Թուրքիան և Ղազախստանը մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 5 միլիարդ դոլարի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Աստանան իրենց առջև նպատակ են դնում կողմերի միջև ապրանքաշրջանառությունը հասցնել 5 միլիարդ դոլարի։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն այսօր կազմում է մոտ 2 միլիարդ դոլար։ Կարծում եմ՝ սա դեռ սահմանը չէ։ Մեր խնդիրն է, ինչպես պայմանավորվել ենք, ապրանքաշրջանառության մակարդակը հասցնել 5 միլիարդ դոլարի, քանի որ Թուրքիան և Ղազախստանը դրա համար բավարար ներուժ ունեն»,- ասել է նա։
Էրդողանի խոսքով, կողմերը ձգտելու են համագործակցություն ծավալել բոլոր ուղղություններով՝ տնտեսություն, մշակույթ, քաղաքականություն, ռազմական ոլորտ։