Հասարակություն 16:44 25/08/2017 Հայաստան

Կյանքից հեռացել է ականավոր փաստաբան Ռուբեն Ռշտունին

Օգոստոսի 24-ին կյանքից հեռացել է ականավոր փաստաբան, հասարակական գործիչ, դասախոս Ռուբեն Ռշտունին: Փաստաբանների պալատից տեղեկացնում են, որ հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին Երևանի կենտրոնական գերեզմանատան (Թոխմախ) գլխավոր մուտքի հարևանությամբ գտնվող սգո սրահում, ժամը 18:00-ից:

«Փաստաբանների պալատը ցավակցում է նշանավոր փաստաբանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին՝ հայտնելով իր զորակցությունը:  Հարգարժան փաստաբանի հարուստ աշխատանքային կենսագրության ուսումնասիրությունը մասնագիտական ուսանելի փորձ է նոր փաստաբանների համար»,- ասված է ՓՊ հաղորդագրությունում։

Ռուբեն Ռշտունին ծնվել է 1943թ-ին Թաթարական ԻԽՍՀ Չիստոպոլ քաղաքում, զինվորականի ընտանիքում: 1966թվականին ավարտել է Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների  պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրական ֆակուլտետը: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ռուսական բաժինը:

Մանկավարժական աշխատանքին զուգահեռ 1971թվականի հունվարից որպես թարգմանիչ աշխատել է ԽՍՀՄ-ից հրավիրված առաջատար փաստաբանների հետ:

1980թ. հունվարի 19-ին ՀՀ փաստաբանների կոլեգիա ընդունվելուց հետո  որպես ներկայացուցիչ և պաշտպան վարել  է  քաղաքացիական և քրեական գործեր: Փաստաբանական գործունեությամբ սկսել է զբաղվել 1981թվականից:

Միջազգային կոնֆլիկտների սկսվելուն պես (1988թ. փետրվար), կանխատեսելով Ադրբեջանից փախստականների հոսքը, ստեղծել և գլխավորել է   նրանց անվճար իրավական օգնություն ցույց տվող փաստաբանների խումբ։ 1988թ   Մոսկվայում ներկայացրել է  Ադրբեջանական ԽՍՀ Սումգաիթ քաղաքում հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած  տուժողների շահերը:

1990թ. Ադրբեջանական ԽՍՀ Կիրովաբադի մարզի Թավուզ քաղաքում պաշտպանել է  ձերբակալված հայերին: 1990 թվականին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում 2 քրեական գործով պաշտպանել է զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող մի քանի երիտասարդի:

1995-1996թթ.–ին Հայաստանում «Դաշնակցություն» կուսակցության գործունեությունը արգելելուց հետո մասնակցել  է այդ կուսակցության 15 անդամի նկատմամբ հարուցված քր. գործի նախաքննությանը և մեկ տարուց ավելի շարունակվող դատական նիստին։
Միաժամանակ պաշտպանել  է նույն կուսակցության 6 անդամից մեկին, նրանց նկատմամբ շինծու քր. գործով Երևանի նախկին քաղաքապետ Լ Գալստյանի սպանության մեղադրանքով՝  կանխելով նրանց դատապարտումը։

1998թ.–ից ստեղծել է  «Ազատազրկվածների և դատապարտյալների իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունը
2001–2003թթ.–ին եղել է ՀՀ նախագահին առրնթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ։

2002–2004թթ–ին եղել  է  Մոսկվայի Կառավարությանն առրնթեր հայրենակիցներին իրավական օգնություն ցույց տալու համար ստեղծված «Մոսկվա-Ռասսիյանե» համակարգող խորհրդի անդամ Հայաստանից:

2008 թվականից ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ է : 
Զբաղվել է գիտական և մանկավարժական աշխատանքով:
Ուներ 3 երեխա:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:22
Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ
Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են կառավարության...
Աղբյուր` Panorama.am
20:35
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահ Ժաիր...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Օսկարի» հավակնորդները
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» համար պայքարում է 8 ֆիլմ։
Աղբյուր` Panorama.am
20:24
Ճանապարհների վիճակը՝ 20։00-ի դրությամբ
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Աղբյուր` Panorama.am
20:21
Եվրահանձնաժողովը MasterCard-ին տուգանել է 570 մլն եվրոյի չափով
Եվրոպական հանձնաժողովը 570,57 մլն եվրոյի չափով տուգանել է ԱՄՆ-ում գործող Mastercard միջազգային վճարային համակարգին` ԵՄ-ում  անկանխիկ...
Աղբյուր` Panorama.am
20:19
Յագլանդ․ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին
«ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին ու չբարելավեց մարդու...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԵԽ գլխավոր քարտուղար․ «Ես ոչ մի միջոց չունեմ ադրբեջանցի փախստականների հարցը լուծելու համար»
«Ես չունեմ ոչ մի միջոց լուծելու ադրբեջանցի փախստականների խնդիրը»,-այսօր ԵԽԽՎ-ում ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքին, թե 10...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արարատ Միրզոյան. Դժվար է բանակցել մի կողմի հետ, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:05
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն
Հանդիպումը կկայանա Դավոսում։
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում
Ավելի վաղ Տիմոշենկոն հայտարարել էր, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ դուրս կգա ընտրությունների երկրորդ փուլ։
Աղբյուր` Panorama.am
19:42
Այսօրվա դրությամբ սուր շնչառական գանգատներով 514 երեխա կա գրանցված
Վերջին օրերին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Կրակոցներ՝ Սուրենավանում
Երեք անձ ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աղբյուր` Panorama.am
19:22
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային
Այսօր, Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Հայաստանի գրողների միության շենքում, «Հայփոստ» ՓԲԸ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:13
ABBA –ի նոր երգերը կթողարկվեն մինչև տարեվերջ
Բեննի Անդերսոնը նաև ասել է, որ հնարավոր է խումբը ևս մեկ անգամ միավորվի երրորդ երգը ձայնագրելու համար։
Աղբյուր` Panorama.am
19:02
Ռոնադլուն դատարանից հեռացել է ժպիտը դեմքին
Նա ժամանակ է գտել և ստորագրություններ է բաժանել դատարանի մոտ հավաքված երկրպագուներին։
Աղբյուր` Panorama.am
18:53
Լաթաքիայում մեքենա է պայթել
Անվտանգության ուժերին հաջողվել է վնասազերծել ևս մեկ պայթուցիկ։
Աղբյուր` Panorama.am
18:41
Զրույց առանց սուրճի ու հրապարակման
Ինչ վերաբերում է ապագա քաղաքականությանը, հիշենենք, որ օրինակ խաղաղապահների գնալու մասին սովորաբար նախօրոք էր ասվում, հրաժեշտ էր լինում։
Աղբյուր` Panorama.am
18:35
Կոռուպցիոն դրսևորումներ՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
ԱԱԾ-ն «հագցնում է» պատգամավորներին
Վերջերս ակտիվ ու սրամտորեն քննարկվում էր կանաչավուն, միանման, անվանական բաճկոնակները, որոնք կրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային...
Աղբյուր` Panorama.am
18:22
ՎԶԵԲ նախագահը մարտին նախատեսում է այցելել Հայաստան
«ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգի համար՝ մասնավոր հատվածի...
Աղբյուր` Panorama.am
18:11
Կենդանիների տուրքի մասին. Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են
Կամ էլ հրահրողներ ու քաղաքական ուղղորդողներ կան
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է ՔԿՀ
Փաստաբանի խոսքով, սա ամենաճիշտ լուծումը չէր թեկուզ վարույթն իրականացնող մարմնի համար։
Աղբյուր` Panorama.am
17:51
Փաստաբան պատգամավորների արտոնագրերը կասեցվել են
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019 թվականի նիստում պատգամավորի ներկայացուցչական մանդատ ստացած փաստաբանների փաստաբանական գործունեության...
Աղբյուր` Panorama.am
17:42
Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-եգիպտական փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյան. Պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի մեկնարկից հինգ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովի մասնակիցներին ու հյուրերին։ Այն կառավարության...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ֆինլանդիայի ԱԳ նախարար․ Ռուսաստանը չի կարող հրաժարվել իր ֆինանսական պարտավորություններից
«Մեզ անհրաժեշտ է կանոնների վրա հիմնված բազմակողմ համագործակցություն՝ կանխելու անկայությունն ու հակամարտությունները, և Եվրոպայի խորհուրդը...
Աղբյուր` Panorama.am
17:22
Հայ ըմբիշների ուրախ մարզումը՝ Ծաղկաձորում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որին մասնակցում են նաև Մաքսիմ Մանուկյանն ու...
Աղբյուր` Panorama.am
17:15
Գերմանիայի ներքին հետախուզությունում բարձր պաշտոն է ստացել ազգությամբ թուրքը
Ազգությամբ թուրք Սինան Սելենը նշանակվել է Գերմանիայի ներքին հետախուզության պետի տեղակալի պաշտոնում: Սա առաջին դեպքն է, երբ հետախուզության...
Աղբյուր` Panorama.am
17:08
Աշոտ Բարսեղյան. «Արմավիրն» իր խաղով մեզ մտածելու տեղիք տվեց»
Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Գանձասար-Կապանը» ստուգողական խաղում երեկ 1:3 հաշվով զիջել էր ռուսական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի
15:08 22/01/2019

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}