Շփման գծում շարունակվել է պահպանվել հարաբերական անդորրը. Արցախի ՊՆ
Սեպտեմբերի 3-9-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական անդորրը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, պահպանելով զգոնությունը, շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ շաբաթում հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց. Արցախի ՊՆ
- Արցախի ՊՆ. Հաստատված հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ