Անահիտ Բախշյանը տարեդարձին ընդառաջ ստացած գումարը նվիրել է հաշմանդամ զինվորների աջակցության հիմնադրամին
Հասարակական և քաղաքական գործիչ, Երևանի ավագանուն «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը 70-ամյակին ընդառաջ հարազատներից ու ընկերներից նվեր ստացած ողջ գումարը նվիրաբերելու է «Աջակցություն զինվորներին ու զինհաշմանդամներին» հկ-ին:
Նրա ծննդյան տարեդարձը սեպտեմբերի 20-ին է: Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է.
«Երեկ՝ օգոստոսի 11-ին քույրերիս ու եղբորս նախաձեռնության և ներդրման շնորհիվ կայացավ Հայրենիքում մեր աշխարհասփյուռ ընտանիքի վերամիավորման տոնը, որի համար առիթ հանդիսացավ իմ 70-ամյակը, որը իրականում կլրանա սեպտեմբերի 20-ին:
Իմ խնդրանքով այս տոնին հրավիրված հարազատներն ու ընկերներն իրենց նվիրատվություներն ուղղեցին «Աջակցություն զինվորներին ու զինհաշմանդամներին» հկ-ին: Հավաքվեց $3550, 50 եվրո և 820 000 դրամ:
Անչափ, անսահման շնորհակալ եմ ու երախտապարտ հրավիրվածներից յուրաքանչյուրին, ովքեր միացան հետևյալ կոչին.
«Այսօր ես մեծ սիրով ու հպարտությամբ եմ իմ ներդրումն անելու հայոց բանակին՝ հայ զինվորի ու զինհաշմանդամի առողջության վերականգնման նպատակով ստեղծված հկ-ին: Աստված պահապան Հայաստան ու Արցախ աշխարհներին: Թող մի՛շտ խաղաղ լինեն մեր սահմաններն ու անփորձանք լինի հայ զինվորը»»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին