Լուկաշենկոն կարգադրել է հաշվել երկրի ձրիակերներին
Բելառուսի տեղական իշխանությունները լայն լիազորություններ կստանան յուրաքանչյուր գործազուրկի հայտնաբերելու համար: Korrespondent-ը՝ գրում է, որ այս մասին հայտնել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Այդ ուղղությամբ աշխատանքները կմեկնարկեն ձրիակերների մասին նորացված հրամանագրի պաշտոնական թողարկումից հետո:
«Մենք կառանձնացնենք մարդկանց՝ ըստ անհատականությունների, նրանք, ովքեր կարող են, բայց չեն ցանկանում աշխատել, ովքեր ցանկանում են, բայց չեն կարողանում աշխատել և նրանք, ում ձեռքը բահ պետք է տալ և ուղարկել աշխատելու ու թող չնեղանան ինձնից»,-ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ «տեղական իշխանություններին լիազորությունների ամենալայն շրջանակ կտրամադրվի»:
Նրա խոսքով՝ մարդկանց «պետք է սովորեցնել աշխատանքին, չի կարելի գործազուրկների դաս ստեղծել»։
«Իհարկե, կլինի ինչ-որ փոքր տոկոս, որոնք ոչ մի բանի ընդունակ չեն: Սակայն կան մարդիկ, որոնք կարող են, բայց խուսափում են, դրա համար էլ նրանց պետք է այնպիսի իրավիճակում դնել, որպեսզի սկսեն աշխատել: Հատուկ մեթոդներով կստիպենք», - ասել է Լուկաշենկոն:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսում «ձրիակերների» մասին նոր հրամանագիրը պատրաստ կլինի մինչև հոկտեմբերի 1-ը
- Բելառուսում «ձրիակերները» համալրել են երկրի բյուջեն
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում