Մշակույթ 13:51 12/09/2017 Հայաստան

Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը նկարչին նորովի է բացահայտելու

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսը: Կազմակերպիչները վստահեցնում են՝ տեսնելու, Այվազովսկուն նորովի բացահայտելու շատ բան է լինելու:

Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված է լինելու 52 գեղանկար, 26  գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր:

«Ներկայացվելու են մեր հավաքածուից գրաֆիկական աշխատանքներ, որոնք երբևէ մեր մշտական ցուցադրությունում չեն եղել: Մարդկանց մեծ մասը Այվազովսկուն ընկալում են որպես ծովանկարիչ, բայց ունի լավ գրաֆիկական աշխատանքներ, բնանկարներ, ճեպանկարներ: Շատերի համար բացահայտում է լինելու»,- նշեց նա:

Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Այվազովսկու՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը, որը, Ա. Ծատուրյանի խոսքով, շատ դժվարություններով է տեղափոխվել Երևան:

«Նկարի տեղափոխման հետ կապված մեծ դժվարություններ ենք ունեցել՝ թե օրենսդրական, թե կազմակերպչական առումով: Բացի այդ՝ Մխիթարյանները մեծ դժվարությամբ են բաժանվում իրենց հավաքածուների կարևոր նկարներից: Դա մեզ հաջողվեց»,- ասաց նա՝ հավելելով, որ կտավի տեղափոխումը, ապահովագրությունը պետությունը վերցրել է իր վրա:

Հայաստանի Ազգային պատկերասրահի թանգարանային կառավարման գծով փոխտնօրեն Նաիրա Եղիազարյանի ներկայացմամբ, «Քաոս» կտավը եղել է Այվազովսկու նվերը Հռոմի պապին՝ 1841 թվականին, իսկ Հռոմի պապն այն նվիրել է Մխիթարյան միաբանությանը 1901 թվականին:

«Նկարը պատմական է բոլոր առումներով՝ սկսած բովանդակությունից, դրա շուրջ ծավալված պատմությունից, շրջանակից, որը պահպանված է հենց Այվազովսկու ժամանակներից, չի փոխվել մինչ օրս»,- նշեց նա:

Նշենք, որ Հայաստանի Ազգային պատկերասրահը Ղրիմի՝ Թեոդոսիայի թանգարանից հետո երկրորդն է Հ. Այվազովսկու հավաքածուով:

«Մեր թանգարանում պահվող  աշխատանքների մեծ մասը շեդեվրներ են: Դրանով էր պայմանավորված, որ նախորդ տարի Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահը, որը կազմակերպել էր Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես, որպես օտարերկրյա միակ թանգարան մեզ էր հրավիրել՝ 12 աշխատանքով»,- ասաց Ազգային պատկերասրահի տնօրենը:

Միաժամանակ համեմատելով Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպված և Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպվելիք ցուցահանդեսները, Ա. Ծատուրյանն ասաց. «Տրետյակովյան պատկերասրահի ցուցահանդեսն ավելի մասշտաբային էր, մոտ 200 աշխատանք էր ներկայացված, ինչը պայմանավորված էր նաև նրանով, որ Ղրիմի թանգարանն էլ էր իր աշխատանքները տվել, բայց մեզ մոտ ներկայացված աշխատանքներն ավելի գեղեցիկ են, ուրույն: Մեր հավաքածուն յուրահատուկ է»:

Ցուցահանդեսը գործելու է մինչև 2018 թ. հունվարի 15-ը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:59
ԱԱ․ Վարուժան Կաջոյանն ու Լևան Բերիանիձեն պարտվեցին
Ըմբիշներ Վարուժան Կաջոյանն ու Լևան Բերիանիձեն պարտվեցին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ավարտին մոտեցող ԱԱ-ում։ 74 կգ քաշային Կաջոյանը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Դավիթ Բաբայան. Դիվերսանտներին Բաքվին հանձնելը սարսափելի հետևանքներ է առաջացնելու
2014-ի հուլիսի 17-ին Քարվաճառի գյուղերից մեկում`  Նոր Էրքեջում իր պապի կողքին հուղարկավորեցին 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Նա սպանվել էր...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ Ռ․ Քոչարյանին...
Աղբյուր` Panorama.am
13:50
Թալին-Գյումրի ճանապարհի վթարի կան տուժածներ և մեկ զոհ
Սեպտեմբերի 20-ին, ժամը 07:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան...
Աղբյուր` Panorama.am
13:42
Սարիկ Անդրեասյանի «Ռոբո»-ի նոր թրեյլերը
Յութուբում  ներկայացվել է ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Ռոբո» ֆանտաստիկ ֆիլմի երկրորդ թրեյլերը։ Ֆիլմում...
Աղբյուր` Panorama.am
13:35
Կադաստրի 21 գրասենյակ այսօր կաշխատի մինչև 18։00-ն
Չնայած նախատոնական օրերին աշխատանքային օրը մեկ ժամ շուտ ավարտելու իրավունքին, Կադաստրի կոմիտեի 41 գրասենյակներից 21-ն այսօր կաշխատի ինչպես...
Աղբյուր` Panorama.am
13:24
Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով։ ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Ամենահաջողակ ռեփերն` ըստ Ֆորբսի
Forbes ամսագիրն առանձնացրել է ամենաբարձր վարձատրվող ռեփ և հիփ-հոփ կատարողներին: 2019 թվականի վարկանիշի առաջին հորիզոնականում Քանյե Ուեսթն է: Նրա...
Աղբյուր` Panorama.am
12:54
«Արձանագրված բոլոր մտահոգությունները կուսումնասիրվեն». ԿԳՄՍ-ն Ջերմուկում դասադուլի մասին
Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։...
Աղբյուր` Panorama.am
12:31
Հայաստանն ու Լիբանանը հետախուզական տեղեկատվություն կփոխանակեն
Հայաստանի և Լիբանանի պաշտպանության նախարարությունների միջև 2018 թվականի նոյեմբերին ստորaգրված համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանն արդեն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Օրինագծի ուժի մտնելու դեպքում՝ մինչև տարվա վերջ շուրջ 50 մլրդ գումար կվերադարձվի տնտեսությանը. ՊԵԿ նախագահ
ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկի վերադարձման նորմը կիրառել...
Աղբյուր` Panorama.am
12:21
Տեղեկատվական պայքար Վանեցյանի հրաժարականի շուրջ. Մարինե Սուքիասյան
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անսպասելի հրաժարականը եւ դրան հաջորդած հայտարարությունն իշխանություններին շոկային վիճակում են դրել: Սա չի լինում...
Աղբյուր` Panorama.am
12:13
ՄԻՊ-ը հրապարակել է Շիրակի ու Արագածոտնի ՁՊՎ-ներում արձանագրած խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Շիրակի և Արագածոտնի մարզերի ՁՊՎ-ների մշտադիտարկման արդյունքները
Աղբյուր` Panorama.am
12:04
Ջերմուկցիներ. Մենք հստակ մեսիջ ենք ուղարկում կառավարությանը
Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ փողոց դուրս եկած մարդկանց թիվն ավելանում է։ Ջերմուկցի դպրոցականների ու գործադուլ հայտարարած...
Աղբյուր` Panorama.am
12:02
Դավիթ Տոնոյանը չբացառեց Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն ԼՂ-ում գտնվող ադրբեջանցի դիվերսանտների հետ
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, որի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Ռուսաստանը Թուրքիային ուղևորատար ինքնաթիռների համատեղ արտադրության առաջարկ է արել
Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» տնօրեն Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են համագործակցել...
Աղբյուր` Panorama.am
11:48
Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում
Անկախության տոնին ընդառաջ, թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան...
Աղբյուր` Panorama.am
11:43
Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործման դեմ պայքարը կառավարությանն օգնելու համար է
էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը պնդում է՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ բոլոր թույլտվությունները տրվել են օրենքի կոպիտ...
Աղբյուր` Panorama.am
11:33
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը՝ ԱԺ արտահերթում
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և...
Աղբյուր` Panorama.am
11:22
ԱՄՆ-ը ու Արաբական լիգան հորդորում են Թեհրանին հրաժարվել Եմենի ապստամբներին աջակցելու քաղաքականությունից
Չնայած այն հանգամանքին, որ Եմենում հութի ցեղի ապստամբ մի խմբավորում է իր վրա վերցրել Սաուդյան Արաբիայի նավթամշակման գործարանների վրա իրականացված...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն սեպտեմբերի 23-ին
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։...
Աղբյուր` Panorama.am
11:14
Իրանի պատվիրակությանը թույլ է տրվել մեկնել Նյու Յորք
Այսօր Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ելիզավետա թագուհուն վրդովվեցրել են նախկին վարչապետ Քեմերոնի խոսքերը՝ հանրաքվեի վրա նրա ազդեցության մասին
Մեծ Բրիտանիայի Ելիզավետա 2-րդ թագուհին վրդովված է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի այն խոսքերից, որ նա կարող էր ազդել...
Աղբյուր` Panorama.am
11:05
Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանապետի պաշտոնակատարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման...
Աղբյուր` Panorama.am
11:03
Ահազանգ. Ծեծելով բերման են ենթարկել #սուտնիկոլ գրածի համար
«Մարդուն ծեծելով բերման են ենթարկել #սուտնիկոլ գրածի համար»,-տեղեկացնում  է «Խելքով» ֆեյսբուքյան էջը։ Գրառմանը նաև...
Աղբյուր` Panorama.am
11:00
Կիպրոս Մ-17 - Հայաստան Մ-17՝ 1։0
Հայաստանի Մ-17 հավաքականը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջել է Կիպրոսի հասակակից ընտրանուն։ ՀՖՖ փոխանցմամբ՝ Լառնակայի...
Աղբյուր` Panorama.am
10:52
Գյումրու ողբերգությունը ֆիլմի հիմքում
«Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից»
Աղբյուր` Panorama.am
10:49
Ջերմուկում գործադուլ է և դասադուլ
Վայոց Ձորի  Ջերմուկ քաղաքի կրթահամալիրի աշակերտները դասադուլ են իրականացնում։ Այսօր քաղաքում նախատեսվում է մեծ հավաք՝ ընդդեմ Ամուլսարի...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանալու լուրջ ներուժ ունեն. ԱՄՆ կոնգրեսականներ
Հայաստանն ու Միացյալ Նահանգները միմյանց են կապում ամուր մշակութային ու պատմական հարաբերություններ և հայ ժողովրդի ներդրումն ԱՄՆ-ի զարգացման...
Աղբյուր` Panorama.am
10:30
Իսրայելի ընդդիմադիր Բեննի Գանցը մերժել է Նեթանյահուի՝ կառավարություն կազմելու առաջարկը
Իսրայելի ընդդիմադիր Կահոլ Լավան, կամ ինչպես նրանց անվանում են «Կապույտ և սպիտակների» կուսակցության առաջնորդ Բեննի Գանցը, մերժել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը երկու հայ գերիների հետ
16:37 19/09/2019

Երևանում քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը երկու հայ գերիների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}