Մենք պատրաստ ենք ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ. գյուղնախարար
«Հայաստանում գյուղատնտեսությունը գերակա ուղղություններից մեկն է, որն ունի զարգացման մեծ ներուժ»,- այս մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին Ինդոնեզիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
«Մենք պատրաստ ենք ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը և կնպաստի գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանը», - ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Հյուրերի խնդրանքով գյուղնախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը, ոլորտի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Այս համատեքստում մասնավորապես ընդգծվել է ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների և կարկտապաշտպան համակարգերի կիրառման, ինտենսիվ այգիների հիմնման, ապահովագրական համակարգի ներդրման, միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով ագրարային ոլորտում ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերին, որոնք առավելապես միտված են նպաստել մասնավորապես փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների զարգացմանը` նախարար Իգնատի Առաքելյանն առանձնապես կարևորել է վերամշակող ընկերություններին, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, ինչպես նաև գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց