Ֆիլիպիններում թալանել են Թուրքիայի արտգործնախարարի կնոջը
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կողոպտել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կնոջը՝ Հուլյա Չավուշօղլուին:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական «Odatv» լրատվամիջոցի՝ Չավուշօղլուն օգոստոսի 6-ին մեկնել էր Ֆիլիպիններ, որպեսզի մասնակցեր Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ASEAN) 50–րդ գագաթնաժողովին:
Թուրքական աղբյուրը, հղում անելով ֆիլիպինյան մումուլին, նշում է, որ միջադեպը գրանցվել է օդանավակայանում, երբ 4 անձինք Չավուշօղլուի կնոջից հափշտակել են վերջինիս զարդատուփը, որի մեջ է եղել 1 ոսկյա, 1 ադամանդե մատանի, մարգարիտից պատրաստված 3 զույգ ականջօղ և 1 ադամանդե քարերով վզնոց: Օդանավակայանի տնօրենը որոշ ժամանակ անց հայտարարել, որ գողերը արդեն կալանավորված են: Վերջիններն ընդունել են իրենց մեղքը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները