Տնտեսություն 11:24 19/08/2017 Հայաստան

Ձեռքը զարկերակին՝ Արցախի տնտեսություն

Կարծում եմ Արցախի Հանրապետությունում տնտեսությունը շատ ավելի  տանտիրոջ  հոգատարությամբ է վարվում, քան Հայաստանի Հանրապետությունում: Ասենք՝ աճող ուշադրությունը ճանապարհաշինությանն ու  ջրատարների կառուցմանը,  ձիթենիների ու նռնենիների այգիների  հիմնումը… ոչ միայն  խոսում է ստանդարտ  ու նվազագույն անհրաժեշտ  քայլերի  առաջնահերթության կատարման մասին, այլև այն մասին, որ Արցախում ուշադրություն են դարձնում, թե  ինչն է  պետք բնական  զարգացնել. Մեր  Հայոց երկիրը հայտնի է եղել ձիթենյաց այգիներով, իսկ  նռնեին  մեր բնակլիմայական պայմաններում սովոր ծառերից է:

Խոսրովի արգելոցում մեծամասշտաբ հրդեհի ցավալի դեպքը վերանայելիս, Արցախի բնությանը հոգատար ու խելացի մոտեցումը կրկնակի գնահատելի է:

Սա՝ իմ դիտարկմամբ:

Ինչն եք համարում առաջնայինը  Արցախի տնտեսության զարգացման քաղաքականությունը ծրագրավորելիս,-հարցնում եմ  ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանին:

Արտակը անհարմար է զգում Հայաստան-Արցախ իմ համեմատությունից: Բայց ես մտածում եմ, որ ճիշտ եմ: Այնքան մայրեր, որ իրենց որդերին տվել ու տալիս են Արցախին, հետո իրենց որդու նման են նայում երկրին: Այն, ինչ չի ստացվել կամ ստացվում Հայաստանում, հայերս ուզում ենք, որ Արցախում  իդեալական լինի…

Բեգլարյանը առանձնացնում է իմ հարցը ու սկսում իր պատասխանը դրանից. «Թույլ տվեք հարցնել՝ ինչն եք համարում առաջնայինը Արցախի տնտեսության զարգացման քաղաքականությունը ծրագրավորելիս»:

Արտակ Բեգլարյան. «Արցախի տնտեսության զարգացման քաղաքականությունը ծրագրավորելիս առաջնային է այն հանգամանքը, որ պետք է հաշվի նստենք եղած իրականության հետ՝ ներառյալ մեզ համար առաջնահերթ խնդիրներն ու նպատակները, սահմանափակումներն ու համեմատական առավելությունները: Այսինքն, յուրաքանչյուր նախագծում հիմնային կերպով պետք է հաշվի առնվի դրա անվտանգային բաղադրատարրը, ինչպես նաև՝ ազդեցությունը հանրապետության և կոնկրետ տվյալ շրջանի բնակչության կենսամակարդակի բարելավման վրա:

Այդ մոտեցման շնորհիվ՝ վերջին տարիներին էականորեն բարձրացել է Արցախի պարենային անվտանգության մակարդակը, քանի որ տնտեսությունը սկսել է արտադրել թե՛ նոր և թե՛ քանակապես ավելի շատ պարենամթերք: Օրինակ, եթե տասը տարի առաջ Արցախում հնձվել է շուրջ 50 հազար տոննա հացահատիկ (ցորեն և գարի), ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է եռապատիկը՝ 150 հազար տոննա: Դրան զուգահեռ՝ կառավարության կողմից ներդրվել է գարնանացան մշակաբույսերի մշակման քաղաքականությունը, որը հանգեցրել է տարեկան հազարավոր հեկտար եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի և այլ մշակաբույսերի դաշտերի ի հայտ գալուն: Այս հաջողություններն իրենց ազդեցությունն են թողել գյուղատնտեսության համախառն արդյունքի վրա՝ տասը տարվա ընթացքում եռապատկելով այն: Այդ ցուցանիշները դրսևորվել են նաև տասնյակ նոր մշակող ձեռնարկությունների ստեղծման և առաջխաղացման տեսքով:

Բացի դրանից, մեծագույն ձեռքբերում է էլեկտրաէներգիայի առումով լրիվ ինքնաբավության ապահովումը, դա այն դեպքում, երբ տասը տարի առաջ սպառվում էր շատ ավելի քիչ էլեկտրաէներգիա, իսկ սեփական արտադրանքը կազմում էր սպառման մոտ մեկ երրորդը: Եվ դա հաջողվեց մեզ հիդրոէներգետիկայում ներդրումների համար գրավիչ միջավայր ստեղծելու և ներդրողներին աջակցելու շնորհիվ, ինչի արդյունքում ավելի քան 15 նոր ՀԷԿ է կառուցվել հանրապետությունում, և մի քանիսի շինարարությունն էլ ընթացքում է:

Ինչպես տեսնում եք, և՛ գյուղատնտեսության, և՛ հիդրոէներգետիկայի պարագայում մենք հաշվի ենք առել թե՛ անվտանգային բաղադրատարրը և թե՛ մեր ունեցած հնարավորություններն ու համեմատական առավելությունները»:

Զրուցեց Անահիտ Ոսկանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:05
Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիային
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Եվրո-2020-ի ընտրական փուլում` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Տարոն Աճեմօղլու. «Եթե ռեֆորմներ չլինեն, Թուրքիայի տնտեսության ճգնաժամը կխորանա»
Աշխարհում ամենաշատ մեջբերվող 10 տնտեսագետներից մեկը հանդիսացող ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսության համար ոչ այնքան լավատեսական...
Աղբյուր` Panorama.am
20:25
Վաղը կլինի առանց տեղումների
Հանրապետության տարածքում մարտի 28-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում`...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ճապոնիայի կայսրը գահը լքելու առթիվ թեյախմություն է կազմակերպել
Ճապոնիայի կայսր Ակիհիտոն Կիոտո քաղաքում հանդիսավոր թեյախմություն է կազմակերպել, որը նվիրված է առաջիկայում սպասվող գահից...
Աղբյուր` Panorama.am
20:12
Հարսնացուն վռնդել է զինվորական հանդերձանքով հյուրին
Reddit-ի օգտատերը պատմել է մի դեպք, որը տեղի է ունեցել իր հարսանիքին։ Փեսացուի հեռավոր բարեկամը հարսենական արարողությանը ներկայացել է ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ֆինլանդիայի դեմ խաղում
Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա ընտրական փուլում ազգային թիմի մեկնարկային կազմը հայտնի է: ՀՖՖ-ն ներկայացնում է, որ հավաքականը...
Աղբյուր` Panorama.am
20:07
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Չերչիլի իրերը հայտնաբերվել են աղբավայրում
Բրիտանացի Դեյվիդ Ռոուզը աղբավայրում, որտեղ նա աշխատում է արդեն 15 տարի, հայտնաբերել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին պատկանած...
Աղբյուր` Panorama.am
19:51
ՀԱՕԿ-ը սկսում է սպորտային մարկետինգի զարգացման ծրագիր
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարկետինգի ու մենեջմենթի գծով մագիստրատուրայի ուսանողներն այսուհետև կվերապատրաստվեն...
Աղբյուր` Panorama.am
19:41
Մանր ու միջին որոշ պաշտոնյաներ շարունակում են քաղաքացիների հետ քամահրանքով խոսել. Նազելի Բաղդասարյան
Խորհրդարանում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հույս հայտնեց, որ իր ելույթը...
Աղբյուր` Panorama.am
19:26
Հեղափոխության ժամանակ ծանր վնասվածքներ ստացած քաղաքացին դիմել է կառավարությանը և արձագանք չի ստացել. Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը այսօր խորհրդրանում  խոսեց քաղաքացի Զավեն Գրիգորյանի մասին, ով մեկ...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հայաստանի հավաքականի թիմային լուսանկարի տեսապատմությունը
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացրել է Հայաստանի Ազգային հավաքականի թիմային լուսանկարի տեսապատմությունը։ «Ինչպես էր ստեղծվում...
Աղբյուր` Panorama.am
19:11
ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության Էրդողանի մտադրության մասին
Ստամբուլում Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ որոշումը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, պետք է...
Աղբյուր` Panorama.am
19:02
«Մարդ-սարդը» օգնել է Նոտր-Դամին
«Ֆրանսիացի մարդ-սարդ» Ալեն Ռոբերը բարձրացել է 185-մետրանոց երկնաքերը, որպեսզի միջոցներ հավաքի Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգման...
Աղբյուր` Panorama.am
18:52
Պատգամավորն առաջարկում է քառօրյայի մյուս 2 օրը արտագնա նիստ անցկացնել Գյումրիում
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ հայտարարությունների ժամին նշեց. «Հավանաբար, այս քառօրյան էլ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում այսօր և վաղը ջրանջատումներ կլինեն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մարտի 26-ին ջրատարի վթարի հետեւանքով դադարեցվել է...
Աղբյուր` Panorama.am
18:36
Բիշքեկը ցանկանում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը հնարավորինս շուտ նշանակվի
Ղրղզստանը, որպես ՀԱՊԿ անդամ երկիր,  ցանկանում է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը հնարավորինս շուտ նշանակվի, չնայած նրա...
Աղբյուր` Panorama.am
18:34
Անհրաժեշտ է, որ ԱԺ-ն Մարաղայի ցեղասպանության 27 տարվա առթիվ հատուկ հայտարարություն անի. Արման Աբովյան
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ այսօր Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
18:31
Կողմ չեմ, որ ամբողջ աշխարհում «Անասնաբույժի օրը» մեզ մոտ նշվի որպես «Քաղաքացու օր». Պիպոյան
«Կրկին ակտիվացել է «Քաղաքացու օր» ունենալ-չունենալու վերաբերյալ խոսակցությունները: Ձեռնպահ կմնամ այս համատեքստում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ինչպիսի տեսք է հաղորդել FAF-ը Արևելյան տրիբունային՝ Ֆինլանդիայի հետ խաղից առաջ
Հայաստանի Ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման անդամները Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրի՝...
Աղբյուր` Panorama.am
18:16
Համաձայնագիրը Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում. փոխնախարար
ԱԺ քննարկման է ներկայացվել «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև`...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ոսկու շուկայում վաճառել է կեղծ ոսկու ձուլակտոր
Ոստիկանության Կենտրոնական բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ մարտի 22-ին, ժամը 13.00-ին, Խորենացի փողոցի 24 հասցեում գործող ոսկու...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ոստիկանները ապօրինություններ են բացահայտել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հաղորդման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Կասեցվել են հակառակորդի ինժեներական աշխատանքները
Հայկական կողմից տուժածներ չկան։
Աղբյուր` Panorama.am
17:46
Սարկիսով. Այսօրվա խաղում հաջողություն եմ մաղթում մեր տղաներին
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը  Sport24-ի հետ զրույցումմեկնաբանել է...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հայկական թեմայով ցուցահանդես՝ Թուրքիայի Էդիրնե քաղաքի հրեական սինագոգում
Թուրքիայի եվրոպական հատվածում՝ Թրակիայի տարածքում, Բուլղարիային և Հունաստանին սահմանակից Էդիրնե (պատմ.՝ Ադրիանապոլիս) քաղաքում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
17:25
Զանգահարեցի ու ուսանողի վախվորած ձայնով կուրսայինի գին հարցրի. Վլադիմիր Վարդանյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խոհրդարանին կոչ արեց  «ՀՀ գովազդի մասին օրենքում լրացումներ...
Աղբյուր` Panorama.am
17:11
Աշխարհի Գավաթ․ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակիչ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:02
Բանկոմատներից հափշտակությունների դեպքերի առթիվ մեղադրանք է առաջադրվել ՌԴ 20-ամյա քաղաքացուն
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
16:57
Փաստաբան. Ռոբերտ Քոչարյանը ենթադրյալ գործողությունները կատարել է ոչ թե որպես անհատ, այլ որպես ՀՀ քաղաքացի
«Պնդում ենք և նախկինում էլ պնդել ենք, որ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամաբ մեղադրանքի առաջադրումը և քրեական հետապնդում իրականացումը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մարուքյան. Ուրեմն թող բուհերի կառավարման խորհուրդները լքեն իշխող ուժի ներկայացուցիչները
14:18 26/03/2019

Մարուքյան. Ուրեմն թող բուհերի կառավարման խորհուրդները լքեն իշխող ուժի ներկայացուցիչները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}