Հասարակություն 17:49 08/09/2017 Հայաստան

Լևոն Մկրտչյան. Չի բացառվում, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ընդգրկվեն Երևանի դպրոցները

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ազգային փուլում մինչև 2017 թվականը ներառվել էին  Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի դպրոցները, իսկ այս ուսումնական տարվանից կառավարությունը ստանձնում է նաև Տավուշի մարզի 75 դպրոցների սննդի ծրագիրը: Այսօր Տավուշի մարզի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարի խոսքով, հաջորդ տարի նախատեսվում է ՀՀ կառավարությանը փոխանցել նաև Շիրակի և Արագածոտնի մարզերը:

Լ. Մկրտչյանի խոսքով՝ կառավարությունն աստիճանաբար կստանձնի  բոլոր մարզերի դպրոցների սննդի ծրագրի պատասխանատվությունը՝ չբացառելով, որ հետագայում ծրագրում կներառվեն նաև մայրաքաղաքի դպրոցները, ինչպես նաև հիմնական դպրոցը:

«Դպրոցներում տաք սննդի ծրագիրը, բացի առողջ ապրելակերպից ունի նաև դաստիարակչական կարևոր նշանակություն:Դպրոց են ներմուծվում մի քանի կարևոր սկզբունքներ: Երեխան փոքր տարիքից սկսում է հասկանալ, թե ինչ է նշանակում կոլեկտիվի զգացումը, հացն ընկերոջ հետ կիսելու մշակույթը, միմյանց զիջելու, միասին սնվելու համակեցության կանոնները: Ծրագիրը նաև նպաստում է ծնողական համայնքի միախմբմանը՝ հաշվի առնելով, որ նրանք որոշակի մասնակցություն են ունենում դպրոցական սննդի կազմակերպմանը»,- նշել է Լ. Մկրտչյանը:
Նախարարը նշել է, որ կառավարությանը փոխանցելուց հետո ՄԱԿ-ի ՊՀԾ-ն հետևում է ծրագրի իրականացման ընթացքին՝ հետևելով որակին և սահմանված չափանիշների պահպանմանը: «Դոնոր կազմակերպության կողմից կարևորվում է նաև դպրոցական խոհանոցների բարելավումը և այդ ուղղությամբ վերջին շրջանում լուրջ աշխատանքներ են կատարվել: Խոհանոցների առկայությունը տաք սննդի կազմերպման առաջին պայմանն է, մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ տաք սննդի կազմակերպման համար օգտագործվում է տեղական արտադրանքը»,- հավելել է Լ. Մկրտչյանը: 

ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն նշել է, որ ծրագրի շրջանակում նորոգվում են նաև դպրոցների խոհանացները, բարեկարգվում են ենթակառուցվածքները, ապահովվում են սանիտարական նորմերը. հանգամանքներ, որոնք կենսական նախապայմաններ են անվտանգ սննդի համար:

«Ծրագիրը հաջողության մյուս գրավականն այն է, որ արտաքին ֆինանսավորման ավարտից հետո, այն շարունակվում է կառավարության աջակցությամբ»,- նշել է նա:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից` Ռուսաստանի դաշնության կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակում հանրապետության բոլոր մարզերի 1-4-րդ դասարանների երեխաներն ապահովվում են սնունդով:

Համաձայն ՄԱԿ-ի ՊՀԾ-ի և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական օժանդակությամբ մշակված հայեցակարգի ու ազգային ռազմավարության՝ նախատեսվում է ծրագրի աստիճանաբար փոխանցում ՀՀ կառավարությանը, որը կրում է Ազգային ծրագրի պատասխանատվությունը:

Այսօր  Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ուենեցել Տավուշի մարզի դպրոցների փոխանցումը ՀՀ կառավարությանը:

Հաղարծինի միջնակարգ դպրոցում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում դոնորների հատկացրած դրամաշնրհով նորոգվել է խոհանոցը, տեղադրվել է ջրատաքացուցիչ, սպասքի լվացարաններ, սառնարաններ, սալօջախ, հացթխման վառարան և անհրաժեշտ այլ սարքավորումներ: Դպրոցի 1-4-րդ դասարաններում սովորող 191 աշակերտներն ամեն օր ստանում են տաք սնունդ, ծնողական համայնքի ներդրումը յուրաքանչյուր աշակերտի համար ամսական կազմում է 800 դրամ:

ՀՀ պետական բյուջեից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը ֆինանսավորվում է ըստ աշակերտի թվի, որը ներառված է հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտի թվով ֆինանսավորման բանաձևի մեջ` օրական 140 դրամի չափով, որից 120-ը նախատեսված է սննդի ձեռքբերման, իսկ 20 դրամը` հարակից ծախսերի համար: Սնունդը սովորողներին տրամադրվում է ուսումնական տարվա 168 օրերի ընթացքում:  2014-2017 թվականների պետական բյուջեից ֆինանսավորման ընդհանուր չափը կազմել է մոտավորապես 1 մլրդ. 820 մլն. 675 հազ. դրամ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:45
Լրատվամիջոցի վրա դնում եք հետախուզա-ԱԱԾ-ական պարտականություններ. Լիլիթ Գալստյան
«Խոսքի ազատությունը ենթադրում է տեղեկություններ փնտրելու և գտնելու ազատությունը, մինչդեռ մենք լրատվամիջոցի վրա դնում ենք...
Աղբյուր` Panorama.am
16:39
ԵՊՀ-ում բացվեց Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մասնակցել է  Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի բացմանը և Երևանի պետական համալսարանում...
Աղբյուր` Panorama.am
16:32
Կառավարությունն ընդունել է պաշտոնյաների ավիաթռիչքների մասին տեղեկատվության բաց հասանելիությունը վերացնելու որոշում
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը գրում է. «Այսօր՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Կառավարությունը գաղտնի, չզեկուցվող հարցերի...
Աղբյուր` Panorama.am
16:26
Արեգնազան Մանուկյան. Սրտատրոփ սպասում եմ դատավարությանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, արձագանքելով Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
16:20
Գերասիմովը հայտարարել է Ռուսաստանի սահմանների մոտ ԱՄՆ-ի հրթիռային հարվածների մասին
ԱՄՆ ռազմավարական ավիացիան սկսել է շատ ավելի հաճախ հայտնվել Ռուսաստանի արևելյան սահմանների անմիջական մերձակայքում՝ մշակելով թևավոր հրթիռների...
Աղբյուր` Panorama.am
16:14
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը յոթերորդ անգամ հայր է դարձել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա կինը՝ Քերի Ջոնսոնը դուստր են ունեցել։ BBC News-ի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչը հայր է դարձել...
Աղբյուր` Panorama.am
16:07
Քաղաքապետարանը հորդորում է փոխել անվադողերը
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում երթևեկող վարորդներին ուղղված հորդոր է տարածել. «Եթե մինչև հիմա չեք փոխարինել մեքենայի անվադողերը,...
Աղբյուր` Panorama.am
16:00
Լրագրողական կազմակերպությունները դատախազությունից պահանջում են բացահայտել Թաթուլ Հակոբյանին սպառնացողներին
Լրագրողական 11 կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «Աշխատանքային ուղևորությամբ ԱՄՆ-ում գտնվող լրագրող...
Աղբյուր` Panorama.am
15:54
Մահվան ելքով պատահարներ Երևանում, Արագածոտնում և Արարատում
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ...
Աղբյուր` Panorama.am
15:47
Մեղադրանք է առաջադրվել Վլադիմիր Գասպարյանին
«Հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույքն օրինականացնելու և կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր արարքների կատարման համար»
Աղբյուր` Panorama.am
15:41
«Օմիկրոն»-ը կնպաստի միջտարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը
Կորոնավիրուսի օմիկրոնի շտամի առաջացումը կարող է նպաստել միջտարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
15:33
Խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնությունը մերժեց վիրավորանքը ապաքրեականացնող օրենքի նախագիծը
ԱԺ-ն այսօր քվեարկությամբ ընդունեց հետևյալ օրենքները. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուստրը հոր դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն, երբ նրան արգելել է TikTok-ով տեսանյութեր դիտել
Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Մելիտոպոլսկի շրջանում վարչական գործ է հարուցվել մի տղամարդու դեմ այն ​​բանից հետո, երբ վերջինս արգելել է դստերն...
Աղբյուր` Panorama.am
15:19
Բացահայտվել են մեքենաների համարանիշերի գողության նոր դրվագներ
Համարանիշեր գողանալու և դրանք վերադարձնելու դիմաց վարորդներից փող պահանջելու կասկածանքով օրեր առաջ Վաղարշապատի բաժին բերման էր ենթարկվել...
Աղբյուր` Panorama.am
15:10
2018 թվականին չէր խոսվում, որ հետևողականորեն պաշտպանվելու են ադրբեջանցիների՝ էյվազլիական շահերը. Արեգնազ Մանուկյան
«Եթե իրականում ինչ-որ բան պետք է քրեականացվի, ապա պաշտոնյաների և քաղաքական գործիչների սուտ խոսելը և խոստումը չկատարելը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
15:02
Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ խոսելու հետ կապված: Այս...
Աղբյուր` Panorama.am
14:50
ՌԴ-ից հրավիրյալ տենոր Ռոման Զավադսկին հանդես կգա հայ հանդիսատեսի առջև
Դեկտեմբերի 11-ին և դեկտեմբերի 14-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի «Տուրանդոտ» օպերան համերգային կատարմամբ:
Աղբյուր` Panorama.am
14:47
Ձեր նկատմամբ այդ կարծիքն արտահայտելու ցանկությունը ժողովրդի մոտ այնքան մեծ է, որ ֆրանսիացիֆանտաստ գրողներ են գտնում. Հայկ Մամիջանյան
«Ձեր նկատմամբ այդ կարծիքն  արտահայտելու ցանկությունն այնքան մեծ է, որ մարդիկ ֆրանսիացի, իմ համար անհայտ, ֆանտաստ գրողներ, դերասաններ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Պետք է փակել ՊՈԱԿ-ները, որոնք շատ վատ երևույթ մտցրին մեր հանրության մեջ. Գեղամ Նազարյան
«Եթե ուզում ենք մեկին չվիրավորել, չհայհոյել, այդ օրինակը պետք է ծառայի նա, ով գտնվում է բուրգի գլխին: ՊՈԱԿ-ներ փնտրելու փոխարեն պետք է...
Աղբյուր` Panorama.am
14:27
Վրաստանը ներկայացված չի լինի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայանալիք Հարավային Կովկասի 3+3 հանդիպմանը.
Վրաստանը ներկայացված չի լինի «3 + 3» ձևաչափի հանդիպմանը, որը կկայանա վաղը Մոսկվայում։ Այս մասին «ekhokavkaza.com»-ին...
Աղբյուր` Panorama.am
14:11
Թուլությունը, ջերմությունը, գլխացավը, հազը և ախորժակի կորուստը «օմիկրոնի» հիմնական ախտանիշներն են
«Օմիկրոն» շտամի վարակի հիմնական ախտանշաններն են՝ ծանր թուլությունն ու ջերմությունը, «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության հետ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Մի ունեցեք հիշողության կորուստ. Աղվան Վարդանյանը՝ Էդուարդ Աղաջանյանին
«Արդյո՞ք նախագծի հեղինակներն ուսումնասիրել են որևէ վիճակագրություն` հայհոյանքների արդյունքում միջանձնային հարաբերություններ պարզելու քանի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Իտալիայում Amazon-ը տուգանվել է ավելի քան մեկ միլիարդ եվրո
Իտալական հակամենաշնորհային ծառայությունը տուգանել է Amazon առցանց մանրածախ վաճառողին 1 միլիարդ 128 միլիոն եվրոյով «շուկայում գերիշխող...
Աղբյուր` Panorama.am
13:46
Ժողովրդավարության բաստիոնը ակնհայտ հարձակում է գործում խոսքի ազատության վրա. Աղվան Վարդանյան
«Նախորդ գումարման Ազգային ժողովն իր վերջին շնչում՝ 2021 թ․ հուլիսի 30-ին ընդունել է օրենք ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ, և այդ...
Աղբյուր` Panorama.am
13:32
«Զարմանալի պատահականությամբ նույն օրը Դոհայոմ են եղել Արմեն Սարգսյանն ու Էրդողանը»
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Դեկտեմբերի 8-ին զարմանալի պատահականությամբ Կատարի մայրաքաղաք Դոհայում են եղել Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:25
Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին. Տո այ 1868 թվականին Դոստոևսկու գրած վեպի վերնագիր
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՀԿ-ական պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցին ի պատասխան երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
13:15
«3+3» ձևաչափն արդեն ստեղծել է խնդիրներ. Տիգրան Աբրահամյան
««3+3» ձևաչափը կարող է խնդիր ստեղծել և արդեն ստեղծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում տարվող...
Աղբյուր` Panorama.am
13:13
Աննա Մկրտչյան. Մեր գլխացավանքը «3+3»-ը չէ, Նիկոլն է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը համարում է, որ Հայաստանը ներկայացուցիչ չունի որևէ քաղաքական ձևաչափով...
Աղբյուր` Panorama.am
13:08
Բժիշկը խոսել է տավարի մսի օգտակար հատկությունների մասին
Դիետոլոգ Իրինա Ռիլը «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության հետ զրույցում ասել է, թե ինչ կկատարվի օրգանիզմի հետ կովի մսի կանոնավոր օգտագործման...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ոստիկանները ձերբակալել են ինքնաթիռում ծեծկռտուք սարքած ուղևորին
Տրանսպորտային ոստիկանությունը Նովոսիբիրսկի Տոլմաչևո օդանավակայանում ձերբակալել է մի տղամարդու, ով ոչ պատշաճ վարք է դրսևորել Մագադանից ժամանած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}