրել է, որ աշխարհում տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և լյարդի առաջնային քաղցկեղից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` շուրջ 250 մլն մարդ վարակված են քրոնիկ հեպատիտ Բ-ով, 180 մլն՝ հեպատիտ Ց-ով, տարեկան հայտնաբերվում է հեպատիտ Ց վարակի 3-4 մլն նոր դեպք:

Բանախոսն այնուհետև անդրադարձել է հեպատիտ Ց-ով հազար հիվանդի բուժման ծրագրի մանրամասներին` շեշտելով, որ «Սովալդին» համարվում է ուղիղ ազդեցության  ամենալավ հակավիրուսային դեղը։

Ծրագիրը հնարավորություն է հակավիրուսային բուժումը հեպատիտ Ց-ով վարակված տարբեր խավի հիվանդների համար մատչելի և հասանելի դարձնելու` կանխարգելելով հետագա բարդությունների զարգացումը այդ հիվանդներից մեծ մասի մոտ, լյարդի ցիրոզով հիվանդների մոտ ապահովելով վիրուսի բացակայությունը՝ դրանով իսկ լավացնելով կյանքի որակը և նվազեցնելով մահացության հավանականությունը։

Հասմիկ Ղազինյանը նաև նշել է, որ բուժվող հիվանդները գտնվում են խիստ հսկողության ներքո։ Արդյունքում, մեկամսյա բուժումից հետո 90% և ավելի հիվանդներն ազատվել են վիրուսից՝ գտնվելով շարունակական բուժման մեջ։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրել է, որ Հայաստանում վիրուսային հեպատիտ Ա-ի յուրաքանչյուր դեպքի արագ արձագանքման, իրականացված կանխարգելիչ և կոնտակտավորների պատվաստումների շնորհիվ հիվանդացության ցուցանիշը 2016 թվականին 2009-ի համեմատ նվազել է 24 անգամ. 2009թ. 624,   2016-ին` 24 դեպք): Իսկ 1999 թվականից մեր երկրում ներդրվել է հեպատիտ Բ-ի պատվաստում: Արդյունքում, մանկական բնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ`  140 անգամ նվազում։ 2017թ. մինչև 14 տարեկանների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել: 

Վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականից գործադրել է ՀՀ-ում վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերահսկման և կանխարգելման նպատակային ծրագիր, որի  արդյունքում  2016 թվականին 2008-ի համեմատ նկատվում է սուր վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազում` 3 անգամ. 2008թ.՝ 111, 2016թ.` 37 դեպք): 

Հավելենք, որ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա միջոցառումները կրում են «Ոչնչացնենք հեպատիտը» կարգախոսը` նպատակ ունենալով միավորել ԱՀԿ անդամ երկրների ջանքերը` նվազեցնելու հեպատիտի բեռը համաշխարհային առողջապահության վրա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}