Հասարակություն 17:16 28/08/2017 Հայաստան

Հետազոտություն՝ ինչպես են քաղաքականությունն ու օրենսդրությունը պաշտպանում զինվորների իրավունքները

«Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հրատարակվել է «Զորակոչը և առողջության իրավունքը» երկրորդ հետազոտությունը, որի նպատակն է ներկայացնել ժամկետային զինծառայողների առողջության իրավունքների առանցքային կետեր, պարզել ծառայության ընթացքում նրանց առողջության իրավունքների իրացման հնարավորություններն ու սահմանփակումները:

«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի անդամ Աննա Իշխանյանը գրքի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց, որ հետազոտությունում ներկայացնում են այն խնդիրները, որոնք կարող են ունենալ զինվորական ծառայություն մեկնողները:

Ըստ նրա՝ իրենց ՀԿ-ն նպատակադրվել էր վեր հանել Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող երիտասարդների առողջության իրավունքի հետ կապված խնդիրները, ապա վերլուծական աշխատանքից հետո, կազմակերպության հետազոտական թիմը եկել է այն եզրահանգման, որ ցանկալի արդյունքը կստացվի որակական և քանակական մեթոդների զուգակցմամբ: Սակայն տվյալ մեթոդները կիրառվել են ոչ թե զուգահեռ, այլ՝ հաջորդաբար: Ուսումնասիրության առաջին փուլում կիրառվել է որակական հետազոտություն, որի հիմքում եղել են ֆոկուս խմբերի քննարկումները և հարցազրույցները: Ստացված տեղեկության հիման վրա ստեղծվել է հարցաշար, որն օգտագործվել է ծրագրի երկրորդ փուլում՝ քանակական հետազոտության շրջանակներում: 

«Մենք առաջին գրքում արել ենք որակական հետազոտություն՝ հասկանալու համար, թե զինծառայողներն առողջության հետ կապված ինչ խնդիրներ ունեն, երկրորդ հետազոտությունում ներկայացրել ենք այն խնդիրները, որոնք բացահայտվել են:  Հիմա դրանց հիման վրա հարցաթերթիկներ ենք կազմել, որոնց պատասխանել են  200 զորացրված զինծառայող»,- ասաց Աննա Իշխանյանը:

Ըստ նրա՝ սոցիոլոգիական հետազոտության նպատակն է ուսումնասիրել և վերլուծել ՀՀ Զինված ուժերում ծառայության մեջ գտնվող կամ ծառայությունն ավարտած պարտադիր և պայմանագրային զինծառայողների առողջության իրավունքի իրացման հետ կապված ներկա պրակտիկան: Այսպիսով, փորձ է արվում ներկայացնել ոլորտում տիրող իրավիճակի պարզունակ պատկերը և վերլուծությունն այն մասին, թե իրականում ինչպես են քաղաքականությունն ու օրենսդրությունը պաշտպանում զինվորների իրավունքները:

Աննա Իշխանյանի խոսքերով՝ իրենք համագործակցում են ՀՀ պաշտպանության նախարարության հետ և ակնկալում են, որ համագործակցությունը կշարունակվի: «Մենք առաջարկություններ ենք ներկայացրել պաշտպանության նախարարությանը և շատ կարևորում ենք, որ երկխոսություն լինի պաշտպանության, առողջապահության նախարարությունների և հասարակական սեկտորի միջև»,- նշեց նա:

Անդրադառնալով խնդիրներին՝ Աննա Իշխանյանն ասաց, որ հետազոտության ընթացքում հարցվածները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք զինվորի առողջության համար շատ կարևոր են: Օրինակ, դրանք վերաբերում են  դիրքերում սննդի որակին, մարտական հենակետերում ջրի բացակայությանը: «Օրինակ՝ դիրքեր ջուրը բերում են մեքենայով, երբեմն դա ուշացնում են, ինչը կարող է սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված խնդիրներ առաջացնել: Մենք փորձում ենք հասնել նրան, որ առկա խնդիրները հնարավորինս լուծվեն, ուստի ակնկալում ենք, որ ՊՆ-ի հետ մեր համագործակցությունը կշարունակվի և արդյունք կտա»,- ասաց ՀԿ-ի ներկայացուցիչը:

Կարևոր առաջարկներից մեկն էլ,  ըստ նրա, այն է, որ զինծառայողները զորացվելուց հետո էլ անցնեն բուժզննում, որպեսզի տեսնեն, թե զորակոչված երիտասարդը զորացրվելուց առաջ ու հետո ինչ առողջական խնդիրներ ունի: «Մենք առաջարկում ենք, որպեսզի զորացվելուց հետո զինծառայողները վեց ամիս ստանան անվճար բուժօգնություն»,- ընդգծեց Աննա Իշխանյանը:

Նշենք, որ տեղի ունեցավ նաև մեկ րոպե տևողությամբ սոցիալական գովազդի շնորհանդես, որը սեպտեմբերից ցուցադրվելու է մարզային հեռուստաընկերություններով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Թուրքիայի միակ հայկական գյուղում Սբ․ Աստվածածնի տոնին պատարագ կմատուցվի
Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղում, ամեն տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Սուրբ Մայր Աստվածածնի Վերափոխման տոնը։ Վաքըֆլըի Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:51
Օգոստոսի սկզբին նոութբուքերի պահանջարկը ավելի քան կրկնապատկվել է
«AliExpress»- ի վերլուծաբանները օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում գրանցել են նոութբուքերի, պլանշետների և համակարգչային բաղադրիչների...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ո՞րն է ընթրիքի համար լավագույն սննդակարգը
Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի  դոցենտ Ն.Ի. Պիրոգով Ալֆրեդ Բոգդանովը ներկայացրել է՝ որն է ընթրիքի ճիշտ սննդակարգը,...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բուլղարիան նախատեսում է փոխել սահմանադրությունը
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, դիմելով քաղաքացիներին, հայտարարել է երկրի հիմնական օրենքը փոփոխելու պլանների մասին, գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:21
Երկուշաբթի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:12
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 60%-ով
2020 թվականի հունվար-հունիսին Հայաստան է  ժամանել 311 հազար 264 զբոսաշրջիկ, ինչը 2019թ-ի նույն ժամանակի համեմատ նվազել է շուրջ 60%-ով: Նման...
Աղբյուր` Panorama.am
19:02
Արցախում ՔԿԱԳ-ի աշխատանքային սահմանափակումները հանվում են
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության պարետի 2020թ. ապրիլի 13-ի N 3 որոշման պահանջները, ԱՀ արդարադատության նախարարի 2020թ. օգոստոսի 12-ի N 81-Ա...
Աղբյուր` Panorama.am
18:50
Գեղամա գեղեցկուհին՝ Սևանա լիճը, հանրության հոգածության կարիքն ունի
Պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկե թափոնները Սևանա լճի այսօրվա աղետալի վիճակի պատճառներից մեկն են։ Մյուս կողմից էլ այն ընդգծում ...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ո՞ւմ է հակացուցված մեղր օգտագործելը
Դիետոլոգ,  սննդաբանների ազգային ասոցիացիայի փորձագետ Դարիա Ռուսակովան հայտնել է, թե ինչպես և ինչ քանակությամբ մեղր է կարելի օգտագործել, և...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ինչի՞ մասին են խոսում մարդու կապտած մաշկը և գիտակցության մթագնումը
Սրտաբան Անատոլի Տրիֆոնովը հայտնել է, թե ինչ նշաններով կարելի է հասկանալ, որ մարդը կյանքի և մահվան եզրին է, փոխանցում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
18:25
ԲԸՏՄ. Անշարժ հուշարձանների տարածքներում պահպանվել են համաճարակային անվտանգության կանոնները
Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիտարկել...
Աղբյուր` Panorama.am
18:17
Մինչև հունվարի 1-ը ռուսական դպրոցներում զանգվածային միջոցառումներ չեն լինի
Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Ռուսաստանի դպրոցներում զանգվածային միջոցառումներ չեն անցկացվի,  գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռոբերտ Քոչարյան. Զարգացումները ցույց տվեցին, որ ՊՊԿ ստեղծման ռազմավարական քայլն անվրեպ էր
Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը գրում է. «28 տարի առաջ այս օրը ստեղծված Պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մի քանի մարզերում առաջիկա գիշերները կգրանցվի +7 աստիճան
Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ի ցերեկը, 18-20-ը առանձին շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:56
Երևանում նշվել է Հնդկաստանի Անկախության 74-րդ ամյակը
Այսօր Երևանում նշվել է Հնդկաստանի Անկախության 74-րդ ամյակը։ ՀՀ-ում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Կ. Դ. Դեվալը ծածանել...
Աղբյուր` Panorama.am
17:51
«Իմ Ձայնը». Աջակցենք մենաշնորհին, խթանենք կոռուպցիան. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»
«Իմ Ձայնը» նախագիծն իր հոդվածում գրում է. ««Հեղափոխական» կառավարության, գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ անձամբ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Թեհմինա Վարդանյան. Տղերք, բա ու՞ր եք․․․
Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն անդրադարձել է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բելառուսում ՕՄՕՆ-ականների կողմից ծեծված 16-ամյա ցուցարարը գիտակցության է եկել
Բելառուսում 16-ամյա երիտասարդն ընկել է կոմայի մեջ այն բանից հետո, երբ ձերբակալության ընթացքում նրան ծեծել են Ոստիկանության հատուկ նշանակության...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անցկացվել են հրամանատարական հավաքներ
Օգոստոսի 11-ից 13-ը ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացվել...
Աղբյուր` Panorama.am
16:56
Նարինե Ոսկանյանի վիրահատությունը բարեհաջող է անցել
Հայտնի դերասանուհի Նարինե Ոսկանյանն արդեն  վիրահատվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար։ Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Արթուր...
Աղբյուր` Panorama.am
16:29
Խաղաղապահների հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան
ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբն օրերս մեկնել է Աֆղանստան։ ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբմ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Փաշինյան. Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները
Վսրչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի Անկախության օրվա կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
15:59
Ռոմանոս Պետրոսյան. Պարզ լճի հարակից տարածքի վարձավճարները պետք է վերանայվեն
«Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում...
Աղբյուր` Panorama.am
15:41
Քաղաքագետ. Երբ արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Մենք նորից անձեր ենք որոնում։ Այն, որ Նիկոլը չի կարող երկրի ղեկավար լինել, քիչ, թե սթափ,...
Աղբյուր` Panorama.am
15:23
Տիգրան Աբրահամյան. Տավուշում ծավալված գործողություններից հետո կրակոցների կտրուկ աճ կա
Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է։  «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին...
Աղբյուր` Panorama.am
15:14
Արա Վարդանյան. Որ իմանաք թե ում պետք է շնորհակալ լինեք Ազատ և Անկախ Հայաստան ունենալու համար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցրել է, որ 1992 թվականի հենց այս օրը...
Աղբյուր` Panorama.am
15:11
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական...
Աղբյուր` Panorama.am
15:02
Երևանում ավտոբուսը հարվածել է հետիոտնին
«Հագեր» ավտոբուսի վարորդը Բաբաջանյան փողոցում՝ հետիոտնային անցումի վրա,  Օգոստոսի 14-ին, ժամը 09.00-ին վրաերթի է ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
14:48
Փաշինյանը շնորհավորել է կապանցիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքի տոնի առթիվ շնորհավորել է կապանցիներին։ «Այսօր Հայաստանի ամենագեղատեսիլ և գրավիչ քաղաքներից մեկի՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}