Սիսիանի ավագ դպրոցում զանգն այսուհետ կհնչեցնի «Խելացի ժամապահը»
Այս սեպտեմբերի 1-ին Սիսիանի ավագ դպրոցում զանգը հնչեցրեց ոչ թե ուսուցիչը, այլ «Խելացի ժամապահը» (CleverSentry)։ Սա համակարգչային ծրագիր է, որը ստեղծել է դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Պողոսյանը։
«Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումից հետո առաջին անգամ զանգը հնչեց համակարգչով, որին էլ ավտոմատ համակարգով հաջորդել է ՀՀ օրհներգը։ Դրանից հետո էլ ծրագրիը յուրաքանչյուր դասամիջոցի համար սկսեց իր հունով աշխատել»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց 16-ամյա աշակերտը։
Դասամիջոցները էլ ավելի հետաքրքրիր ու աշակերտների համար աշխույժ են դառնում ընտրված հայրնասիրական ու ազգային երգերի միջոցով։
«Օրինակ երեկ հնչել է մեր ազգային երգերից «Խամխամա»-ն ու «Անունք»-ի «Սասուն» երգը։ Այս համակարգն անընդհատ կթարմանա, երգերը կունանան թեմատիկ բնույթներ, օրվա հետ կապված պատմական իրադարձությունների ու մարդկանց մասին պատմող ձայնագրություններ»,- ասաց Էդգարը։
Նա նշեց, որ համակարգը կարող է աշխատել անգամ ինտերնետի խափանման դեպքում, միայն թե ծրագրի պատուհանը չպետք է փակել։
Սիսիանցի աշակերտը ցանկություն ունի հետագայում համակարգի գործառույթներն ավելացնել ու ավելի խելացի դարձնել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին