Քաղաքական 11:36 11/09/2017 Հայաստան

Կոալիցիայի հարց չի քննարկվել, բայց ոչինչ չեմ բացառում. Գագիկ Ծառուկյան

«Երբ ՀՀԿ-ն իր որոշումը կայացնի և վարչապետի իր թեկնածուին առաջարկի, այդ ժամանակ էլ «Ծառուկյան» դաշինքը կհայտնի իր դիրքորոշումը»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն տարել է առավելագույն ձայներ, հետևաբար առաջարկողն ու որոշողն ինքն է, այդ իրավունքը տրված է ՀՀԿ-ին:

Հարցին՝ իրենց խմբակցությունը վարչապետի թեկնածու ունի՞, վերջինս պատասխանեց. «Երբ որ կասեն, այն ժամանակ ինձնից պատասխան կլսեք»:

Ճշտող հարցին՝ տեսնո՞ւմ է արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Մեր տեսնել-չտեսնելը խնդիր չի լուծում, քանի որ որոշողը Հանրապետականն է: Այսօր այդ կուսակցությունը դեռ չի որոշել, չի քննարկել, իսկ դուք պատգամավորներին անհարմար վիճակի մեջ եք դնում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ չե՞ն փորձելու վարչապետի առաջադրման գործում որևէ կերպ խոչընդոտել ՀՀԿ-ին, ինչին ի պատասխան՝ Գագիկ Ծառուկանն ասաց. «Խոչընդոտը պետք է լիներ ժողովուրդը, որն իր ձայնը տվել է ՀՀԿ-ին, ՀՀԿ-ն էլ պատասխանատու է ժողովրդի առաջ»:

Իսկ եթե ժողովուրդն ընդվզի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, «Ծառուկյան» դաշինքը կկանգնի՞ ժողովրդի կողքին, հետաքրքրվեցին ԶԼՄ ներկայացուցիչները: Ի պատասխան՝ քաղաքական գործիչն ընդգծեց. «Ժողովուրդը ընտրություններին պետք է տար նրան, ում հավատում էր: Ես ժողովրդին ասում էի՝ պատրաստ եմ փրկելու, տվեք 50+1, փրկեմ: Ասում էի գումարի բերման աղբյուրը, ասում էին՝ Ծառուկյանը բլեֆ է անում»:

«Ծառուկյան» խմբակցության  ղեկավարն անդրադառնալով վարչապետի գործունեությանը, նշեց՝ վերջինս իր ընկերն է, և կոռեկտ չի համարում ընկերոջ մասին կարծիք հայտնել. «Երբ որ իրար հետ հանդիպում ենք, ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ: Այսօր դրականը նկատելի է, որ բանկերի 25-30 տոկոսը դարձել է 8-10 տոկոս, Հայաստանում տուրիստների քանակի աճը 25 տոկոսից ավել է»:

Իսկ ներդրումները, որ խոստացել էր բերել Հայաստան, արդյո՞ք կբերվեն, հետաքրքրվեցին լրագրողները: «Այդ խնդիրը տրված է ՀՀԿ-ին: Իսկ եթե մեզ հնարավորություն չեք տվել, ինչպես բերեմ: Ենթադրենք՝ մեկն ուզում է աստղ դառնալ: Բայց պետք է այդ հնարավորությունը տրվի, որ դառնա: Ծառուկյանը ներդրումներ էլ է բերելու,  անում ենք էլ, կառուցում ենք էլ: Ինչ անում ենք, անում ենք լավը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելու հարցին, ապա նման քննարկումներ, Ծառուկյանի հավաստմամբ, չեն եղել: «Ես կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց իմ պարտքը ժողովրդի առաջ պետք է կատարեմ»,- ասաց խորհրդարանականը:

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հարցին՝ խմբակցության ղեկավարը չբացառեց, որ կառույցի հնարավորությունները ճիշտ չեն օգտագործվում: Ինչ վերաբերում է ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին, ապա այդ թեմայի շուրջ Գագիկ Ծառուկյանը չշտապեց կարծիք հայտնել՝  ասելով, որ մանրամասներ առայժմ չեն ներկայացվել:

Քաղաքական գործիչն ընդգծեց նաև սպորտի ոլորտում առկա ձեռքբերումները՝ առանձնացնելով հատկապես ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ութ ոսկե մեդալից երկուսը նվաճեցին հայ մարզիկները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:35
ԱՄՆ-ը չեղարկել է էրդողանի թիկնազորի համար նախատեսված զենքի վաճառքի թույլտվությունը
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հետ է կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնազորի համար նախատեսված զինամթերքի վաճառքի թույլտվության...
Աղբյուր` Panorama.am
15:23
Կա ընդամենը երեք պետական մարմին, որ փաստաթղթերը առայժմ արխիվ չեն հանձնում. Վիրաբյան
«Բարեբախտաբար այս 25-26 տարիների ընթացքում կարողացել ենք հավաքել, պահպանել և ապագա սերունդներին փոխանցել այն ամենն ինչ, եղել է մեր...
Աղբյուր` Panorama.am
15:07
ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` ԱԺ-ում
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօր  ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամների հետ հանդիպմանը  կարևորել է...
Աղբյուր` Panorama.am
15:03
Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և ես շարունակելու եմ պայքարել դրա համար. Կարո Փայլան
Հարյուր տարի առաջ մեծ ոճիր եղավ և յուրաքանչյուր ոճիր անպատիժ մնալով՝ նոր ոճիրների պատճառ կդառնա:
Աղբյուր` Panorama.am
14:34
Մենք ենք, մեր «մշակույթը»
Հայերս շատ ենք հպարտանում մեր մշակութային հուշարձաններով, մասնավորապես եկեղեցիներով, որոնք իրեց ճարտարապետությամբ, հետաքրքիր լուծումներով...
Աղբյուր` Panorama.am
14:21
ՄԱԿ-ում ելույթ կունենա 120 երկրի ներկայացուցիչ
ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր Ասամբելայի նիստում ելույթ կունենա 120 երկրի նախագահ ու վարչապետ, արտաքին գործերի նախարարներ կամ էլ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Դա իրենց մասնավոր կարծիքն է. վարչապետ
«Մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել»,- «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովին լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
14:08
«Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագիրը՝ հաշմանդամություն ունեցող պատանիների համար
«Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ-ի մտահղացմամբ և ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ սեպտեմբերի 11-25-ն ընկած ժամանակահատվածում Երևանում...
Աղբյուր` Panorama.am
14:04
Համաժողովի մասնակիցները Ծիծեռնակաբերդում կատարել են «Կիլիկիա» երգը
«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այսօր առավոտյան՝ մինչ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ վարչապետ. Կարեն Կարապետյան՝ բնակչությունը 4 մլն հասցնելու մասին
«Սփյուռքահայերի հետ հարաբերությունների ժամանակ կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ գնահատականներ։ Շատերն անհաջողակ լինելով բիզնեսի մեջ՝ շատ քիչ...
Աղբյուր` Panorama.am
13:49
Վրացական 25 գյուղեր հայտնվել են ռուսների օկուպացված տարածքում. ՀՀ-ում Վրաստանի դեսպան
Հայաստանն ու Վրաստանը բարեկամական և գործընկերային հարաբերություններ ունեն: Երկու երկրների անցյալը, ներկան և ապագան սերտորեն կապված են իրար:...
Աղբյուր` Panorama.am
13:36
Տարոն Մարգարյանը տեղյակ չի եղել, որ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարը տեղադրել են վահանակի վրա
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անտեղյակ է եղել, որ իր հոր՝ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարով ցուցանակը «Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:25
Հնարավո՞ր է մեկ տարվա մեջ բոլորի կյանքի որակը փոխվի, իհարկե՝ ոչ. Կարեն Կարապետյան
«Միգրացիոն պրոեսներ բոլոր երկրներում կան, և այնպիսի իրավիճակ չի լինում, որ, անկախ նրանից, թե կյանքը որակապես ինչքան լավանա, միգրացիոն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Մեծ տերությունները մտավախություն ունեն՝ Իրաքի քրդերի հանրաքվեն կարող է դոմինոյի էֆֆեկտ ունենալ. Նավասարդյան
«Մի բան կարող եմ ասել, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին, երբեք  նորմալ հարաբերություններ չի ուզում զարգացնել Հայաստանի հետ: Եթե որևէ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Վարչապետն ու Փայլանն առանձնազրույց են ունեցել
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում իր ելույթից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարճատև առանձնազրույց ունեցավ Թուրքիայի մեջլիսի...
Աղբյուր` Panorama.am
13:00
Մելանյա Ստեփանյան. Կարիք չկա մարզիկներին բացատրել վարկանիշային մրցաշարի կարեւորությունը
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում կկայանա գեղասահքի վարկանիշային մրցաշար: Մասնակիցները կպայքարեն 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
12:53
Նախատեսում ենք, որ պարտադիր զինծառայություն կոչվածը տարածվի բոլոր օղակների վրա. Ա. Զաքարյան
«Զինվորական ծառայությունը օրենսդրական պարտականություն է: Ճիշտ է՝ զինծառայությունից սահմանված եղանակով ազատվելը ևս օրենքով նախատեսված է,...
Աղբյուր` Panorama.am
12:50
ՄԻՊ. Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն արդեն ազատ են արձակվել
Աշխատանքներ են տարվում մյուսներին ազատ արձակելու ուղղությամբ:
Աղբյուր` Panorama.am
12:47
«Մարիա» փոթորիկը հասել է առավելագույն ուժային կատեգորիային
Կարիբյան ավազանի կղզիներին մոտեցող  «Մարիա» փոթորիկը հասել է ուժգնության առավելագույն հինգերորդ կատեգորիային: «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
12:34
«Փորձելու ենք Սփյուռքի գիտական կարողությունները ևս ներգրավել ռազմարդյունաբերական զարգացումն ապահովելու համար»
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում այսօր քննարկվելու են Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման խնդիրները, հեռանկարները:
Աղբյուր` Panorama.am
12:24
Նոր փոստային նամականիշեր՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային
«Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից երեկ թողարկվել է երեք նամականիշ՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային:...
Աղբյուր` Panorama.am
12:22
Բակո Սահակյանը ցավակցել է Նույկինի ընտանիքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ցավակցական հեռագիր է hղել գրող, հրապարակախոս Անդրեյ Նույկինի ընտանիքին: Հայտնում...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ամերիկացի համանախագահ. ԼՂ կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա
Aysor.am-ի հետ զրույցում ԵԱՀԿ Մինկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հիմք կապահովի նախագահների հանդիպման համար:
Աղբյուր` Panorama.am
12:00
«Մեղրի» և «Արաս» գոտիների համագործակցությունը՝ հայ-իրանական փոխգործակցության լավագույն կամուրջ. Կարայան
Իրանի Իսլամական հանրապետությունում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունն այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:52
Ստամբուլում քարեր են նետել հայերի վրա
«Միջադեպը ոչ այլ ինչ է քան ատելության և ռասիզմի բացահայտ դրսևորում»
Աղբյուր` Panorama.am
11:43
Պետք է մեջքներս ուղղենք և շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու երկիրը, որի մասին բոլորս երազում ենք. վարչապետ
«Այսօր մենք ունենք ավելի քան 7 միլիոնանոց սփյուռք: Շատ-շատերը, անկախությունից ի վեր, կանգնած են Հայաստանի կողքին, Հայաստանը ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
11:30
ԱԻՆ-ը՝ Հանրապետության հրապարակում պայթուցիկի վերաբերյալ ահազանգի մասին
Այսօր, ժամը 07:47-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության հրապարակում պայթուցիկ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:...
Աղբյուր` Panorama.am
11:21
Դեյր-էլ-Զորում ԻՊ-ի շուրջ օղակը նեղանում է
Սիրիական բանակն առաջին անգամ անցել է Եփրատ գետի արևմտյան ափը:
Աղբյուր` Panorama.am
11:07
Ժամանակակից, զարգացող երկիր կառուցելը ոգևորիչ նպատակ է, որի շուրջ պարտավոր ենք համախմբվել. Վարչապետ
«Հայաստանն ունի հսկայական պոտենցիալ։ Ես համոզված եմ, որ մենք ունենք բոլոր շանսերը դառնալու ժամանակակից և առաջադեմ երկիր և ադեկվատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ես շարունակելու եմ պայքարել դրա համար. Կարո Փայլան
15:26 19/09/2017

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ես շարունակելու եմ պայքարել դրա համար. Կարո Փայլան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}