Հասարակություն 19:40 12/08/2017 Հայաստան

Վաղը Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Օգոստոսի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։

Արարատյան թեմից մանրամասնում են, որ այս օրը առավելապես ընդգծվում է որդիական սիրո ու մայրական զուսպ սպասման ու հավատի հանգամանքը: Այսօր Որդին, աստվածային զորքով ու հրեշտակներով, եկավ Մոր հետևից:

Ավետիս՝ բարի լուր

Եթե երկրային կյանքից հեռանալը վատ լուր կամ սգի առիթ է համարվում, ապա Աստվածածնի հեռանալը ոչ թե տխրություն, այլ ավետիս է` բարի լուր, քանի որ նա վերափոխվեց երկինք՝ Որդու մոտ:

Ինչպես  հղության ավետիսը ստանալիս Մարիամը զգաց Տիրոջ ներկայությունը. «Հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»» (Ղուկ. Ա 28), այնպես էլ երկրային կյանքի ընթացքում ու դրա ավարտին Տերը չթողեց նրան: Փրկչի համբարձումից տասներկու տարի անց, երբ սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրան այցելեց Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան, այս անգամ տալով երկրից երկինք փոխման լուրը. «Մա՛յր սրբության և առագա՛ստ երանության, տաճա՛ր խնդության և քաղա՛ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՛րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

Տասնչորս օր անց կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ավետեց Աստծո մոտ փոխվելու մասին:

Մինչ հեռանալը կույսը Հովհաննեսին խնդրում է պատարագ մատուցել, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Հովհաննես առաքյալը Վերնատանը կատարեց Պատարագի սուրբ խորհուրդը և երբ Տիարմայրը հայտնեց բոլորին իր ննջման մասին ու մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզը: Առաքյալները լսելով, որ Աստվածածինը պետք է հեռանա իրենցից, սկսեցին ողբալ:

Հովհաննեսը վերցրեց  մի տախտակ, տվեց Աստվածածնին և խնդրեց, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրեց տախտակը, խաչակնքեց և երեսին դրեց, այնուհետև թրջեց արցունքներով և Աստծուց խնդրեց, որ այդ պատկերի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից:

Երբ առաքյալները շրջապատել էին Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս երևաց: Սենյակի վերևում հայտնվում է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Այդ պահին երկնավոր արքայուհու խաղաղ ու մաքուր դեմքը ճառագում էր, իսկ մարմնից հիասքանչ բույր էր տարածվում: Ձեռքերը տարածելով դեպի արևելք՝ գոհանում է և օրհնում Աստծուն: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդում է հոգին։

Մինչ հանդիսավոր թափորը՝  երանելի սուրբ առաքյալների ու մյուս բարեպաշտ քրիստոնյաների ուղեկցությամբ, ջահերով ու մոմերով, սաղմոսներով ու օրհնությամբ տանում էին մահիճը դեպի Գեթսեմանի, հանկարծ երկնքում՝ ներկաների անմիջապես գլխավերևում, մի ընդարձակ, լուսավոր ամպ գոյացավ և սկսեց ուղեկցել թափորը: Քաղաքը լցվեց նրանց հոգևոր օրհնությունների հնչյուններով: Զայրացած ամբոխը, հարձակվելով առաքյալների վրա, կամեցավ ցրել թափորն ուղեկցողներին։

Այդ պահին պսակաձև ամպն իջավ ներքև ու կարծես պատնեշի նման շրջապատեց թափորը: Հետապնդողներից շատերը կուրացան: Գեթսեմանի հասնելով՝ առաքյալները օրհնյալ մարմինը ամփոփեցին քարայրում և մուտքը մի հսկա քարով ծածկեցին։ Երեք օր առաքյալները և մյուս հավատացյալները Աստվածամոր գերեզմանի մոտ անընդմեջ աղոթում էին։ Այդ օրերին լսելի էր հրեշտակների քաղցրաձայն երգը և օրհնաբանությունը: Իսկ չորրորդ օրը՝ առավոտյան, հրեշտակների բանակը, Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ, իջավ երկնային բարձունքից և Աստվածամոր մարմինը երկինք փոխադրեց:

Աստվածամոր թաղման ժամանակ Բարդուղիմեոս առաքյալը ներկա չէր: Երբ վերադարձավ Երուսաղեմ, խորապես վշտացավ, որ չէր արժանացել Սուրբ Աստվածածնին վերջին հրաժեշտը տալուն: Առաքյալներին խնդրեց բացել Տիրամոր գերեզմանը, որպեսզի ինքն էլ կարողանա վերջին անգամ տեսնել նրան և մխիթարվել:Առաքյալներն աղոթք արեցին ու հոժարեցին եղբոր փափագը կատարել: Երբ բացեցին գերեզմանը, Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չգտան, այլ միայն պատանքները: Եվ նրանք փառավորեցին Աստծուն՝ իմանալով Աստվածամոր վերափոխման մասին:

Որպես մխիթարություն առաքյալները Բարդուղիմեոսին են տալիս փայտի վրա դրոշմած Աստվածամոր պատկերը: Հայկական աղբյուրներից հայտնի է, որ Բարդուղիմեոսն այն Հայաստան բերեց, բազմաթիվ հիվանդների բժշկեց ու դրեց Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչված տեղը, որտեղ եկեղեցի կառուցվեց Աստվածածնի անունով՝ ի պատիվ Տիրամոր պատկերի: Հետագայում այստեղ հիմնվեց կուսանոց, որ կոչվեց Հոգյաց վանք: Այս հնագույն օրինակով հայ եկեղեցիների բոլոր խորանները Աստվածամոր անունով են և նրա պատկերով:

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը կենցաղում առավել հայտնի է «Խաղողօրհնեք» և «Աստվածածին» անուններով:  Տոնակատարության օրը՝ Ս. Պատարագից անմիջապես հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվում է ժողովրդին:

Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:

Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Տոնի հաջորդ երկուշաբթին մեռելոց է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:35
Փոխնախարար. Հայաստանի տնտեսությունը պետք է կողմնորոշված լինի դեպի արտահանում
«Մենք գտնում ենք, որ Հայաստանի տնտեսությունը պետք է կողմնորոշված լինի դեպի արտահանում»,-այսօր «Տնտեսական զարգացման վիճակը...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հայաստանն ու Լեհաստանը մեծ ներուժ ունեն տնտեսական ոլորտում. ՀՀ ԱԳ նախարար
Նախարարն ասաց, որ այս տարի հայ-լեհական հարաբերություների համար մեծ կարևորություն ունեցող երկու իրադարձություն են նշում:
Աղբյուր` Panorama.am
16:20
Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները բարձր առաջադիմության համար ստացել են կրթաթոշակներ
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը կրթաթոշակներ է հանձնել ապրիլյան պատերազմի 3 մասնակիցների, իսկ...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արարատի գործող քաղաքապետն առանց մրցակից է մնացել
Արարատի քաղաքապետի թեկնածու առաջադրված անկուսակցական  Արտյոմ Պողոսյանն ինքնաբացարկ է հայտնել: Նա ինքնաառաջադրվել է: ԿԸՀ պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
16:04
Ադրբեջանը նոր կոռուպցիոն սկանդալի կիզակետում. շվեդական մամուլի բացահայտումները
Շվեդական հանրային հեռուստատեսության հետաքննող լրագրողների խումբը և «OCCRP»-ի (Organizerd Crime and Corruption Reporting Project)-ի...
Աղբյուր` Panorama.am
15:57
ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա. Արցախի ԱԳ նախարար
Այսօր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը «ԵՄ-Արցախ համագործակցության հեռանկարները՝ որպես ներդրում Հարավային...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժնևյան գագաթաժողովից հետո զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են. Նալբանդյան
«Մենք համակարծիք էին Լեհաստանի արտգործնախարարի հետ, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»:
Աղբյուր` Panorama.am
15:48
Իրավական դաշտում ունեցած խնդիրները նույնն են. Դավիթ Հարությունյան
Բարեփոխումների ճանապարհին միմյանցից սովորելու և մարտահրավերներին միասին դիմակայելու մեծ հնարավորություն է ստեղծված»,- այս մասին նշել էՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:41
Պլանային ջրանջատում Ստեփանավանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
15:33
Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի հեքըթոնը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է Beeline Հայաստանի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված...
Աղբյուր` Panorama.am
15:12
Ախալքալաքի ՏԻՄ ընտրություններից առաջ հայ 3 թեկնածուների դեմ PR արշավ է սկսվել. վրացագետ
Էդիկ Բերիկյանին, Կարապետ Ալոյանին և Էդուարդ Էլյազյանին մեղադրում են Սահմանադրությունը խախտելու և ընտրություններին հայկական անձնագրերով մասնակցելու փորձի մեջ:
Աղբյուր` Panorama.am
15:12
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:46
Եվրամիության անդամ որոշ երկրներ «Ադբեջանական լվացքատան» մեղադրանքները լուրջ չեն ընդունել
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)-ը, չնայած լվացքատան վերաբերյալ մեղադրանքներին, շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել...
Աղբյուր` Panorama.am
14:36
Մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, այստեղ են՝ այս բեմում. Սերժ Թանկյան
«Հայաստանում իմ սիմֆոնիան Երիտասարդական նվագախմբի կողմից ներկայացնելն ինձ համար հիանալի մի բան է»,- այս մասին նշել է ամերիկահայ ռոք...
Աղբյուր` Panorama.am
14:26
Հայաստան-ԵՄ կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին խոսք չկա. Աշոտ Մանուկյան
Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին ուղղակի խոսք չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
14:21
ԵՊՀ-ում Բուտրոս Ղալիի անվան լսարան է բացվել
Այսօր Երևանի պետական համալսրանաի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում բացվել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիի անվան...
Աղբյուր` Panorama.am
14:08
Քաղաքագետ. Ժնևում քննարկվել է հայկական կողմի մշակած օրակարգը
«Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հետևած զարգացումներն ըստ էության ցույց են տալիս, որ բանակցային գործընթացը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Շաբոյան. Սեփական նախաձեռնությամբ անհնար է վերհանել բոլոր խնդիրները
«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ռեսուրսները սահմանափակ են, և միայն սեփական նախաձեռնությամբ, բնականաբար, ...
Աղբյուր` Panorama.am
14:01
Առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման համար նախապայմաններ չեմ տեսնում. Աշոտ Մանուկյան
«Եթե կառավարությունը՝ ի դեմս էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության, փորձի միջամտել սակագների ձևավորմանը, ...
Աղբյուր` Panorama.am
13:53
Կալիֆորնիայում անտառային հրդեհներից վնասը անցել է 1 մլրդ դոլարը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհներից վնասը կազմել է 1,045 մլրդ դոլար: «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
13:44
Թբիլիսիում զինված հարձակում են իրականացրել գրախանութի վրա
Ձեռքի նռնակով զինված տղամարդը  հարձակում է գործել գրախանութի վրա: «Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ, նա սպառնացել է...
Աղբյուր` Panorama.am
13:40
Բակո Սահակյանն ու Արամ Առաջինը Նոր Կիլիկիա բնակավայրի հետագա զարգացման հարցերն են քննարկել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօչ Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ: ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
13:33
Ռուսաստանում 2,5 միլիոն անօրինական միգրանտ է բնակվում
Գորովոյի խոսքով, Ռուսաստան մուտքի իրավունքից զրկված է արդեն 2 միլիոն օտարրկրյա քաղաքացի։
Աղբյուր` Panorama.am
13:26
ԱՄՆ-ում ավիաընկերությունն առաջին չվերթն Է իրականացրել «վարդագույն» անձնակազմով
Southwest Airlines ամերիկյան ավիաընկերությունն առաջին չվերթն է կատարել միայն կանանցից բաղկացած անձնակազմով: «Ռիա նովոստի»-ի...
Աղբյուր` Panorama.am
13:17
Միացյալ թագավորությունը՝ «ադրբեջանական լվացքատան» ավազակապետերի, բռնակալների սիրելի երկիր
Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության անդամ Մարգարեթ Հոդջն անդրադառնալով «Ադրբեջանական լվացքատան» վերաբերյալ  սկանդալային...
Աղբյուր` Panorama.am
13:04
Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են ատոմային գործարքի հավատարիմ մնալու մասին
Մենք նրանցից չենք, ով առաջինը կլքի գործարքը, սակայն կարձագանքենք գործարքի մյուս մասնակիցների արարքներին։
Աղբյուր` Panorama.am
12:39
ՄԱԿ. 2016-ին ամեն օր 7 հազար նորածին է մահացել
Մանկական մահացության հիմնական պատճառները աղքատությունն ու անհավասարությունն է:
Աղբյուր` Panorama.am
12:37
«Այս օրինագծով բանակ մտնողները ուղղակի դառնալու են զենք բռնող շարքայիններ». քննարկում
Զիվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը ենթադրում է ակադեմիական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԱՄՀ հայաստանյան գրասենյակը հետաքրքրված է հարկային վարչարարության ծրագրերով
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակն արձանագրել է Պետական եկամուտների կոմիտեի ձեռքբերումները: Այդ մասին հայտնել է ԱՄՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նուռը ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեում արժանացել է գլխավոր մրցանակի
15:30 20/10/2017

Նուռը ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեում արժանացել է գլխավոր մրցանակի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}