ԱԱ. Այսօր գորգին են Հայաստանի հինգ ներկայացուցիչ
Աթենքում ընթացող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում այսօր գորգ կմտնի Հայաստանի հինգ ներկայացուցիչ։ Առաջանությունում երեկ մեկնարկել են ազատոճայինները։ 50-58-69-85 կգ քաշային կարգերում Հայաստանը ներկայացնող ըմբիշներն անհաջող են հանդես եկել։
ՀԱՕԿ-ից մանրամասնում են, որ Գենիկ Ասատրյանը (50 կգ) որակավորման փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Ակբար Կուրբանովին։ Սերոբ Սերոբյանը (58 կգ) նույնպես պարտվել է իր առաջին գոտեմարտում՝ որակավորման փուլում զիջելով ղրղզ Տալգատ Տինչտինբեկովին։
Դավիթ Գևորգյանը (69 կգ) 1/8 եզրափակչում փայլուն հաղթանակ է տարել վրացի Բագրատի Գագնիձեի նկատմամբ, սակայն, քառորդ եզրափակչում տանուլ է տվել իրանցի Մոհամադ Նոխոդիլարիմիին և դուրս մնացել հետագա պայքարից։
Կամո Հակոբջանյանը (85 կգ) որակավորման փուլում առավելության է հասել հույն Ստիլիանոս Ստամատիսի նկատմամբ, բայց հաջորդ գոտեմարտում պարտվել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սանդեպ Մանին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին