Որևէ այլ լեզվի, բացի հայերենից, պետական կարգավիճակ տալու հարցն անգամ չի կարող քննարկվել. բանաստեղծ
Հայոց լեզուն մեր ինքնիշխանության, մեր լինելիության ամենամեծ գրավականն է, -այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն՝ անդրադառնալով ռուս գործիչների՝ ԱՊՀ երկրներում ռուսերենը որպես պետական երկրորդ լեզու ճանաչելու առաջարկին։
Որևէ այլ լեզվի, բացի հայերենից, պետական կարգավիճակ տալու հարցն անգամ չի կարող քննարկվել. «Ռուսերենը շատ հրաշալի լեզու է, որով հրաշք գրականություն ենք կարդացել, բայց չի կարելի ասել, որ սա ձեր պետական լեզուն է պետք է լինի։ Բա այդ դեպքում մեր մայրենի լեզվին ի՞նչ կարգավիճակ տանք, որ տարբերվի։ Սա այն խնդիրն է, որը քննարկման ենթակա չէ, մեր պետական լեզուն միայն հայոց լեզուն է»։
Ինչ վերաբերում է առաջարկի վերաբերյալ Հայաստանում հնչած արձագանքներին բանաստեղծը ասաց․«Բարձրաձայնում ենք, աղմուկ ենք բարձրացնում, որովհետև մեզ համար սա շատ ցավոտ հարց է։ Սանձում ենք, որ հաջորդ անգամ չփորձեն նման հարցերով դիմել հայ ժողովրդին կամ պետական այրերին»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում վարորդ աշխատելու և ՀՀ-ում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մեջ որևէ կապ չկա. Քոչարյան
- Բաներ կան, որ սակարկության ենթակա չեն, մեկը` լեզուն. գրականագետ
- ԱԺ նախագահ. ՀՀ օրակարգում ռուսերենը պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա
- Լևոն Մկրտչյանն՝ ատեստատներում ռուսերեն նշումների մասին
- Բորիս Նավասարդյան. Ռուսերենի տարածման համար մենք ունենք օբյեկտիվ պատճառներ
- Ռուբեն Բաբայան. Սա լեզվի հարց չի, սա էքսպանսիա է