Մշակույթ 19:52 29/07/2017 Հայաստան

Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակն է

Այսօր լրանում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։

Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1830–33 թթ-ին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, 1833–37 թթ-ին՝ Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: 1840 թ-ին ակադեմիան նրան գործուղել է արտասահման` կատարելագործվելու. եղել է Իտալիայում (նաև Սբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հոլանդիայում, մասնակցել է ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման: 1844 թ-ին Այվազովսկին վերադարձել է Ռուսաստան, նշանակվել Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ: 1845 թ-ից մշտապես բնակվել է Թեոդոսիայում:  Այվազովսկին շրջագայել է նաև Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՄՆ-ում, 1868 թ-ին ուղևորվել է Կովկաս. ստեղծել է լեռնային բնանկարներ:  1869 թ-ին Թիֆլիսում բացել  է հայ իրականության մեջ առաջին ցուցահանդեսը: 1873 թ-ին Ֆլորենցիայի ակադեմիայի պատվերով Պիտտի պալատի պատկերասրահի համար, որպես օտարերկրյա մեծ նկարիչ, ստեղծել է իր «Ինքնանկարը»:

Նյութապես օժանդակել է հույների ու իտալացիների ազգային-ազատագրական պայքարին, Գեղարվեստի ակադեմիայի սաներին, բելառուս ուսանողներին: 1900 թ-ին Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան սահմանել է Այվազովսկու անվան կրթաթոշակ:

1890-ական թվականներին` հայերի կոտորածների ծանր օրերին, Այվազովսկին «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» կտավներով իր ցասումն է արտահայտել ընդդեմ թուրք ջարդարարների: Նա նյութապես օժանդակել է Ղրիմ փախած հայ գաղթականներին: 

Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Խոշոր են Այվազովսկու ծառայությունները հայ մշակութային կյանքում։ Գեղանկարչության մեջ առաջին անգամ նա է պատկերել հայկական բնությունը, Արարատն ու Արարատյան հովիտը, Սևանա լիճը, արտացոլել հայրենի բնության գեղեցկությունները։ Նրա «Թիֆլիսի տեսարան»–ը (1868) հայ կենցաղային ժանրի առաջին նկարներից Է։ Հայաստանի նկատմամբ Այվազովսկու տածած սերը արտահայտվել է «Արարատ լեռան հովիտը» (1882, մասնավոր հավաքածու), «Արարատ» (1868, 1887), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Բայրոնի այցը Սխիթարյաններին Ս. Ղազար կղզում», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում» (1895) և այլ կտավներում։ Ծովանկարչության բնագավառում նրա անմիջական խորհուրդներով առաջնորդվել են Ս. ճիվանյանը, Ս. Մահտեսյանը, Վ. Մախոխյանը: Նրա արվեստը որոշակի ազդեցություն է ունեցել Գ. Բաշինջաղյանի ստեղծագործության վրա։

Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։

Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։

Այվազովսկու գործերից պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Այվազովսկին ընտրվել է Ամստերդամի, Ռուսաստանի, Սանկտ Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ: Պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով (1857 թ.):

Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։

Նշենք, որ 2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ):

Հուլիսի 28- 30-ը Թեոդոսիայում սկսվում են մեծ ծովանկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված տոնակատարությունները: Հայաստանի Ազգային պատկերասրահը ծովանկարչի 200-ամյակի առիթով այս տարվա սեպտեմբերին կազմակերպելու է ցուցահանդես և գիտաժողով:

Նախորդ տարի ծովանկարչի 200-ամյակի Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում կազմակերպվել էր մեծամասշտաբ ցուցահանդես. չորս ամսվա ընթացքում ցուցադրությունն ունեցել էր մոտ 600 հազար այցելու:

Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի կայքից: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:37
Էլինար Վարդանյան. Վաղվա աղմկոտ դատավարությունները
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է. «Ոչ հեռավոր ապագայում մեր երկրում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
16:29
Նաիրա Զոհրաբյան. Գյումրեցի տատիկի դին գտնվեց
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացնում է՝ գյումրեցի տատիկի դին գտնվեց։ «Նրան...
Աղբյուր` Panorama.am
16:26
Հայրենադարձ 40 ընտանիքի մեքենաներն անձնական գույքով ՊԵԿ-ում են. Զարեհ Սինանյան
«Այսօր մոտ 40 ընտանիքներ կան, որոնց մեծ մասն արդեն Հայաստանում է, իրենց մեքենան մինչև հիմա ՊԵԿ-ում է, իսկ գույքն էլ մեքենայի մեջ է,...
Աղբյուր` Panorama.am
16:19
Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ունի
Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնի նոր շենքն ու կլինիկան պատրաստ են՝  ընդլայնվելու պլաններով: Քաղաքապետարանից...
Աղբյուր` Panorama.am
16:10
Սաակաշվիլին խոսել է իր և Զելենսկու գործնական հարաբերություններից
Ուկրաինայի ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ...
Աղբյուր` Panorama.am
16:04
ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը ԱԺ նախագահին առաջարկել են քննիչ հանձնաժողով ստեղծել
Քիչ առաջ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
15:58
Առաջին շահագրգիռը մենք ենք, որ հանրությունն էլ տեսնի՝ ինչ քրգործ է քննվում. Մակինյան
«Կյանքի ու առողջության պահպանման իրավունքն ամեն դեպքում առաջնային է»,- հերթական դատական նիստը հետաձգելուց հետո լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Թրամփի էջից Թվիթերը հեռացրել է լուսանկար
Թվիթեր սոցիալական ցանցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթից հեռացրել է լուսանկարը, որը տեղադրվել է հեղինակային իրավունքի խախտմամբ։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
15:34
Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Դատավորն ասաց, որ հետագա դատական նիստին մասնակիցների բացակայությունը համավարակով պայմանավորած անթույլատրելի է համարելու ու դիտարկելու է անհարգելի։
Աղբյուր` Panorama.am
15:26
Կոտայքում 10 մշակույթի տներ կկառուցվեն ու կվերանորոգվեն
Կառավարության 2020 թվականի սուբվենցիայի շրջանակներում ավելի քան 484 մլն դրամ կուղղվի Կոտայքի մարզի համայնքներում շուրջ 10 մշակույթի տների և...
Աղբյուր` Panorama.am
15:20
Ադրբեջանը կողմ է «ՕՊԵԿ +» գործարքի մասնակիցների թվի ընդլայնմանը
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը կոչ է արել ընդլայնել «ՕՊԵԿ+» գործարքի մասնակիցների թիվը՝ նավթի արդյունահանումը...
Աղբյուր` Panorama.am
15:14
60 միլիոն դրամ՝ Կարեն Դեմիրճյանի արձանի և պատվանդանի պատրաստումը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարության բյուջեից 1.9 միլիարդ դրամ հատկացնել կրթության և մշակույթի ոլորտի շինությունների և...
Աղբյուր` Panorama.am
15:03
Արսեն Բաբայանը կոչ է արել, որ 89 պատգամավորներ հանդես գան հրապարակային խոստումով
«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ԱԺ իշխանական պատգամավորներին առաջարկ է ներկայացրել. «Կոչ ԱԺ 88...
Աղբյուր` Panorama.am
14:54
Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 հազարից ավելի քաղաքացի
Իրանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով  մահացածների թիվը գերազանցել է 11 հազարը, հայտնել է երկրի առողջապահության նախարարության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Նավթամթերքի շուկայում մենաշնորհները չեն վերացել. ՀՀ վարչապետ
«Համաձայնագրի ստորագրմամբ հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքն ավելի բարելավված պայմաններով ներկրել, որը ենթադրում է, որ մեր...
Աղբյուր` Panorama.am
14:40
Վրաստանը միջանցք կբացի Հայաստանից տուն վերադարձող ռուսաստանցիների համար
Վրացական կողմի հետ համաձայնության արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իր տարածքով կարող են  Հայաստանից տուն վերադառնալ...
Աղբյուր` Panorama.am
14:29
Համաճարակի վիճակագրությունն աշխարհում․ նոր հակառեկորդներ ու կորուստներ
Աշխարհում SARS-CoV-2 համաճարակի սկզբից ի վեր ավելի քան 10,8 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 519 հազար մարդ մահացել է:...
Աղբյուր` Panorama.am
14:26
Պետությունը պիլոտային կարգով կվճարի 220 դրամ արժողության աշնանացան ցորենի 70 դրամը
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում հայտնեց, որ 7 մարզում գտնվող Հայաստանի ցորենի ցանքատարածությունների 95 տոկոսից...
Աղբյուր` Panorama.am
14:24
Գորիսում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ....
Աղբյուր` Panorama.am
14:12
Նազարբաևը բուժվել է COVID-19-ից
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բուժվել է կորոնավիրուսային հիվանդությունից, բայց կշարունակի պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը և...
Աղբյուր` Panorama.am
14:06
ԱԻՆ. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր
Հայաստանի տարածքում հուլիսի 2-3-ը և 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
13:58
Պաշտպան. Այն տվյալը, որը դրվել էր Ծառուկյանի մեղադրանքի հիմքում, այս պահին արդեն հերքված է
«Գագիկ Ծառուկյանի գործում հիմնավոր կասկած չկա,  չկան բավարար  փաստական տվյալներ հիմնավոր կասկածի առկայության ...
Աղբյուր` Panorama.am
13:53
Կառավարությունը սպանդանոց կառուցելու համար առաջնային կսուբսիդավորի արդեն նման բիզնես ունեցողին
«Մենք լիզնինգի համար նախատեսվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.8 մլն դրամը կսուբսիդավորենք»,- կառավարության...
Աղբյուր` Panorama.am
13:38
Կամչատկայում արջը հարձակվել է ձկնորսի վրա
Արջը հարձակվել է Կամչատկայի Ելիզովսկի շրջանի Ավաչա գետում ձուկ որսացող տղամարդու վրա,  հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
13:18
Թուրքիան հետաձգեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը․ BBC
Թուրքական դատարանը հետաձգել է որոշման կայացումը, թե արդյոք Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը կարող է մզկիթի վերածվել։ Պետական խորհուրդը`Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
13:17
Բելառուսը հաղթահարել է կորոնավիրուսը. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ երկրի առողջապահական համակարգը հաղթել է կորոնավիրուսին, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
13:06
Վահե Հովհաննիսյան. Հայկական էքսպերիմենտի «պլատոն»
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հերթական հոդվածում գրում է. «2018-ի մայիսից հաշված շաբաթների անց,...
Աղբյուր` Panorama.am
13:02
889 շրջանավարտ Հիպոկրատի երդում տվեց
ԵՊԲՀ ռեկտորը վստահ է՝ տարիներ շարունակ երդումները հասել են իրենց նպատակին
Աղբյուր` Panorama.am
12:59
Կառավարության նիստերի օրակարգային հարցերը հասանելի չեն նաև նիստի մասնակիցներին
Այսօրվա կառավարության հերթական նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց քվեարկության դնել չզեկուցվող հարցերի փաթեթը, որում ընդգրկված...
Աղբյուր` Panorama.am
12:56
Հարյուրավոր փղեր են անկել Բոտսվանայում՝ խորհրդավոր հանգամանքներում
Աֆրիկյան Բոտսվանա քաղաքում վերջին երկու ամսում 350 փղեր են անկել խորհրդավոր պայմաններում։ Այս մասին գրում է BBC-ն։ Մեծ Բրիտանիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}