Մշակույթ 10:45 09/09/2017 Հայաստան

«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում

Վենետիկի կինոփառատոնի Venice Production Bridge-ում սեպտեմբերի 5-ին ցուցադրվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, որը կազմակերպվել էր Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանու ներքո՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի իտալական գործընկեր Blue Knowledge Association-ի նախաձեռնությամբ, հանձին ասոցիացիայի տնօրեն Orietta Trevisanato Zampieri-ի։ Այդ առիթով ֆիլմի ստեղծագործական կազմից Իտալիա էին ժամանել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը, ամերիկյան թիմից՝ գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը, իսկ դերասանական կազմից՝ գլխավոր կերպար կերտած լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն։

«Ֆիշ այ Արթ» -ի հաղորդմամբ, ցուցադրությանը ներկա էին հասարակական, մշակութային գործիչներ, կինոոլորտի ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ։ Ցուցադրությունը խոստումնալից է եղել, քանի որ հիմնական  նպատակը,  այն է՝  Իտալիայում «Վերջին բնակիչը» ֆիլմի տարածումը, դիստրիբյուցիայի կազմակերպումը, դրական արձագանք է ունեցել, որի ուղղությամբ էլ բանակցությունները շարունակվում են։ 

Ցուցադրությանը հաջորդել է կոկտեյլ երեկոն, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում։ Ներկաները կիսվել են իրենց տպավորություններով, հնչող կարծիքները շատ դրական։ Ջիվան Ավետիսյանն այս առումով առանձնացնում է հնչեցված մի կարծիք, որին անդրադարձել էին իտալացիներից շատերը․

«Աբգարի և աղջկա փախուստի տեսարանում, որտեղ նրանք գիշերով ապաստան են գտնում ավերակ շինությունում, Աբգարն ու Իբրահիմը ընկերական անկեղծ զրույց  են  ունենում, նրանք խոսում են միմյանց հետ, կիսվում իրենց ապրած դժվարություններով,  խոսում կյանքի փիլիսոփայության մասին, և Աբգարն էլ այդ ժամանակ իրեն հուզող մտքերն է արտահայտում՝ «Տեսնես ազգ կա՞ որ չի կորցրել իր ծննդավայրը»։ Սա հարուցել է իտալացիների խորին զարմանքն ու կրկնակի հարգանքը դեպի հայ ազգն ու հայ ժողովուրդը»:

«Նույնիսկ այսպիսի ապրումների մեջ՝ հայն ունակ է խոսել համամարդկային արժեքների մասին, որը վեր է ամեն ինչից։ Այս մարդկային ճակատագրերի մասին պատմող ֆիլմն, իսկապես, հուզել է մեզ»,- նման ձևով իրենց կարծիքն են արտահայտել իտալացիները։

«Վենետիկի կինոփառատոնն այն եզակիներից է, որ գնահատում է արտհաուսը, կարևորում  և ընդունում  պարզ, մարդկային ճակատագրերի մասին պատմող ֆիլմերը, և պատահական չէ, որ հենց իտալական կինոփառատոնի շրջանակներում՝ նման բարձր մակարդակով՝ Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանու ներքո, «Վերջին բնակիչը» ֆիլմը հնարավորություն ունեցավ ցուցադրվելու: Առաջին զգացողություններն աննկարագրելի են, ես երջանիկ եմ, որ իմ ֆիլմը, որը ես համարում եմ նաև հայ ժողովրդինը, կարողանում է ապրել մեր սահմաններից  դուրս և պատվով ներկայանալ այսպիսի հեղինակավոր կինոփառատոններում։ Մեծ հույս ունեմ, որ այս ցուցադրությունը խթան կհանդիսանա հայ-իտալական համագործակցության շարունակականության համար, հնարավոր կդառնա ֆիլմի դիստրիբյուցիան Իտալիայում, և այն կցուցադրվի նաև Իտալիայի կինոթատրոններում։ Սպասումները մեծ են»,- ասել է ռեժիսորը։

Ֆիլմի ստեղծագործական կազմը նույնպես կարևորել է «Վերջին բնակիչը»՝ որպես միջազգային արտադրություն։ Ֆիլմի գործադիր պրոդյուսեր ադրինե Միրզայանը շեշտադրել է նաև Սփյուռքի դերը նման հայկական ֆիլմերի խրախուսման գործում։

«Սրանք հայկական կինոյի զարգացման քայլեր են, որոնք ծառայելու են սերունդներին. տասը, տասնհինգ տարի հետո, երբ որևէ հայ կինոռեժիսոր հայտնվի հեղինակավոր մի կինոփառատոնում կամ կինոշուկայում, արդեն կլսի՝ «այո, հայկական կինեմատոգրաֆիային ծանոթ ենք, ոչ միայն լսել ենք, այլ նաև՝ տեսել և ոգեշնչվել», և ոչ թե հակառակը, որը ես լսել եմ հաճախ»,- ասել է Ջիվան Ավետիսյանը։

Սեպտեմբերի 7-ի «Վերջին բնակիչը» ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմի համար Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի հրահանգով կազմակերպվել էր ընդունելություն։ Ֆիլմի թիմին ընդունել է նահանգապետի առաջին տեղակալ Cristiano Corazzari-ն։ Հրավիրվել էին նաև  Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը և Իտալիայի հայերի միության նախագահ Մինաս Լուրյանը։ Դեսպանն իր խոսքում ներկայացրել է հայկական մշակույթը, կարևորել այս համագործակցությունը, նման հայկական ֆիլմերի անհրաժեշտությունը, Վենետոյի նահանգապետի աջակցությունն ու խրախուսանքը՝ այդպիսի միջոցառումների կայացման գործին։

Մինաս Լուրյանն իր խոսքում ներկայացրել է հայերի դարավոր ժառանգությունը, կարևորել հայ- իտալական բարեկամությունը, վենետիկյան հայերի ներդրումը Վենետիկի թե՛ առևտրային, թե՛ մշակութային, թե՛ քաղաքական ոլորտներում: Նա նշել, որ Ջիվան Ավետիսյանն էլ  իր հերթին է հայկական կինոյի ոլորտում մեծ ներդրում կատարում՝ համախմբելով վենետիկցիներին և տեղի հայերին հայ ժողովրդի և նրա պատմության շուրջ։

«Ֆիլմը մեր մասին է․ կոնֆլիկտներն աշխարհում շատ են և այդպիսի դեպքերը կարող են պատահել երկիր մոլորակի ցանկացած անկյունում, ցանկացած ժողովրդի հետ։ Վստահ եմ՝ Վենետիկի ժողովուրդը նույնպես մեզ կհասկանա, որովհետև Վենետիկը ևս անմասն չի մնացել պատերազմներից։ Շնոհակալ եմ նահանգապետին՝ հույս և հավատ ներշնչելու համար։ Դա ոգեշնչում է, որպեսզի մենք, որպես խաղաղության մարտիկներ, կարողանանք միասնական ուժով շարունակել մեր ճանապարհը և, պատմելով Արցախի մասին, խաղաղություն քարոզենք»,- ասել է Ջիվան Ավետիսյանը:

Ջիվան Ավետիսյանը նահանգապետին նվիրել է գորգ՝ «Ղարաբաղ կարպետից»՝ հայերեն այբուբենի և Արարատ լեռան պատկերով։ Նա նշել է, որ այդ  գորգը ստեղծվել է այն կանանց կողմից, որոնց ամուսինները, որդիները կամ եղբայրները մասնակից են եղել պատերազմին և այսօր էլ կյանքի և ազատության կռիվ են տալիս սահմանին։

«Սա ուղակի գորգ չէ հայերեն տառերով, այլև՝ նրա մեջ ամփոփված է հայ կանանց ուժը, էներգիան, նվիրումը, հաղթանակի, ազատության և խաղաղության ձգտումը։ Այս գորգի մեջ կա կյանք՝ ստեղծված այդ կանանց աշխատանքով»,- նշել է Ջ. Ավետիսյանը։

Սեպտեմբերի  7-ի երեկոյան կայացել է «Վերջին բնակիչը» ֆիլմի վերաբերյալ մամլո ասուլիս, որին ներկա էին ֆիլմի ստեղծագործական կազմը, Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, հայկական արմատներ ունեցող իտալացի հայտնի գրող Անտոնի Արսլանը։

Դեսպանը, կրկին ներկայացնելով ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտը, խոսել է ֆիլմի կարևորության մասին: Նա ընգծել է, որ այսօր Արցախի մասին տեղեկատվությունը սահմանափակ է, իսկ նման ֆիլմերը նպաստում են նրա վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

Անտոնիա Արսլանն անդրադարձել է ֆիլմի գեղարվեստական արժեքին, ոճին, ռեժիսորի մարդկային տիպին, որն արտացոլվում է ֆիլմում: Նա որոշակի անդրադարձ  է կատարել նաև հայոց պատմական իրողությանը՝ սկսած ցեղասպանությունից մինչև ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտը, որ նման երևույթների ճանաչումն ու դատապարտումը, իրազեկումը նման գեղարվեստական ֆիլմերի միջոցով, հանդիսանում են անհրաժեշտ միջոցներ՝ դրանց կանխարգելման պայքարում։ Նա նաև շեշտել է, որ օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահի կողմից արժանացել է «Վաչագան Բարեպաշտ» հուշամեդալին, ինչը մեծ պատիվ է իր համար․ «Եվ այստեղ ներկայացնել հայկական ֆիլմ՝ Արցախի մասին, կրկնակի երջանկություն է ինձ համար»:

Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը խոսել է Միացյալ Նահանգներում ֆիլմի առաջխաղացման նպատակով ծավալած աշխատանքների մասին: 

«ARTsakh Arts and Cultural Foundation-ի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 15-ից «Վերջին բնակիչը»  ֆիլմը Ամերիկայում մեծ էկրանին կլինի՝ ցուցադրվելով Լոս Անջելեսի Pacific Theaters-ում։ Հիմնադրամը ստեղծված է արվեստի զարգացման համար, և մենք մտադիր ենք նաև շարունակել աջակցել Ջիվանին՝ իր հաջորդ կինոնախագծի ստեղծման ճանապարհին»,- ասել է գործադիր պրոդյուսերը, ով նաև հիմնադրամի անդամներից է։  

Ջիվան Ավետիսյանն իր խոսքում անդրադարձել է  նաև նոր՝ «Դրախտի դարպասը»  ֆիլմին:

«Մեծ հույս ունենք, որ պատիվ կունենանք այս ֆիլմը նույնպես ցուցադրելու Իտալիայում: Երջանիկ կլինեմ, եթե հայ-իտալական հոգևոր-մշակութային դարավոր հարաբերությունների պատմության մեջ ես ևս իմ փոքրիկ ներդրումն ունենամ՝ ի շահ արվեստի, ի շահ համագործակցության»,- ասել է նա: 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}