«Հայաստանը գնում է տնտեսության թվայնացման ճանապարհով». ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին են ներկայացրել ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոյին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարն ընդգծել, որ ինքը շահագրգռված է ընթացիկ ծրագրերի բարեհաջող իրականացմամբ և նոր նախագծերի համատեղ մշակմամբ:
Հանդիպմանը ներկա ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը շեշտել է հատկապես ճանապարհաշինության ոլորտում հաջող համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի հաջող իրագործման համար` նա նշել է, որ անձամբ է այդ ճանապարհներին ականատես եղել կատարված աշխատանքների բարձր որակին:
Մերսի Տեմբոնը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի կառավարության և ՀԲ-ի առաջնահերթությունները համընկնում են, և Հայաստանը գնում է տնտեսության թվայնացման ճանապարհով:
Սիլվի Բոսութղոն էլ հայտնել է, որ ՀԲ-ն պատրաստվում է Հայաստանի հետ համագործակցության նոր ծրագիր կազմել, որը հիմնվելու է երկրի տնտեսության ախտորոշման վրա` հասկանալու, թե ինչ ուղղությամբ կարելի է նպաստել զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին