Սյունիքում կան ջերմային օբյեկտներ, որոնք կարելի է օգտագործել էլեկտրակայան կառուցելու համար. Գարիկ Բաբուրյան
Սյունիքի տարածաշրջանի (Կառկառ) երկրաջերմային տեղանքում տեղի են ունեցել հորատման աշխատանքներ և ենթադրվում է, որ այդտեղ կան ջերմային օբյեկտներ, որոնք կարելի է օգտագործել էլեկտրակայան կառուցելու համար: Դա պարզվել է տեղանքում մի քանի տարի շարունակ կատարված գեոֆիզիկական, երկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտական աշխատանքների արդյունքում: Այս մասին այսօր Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի հերթական նիստից առաջ լրագրողներին հետ զրույցում ասաց Հանրային խորհրդում ընդերքի ռացիոնալ օգտագործման և երկրաբանական ուսումնասիրության ենթահանձնաժողովի նախագահ, երկրաֆիզիկ Գարիկ Բաբուրյանը:
Նշենք, որ նիստում ներկայացվում էր Սյունիքի տարածաշրջանի (Կառկառ) ջերմաղբյուր երկրաջերմային տեղանքում կատարված երկրաբանական հետազոտական աշխատանքների արդյունքները:
Գարիկ Բաբուրյանն ասաց, որ այդ արդյունքները կարող է ներկայացնել կառավարությանը, որպեսզի Համաշխարհային բանկի հետ գան պայմանավորվածության, և գումար տան իրենց նշած կետը հորատելու համար: «ՀԲ-ի տվյալներով՝ իրենք երկու հորատանցք հորատել են, արդյունք չեն ստացել, ուրիշ տեղ են հորատել, հիմա մենք ասում ենք՝ մեր ասած տեղը ավելի հեռանկարային է», -ասաց երկրաֆիզիկը:
Նրա խոսքերով՝ մեկ մետր հորատելն արժե մոտ 800 դոլար. «Մեզ պետք է 2 կիլոմետր հորատել»:
Երկրաֆիզիկը կարծում է, որ դա շատ կարևոր է մեր տնտեսության համար և երկրաջերմային կայանի կառուցումը կլինի էներգետիկայի ոլորտում ամենամեծ նվաճումը: «Դա էներգիա է տալու, որը ոչ մի ծախս չի պահանջում, ու այդ էլեկտրակայանը կառուցվում է 7-8 տարում, ինքնարժեքը հանում է, ու ստացվում է՝ անվճար էլեկտրաէներգիա»,- նշեց Գարիկ Բաբուրյանը:
Գարիկ բաբուրյանը նշեց, որ այդտեղ կարելի է կառուցել 20 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայան, որը կապահովի Սիսիանին և հարակից գյուղերին էներգիայով
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ