Արցախի Սոս գյուղում նորակառույց դպրոց է բացվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Մարտունու շրջանի Սոս գյուղում մասնակցել է նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը երախտագիտություն է հայտնել ամերիկահայ բարերար Ջերարդ Թրփանջյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին ծրագրի իրականացման համար:
Երկրի ղեկավարը կարևորել է շրջաններում և գյուղական բնակավայրերում դպրոցական ցանցի ընդլայնումն ու արդիականացումը՝ այն համարելով կրթության և մտավոր ներուժի զարգացման առանցքային բաղադրամասերից մեկը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և սփյուռքից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ