Աշխարհը դարձել է ավելի վտանգավոր. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ վերջին տարիներին աշխարհում իրավիճակը վտանգավոր է դարձել:
russian.rt.com-ի հաղորդմամբ, The Guardian-ին տված հարցազրույցում նա ասել է, որ իր 30 տարվա գործունեության ընթացքում աշխարհում իրավիճակը դարձել է ավելի «անկանխատեսելի և բարդ» տարբեր խնդիրների ֆոնին, որոնց հետ բախվում են:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հյուսիսային Կորեայում տարածվում զանգվածային ոչնչացման զենքը, մենք գործ ունենք ահաբեկիչների հետ, անկայունության և ավելի վռճական տրամադրված Ռուսաստանի հետ: Սա ավելի վտանգավոր աշխարհ է»,- հայտարարել է Յենս Ստոլտենբերգը: