Եգիպտոսի Տրանսպորտի նախարարի խորհրդականը մահացել է գնացքների բախման վայր մեկնելուց հետո
Եգիպտոսի Տրանսպորտի նախարարի՝ երկաթուղու գծով խորհրդական Մուստաֆա ալ Սայեդը մահացել է՝ գնացքների բախման վայր մեկնելուց հետո։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով «Ալ Արաբիա»-ին։
Հիշեցնենք, Եգիպտոսի ծայրամասային Ալեքսանդրիա շրջանում 2 գնացք էր բախվել, ինչի հետևանքով այսօր առավոտյան արդեն հայտարարվեց, որ զոհերի թիվը հասել է 49-ի, տուժածներինը՝ 179-ի։ Ալեքսանդրիայի նահանգապետ Մուհամմեդ Սուլթանը ավելի վաղ հայտարարել էր, որ գնացքների բախման մեջ մեղավոր է մեքենավարներից մեկը։
Երկրի դատախազությունը վթարի փաստով հետաքննություն է անցկացնում։
Հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, Սայեդը սրտի նոպա է ունեցել, նա հոսպիտալացվել է, ընկել կոմայի մեջ, իսկ հետո մահացել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները