Քենիայում նախագահական ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել
Քենիայի ընդդիմությունը կազմակերպել է բողոքի ակցիաներ՝ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։ «Վեստի.ռու»-ն գրում է, որ իրավապահ մարմինները ստիպված են եղել արցունքաբեր գազ օգտագործել Կիսումու և Մատարե քաղաքներում ցուցարարներին ցրելու համար։ Ակցիայի մասնակիցները անվադողեր են այրել։
Reuters-ի տվյալներով՝ ականատեսները դեպքի վայրում կրակոցների մասին են պատմել։ Ակցիայի կազմակերպիչները ընդդիմադիր թեկնածու Ռաիլ Օդինգի կողմնակիցներն են։ Քենիայում ընտրություններում հաղթել էր գործող նախագահ Ուհուրու Քենիաթան։