Մշակույթ 13:51 12/09/2017 Հայաստան

Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը նկարչին նորովի է բացահայտելու

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսը: Կազմակերպիչները վստահեցնում են՝ տեսնելու, Այվազովսկուն նորովի բացահայտելու շատ բան է լինելու:

Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված է լինելու 52 գեղանկար, 26  գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր:

«Ներկայացվելու են մեր հավաքածուից գրաֆիկական աշխատանքներ, որոնք երբևէ մեր մշտական ցուցադրությունում չեն եղել: Մարդկանց մեծ մասը Այվազովսկուն ընկալում են որպես ծովանկարիչ, բայց ունի լավ գրաֆիկական աշխատանքներ, բնանկարներ, ճեպանկարներ: Շատերի համար բացահայտում է լինելու»,- նշեց նա:

Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Այվազովսկու՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը, որը, Ա. Ծատուրյանի խոսքով, շատ դժվարություններով է տեղափոխվել Երևան:

«Նկարի տեղափոխման հետ կապված մեծ դժվարություններ ենք ունեցել՝ թե օրենսդրական, թե կազմակերպչական առումով: Բացի այդ՝ Մխիթարյանները մեծ դժվարությամբ են բաժանվում իրենց հավաքածուների կարևոր նկարներից: Դա մեզ հաջողվեց»,- ասաց նա՝ հավելելով, որ կտավի տեղափոխումը, ապահովագրությունը պետությունը վերցրել է իր վրա:

Հայաստանի Ազգային պատկերասրահի թանգարանային կառավարման գծով փոխտնօրեն Նաիրա Եղիազարյանի ներկայացմամբ, «Քաոս» կտավը եղել է Այվազովսկու նվերը Հռոմի պապին՝ 1841 թվականին, իսկ Հռոմի պապն այն նվիրել է Մխիթարյան միաբանությանը 1901 թվականին:

«Նկարը պատմական է բոլոր առումներով՝ սկսած բովանդակությունից, դրա շուրջ ծավալված պատմությունից, շրջանակից, որը պահպանված է հենց Այվազովսկու ժամանակներից, չի փոխվել մինչ օրս»,- նշեց նա:

Նշենք, որ Հայաստանի Ազգային պատկերասրահը Ղրիմի՝ Թեոդոսիայի թանգարանից հետո երկրորդն է Հ. Այվազովսկու հավաքածուով:

«Մեր թանգարանում պահվող  աշխատանքների մեծ մասը շեդեվրներ են: Դրանով էր պայմանավորված, որ նախորդ տարի Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահը, որը կազմակերպել էր Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես, որպես օտարերկրյա միակ թանգարան մեզ էր հրավիրել՝ 12 աշխատանքով»,- ասաց Ազգային պատկերասրահի տնօրենը:

Միաժամանակ համեմատելով Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպված և Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպվելիք ցուցահանդեսները, Ա. Ծատուրյանն ասաց. «Տրետյակովյան պատկերասրահի ցուցահանդեսն ավելի մասշտաբային էր, մոտ 200 աշխատանք էր ներկայացված, ինչը պայմանավորված էր նաև նրանով, որ Ղրիմի թանգարանն էլ էր իր աշխատանքները տվել, բայց մեզ մոտ ներկայացված աշխատանքներն ավելի գեղեցիկ են, ուրույն: Մեր հավաքածուն յուրահատուկ է»:

Ցուցահանդեսը գործելու է մինչև 2018 թ. հունվարի 15-ը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:52
Հայաստանյան բանկերում ոչ ռեզիդենտների կողմից բացվել է 30 հազար հաշիվ
Հայաստանյան բանկերում վերջին մի քանի ամսում ոչ ռեզիդենտների կողմից բացվել է 30 հազար հաշիվ։ Այս մասին գրում է «Ինտերնետ առանց...
Աղբյուր` Panorama.am
17:34
Մեր երեխաները, որ իրենց ձեզ պես պահեին, այսօր աթոռ չէինք ունենալու. զոհված զինծառայողի մայրը՝ դատավորին ու դատախազներին
«2018 թվականին Հայաստանը գրավեց հրեշը, նստեց գահին ու մեզ տարավ պատերազմի, բանակը կազմալուծեց, մեր բոլոր հերոսներին աշխատանքից...
Աղբյուր` Panorama.am
17:16
Կոչուբաևը՝ ոստիկանին. Դաջվածքիդ խաչը քեզ օգնական
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի  ոստիկանի նկար ու գրել. «Նկարի պարեկը այսօր հայհոյանքի ձևով...
Աղբյուր` Panorama.am
16:56
10 ամենահարուստ մարդկանց կարողությունը գերազանցել է աշխարհի բնակչության 40%-ի ունեցածը
10 ամենահարուստ մարդկանց կապիտալը գերազանցում է Երկրի բնակիչների 40%-ի ընդհանուր կարողությունը և կազմում է 12,7 տրիլիոն դոլար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել Վաչիան-Կարծախ ճանապարհին
Այսօր՝ մայիսի 23-ին, Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին, Վաչիան գյուղից սկսած մինչև Կարծախի վրաց-թուրքական անցակետ մոտ 800 բեռնատար է կուտակվել:...
Աղբյուր` Panorama.am
16:33
Արգելել էկզոտիկ կապիկի ներմուծումը՝ կանխելու Հայաստան կապիկի ծաղիկի մուտքը
Հիվանդությունների վերահսկման ու  կանխարգելման ազգային կենտրոնում ուշադիր հետևում են կապիկի ծաղիկ  կոչվող հիվանդության  վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:27
Ուժեղ քամու հետևանքով վնասներ՝ Երևանի տարբեր հատվածներում
Մայիսի 23-ին, ժամը 08։53-ից 13:03-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
16:15
Հայաստանի հանարկրթության դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը կդառնա պարտադիր
«Այժմ գնում ենք այն ճանապարհով, որ դպրոցում կազմակերպվող խմբակներից մեկը՝ մասնագիտական կողմնորոշումը լինի, որը պարտադիր կլինի 7-8-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:12
Լիլիթ Գալստյան. Բրյուսել՝ կապիտուլյացիայի նոր նշաձող
Դաշնակցական գործիչ, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո կատարած...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իսկ Արցախը նախագահ ունի՞. Արթուր Ղազինյան
«Սպասում ենք Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, եկել է հստակ դիրքորոշում հայտնելու ժամանակը ...»։
Աղբյուր` Panorama.am
15:52
Գերմանիայում հաստատվել է կապիկի ծաղիկի 4 դեպք
Գերմանիայում գրանցվել է կապիկների ծաղիկով վարակվելու 4 դեպք։ Այս մասին Բեռլինում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առաղջապահության...
Աղբյուր` Panorama.am
15:42
Զոհված զինծառայողների հարազատները չեն ուզում Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դատավոր Բիշարյանը
Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Բրիտանիան վերսկսում է զենքի արտահանումը Թուրքիա
Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Լոնդոն կատարած այցի ընթացքում հայտնել է, որ նախկինում իրենց տրված...
Աղբյուր` Panorama.am
15:27
Բրյուսելյան հանդիպումը մեզ ստիպում է իշխանության հեռացման գործողություններին ավելի ուժեղ թափ հաղորդել. Գևորգ Գևորգյան
Ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը «Հայելի» մամուլի ակումբում անդրադարձել է Բրյուսելի վերջին հանդիպման արդյունքներին և կոչով դիմել...
Աղբյուր` Panorama.am
15:02
Իրանը ծանր ռազմանավեր է կառուցում
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է երկրում ծանր ռազմանավեր կառուցելու մասին, գրում է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Հայկ Մամիջանյան. Բեռն չեմ մեկնի, կմնամ Երևանում՝ քույրերիս և եղբայրներիս կողքին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը գրում է. «Ամիսներ առաջ կուսակցական դիվանագիտության խողովակով...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ինչո՞ւ են քրեական հետապնդման մարմիններն անգործություն դրսևորում և Փաշինյանի նկատմամբ գործ չեն հարուցում. Փաստաբանը՝ դատավորին
«Ինչո՞ւ են քրեական հետապնդման մարմինները 2 տարի անգործություն դրսևորում և Փաշինյանի հանդեպ պետական դավաճանության փաստով գործ չեն...
Աղբյուր` Panorama.am
14:30
Թուրք-արդբեջանական զորավարժություններ՝ Կարսում
Թուրքիայի Կարս նահանգում ընթանում են  թուրք-ադրբեջանական  «Հեյդար Ալիև-2022»  անվամբ համատեղ զորավարժությունններ,...
Աղբյուր` Panorama.am
14:07
Դիետոլոգը նշել է նիհարելու երեք գլխավոր սխալները
Դիետոլոգը նշել է քաշի կորստի երեք հիմնական սխալները, որոնք խանգարում են արդյունքի հասնել, վնասում են օրգանիզմին և հոգեբանությանը: Նրա խոսքը...
Աղբյուր` Panorama.am
13:57
Վահե Հովհաննիսյան. Հայկական օրակարգ. Չդառնալ «Ժողովրդավար Ուկրաինա»
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ, քաղաքագետ  Վահե Հովհաննիսյանը Թելեգրամի իր էջում գրում է. «Երևանում կայացած...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևանում մայիսի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Աղբյուր` Panorama.am
13:38
Գյումրիում կնոջը սպանել էր ամուսինը
Գյումրիում կնոջը սպանած տղամարդը  ձերբակալվել է։ Ոստիկանությունից մանրամասնում են, որ մայիսի 22-ին, ժամը 22.27-ին, շտապօգնության կայանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Շրջանառության մեջ է դրվել «Դավիթ Բեկ» հուշադրամը
Հայաստանի կենտրոնական բանկը 2022 թվականի մայիսի 23-ից շրջանառության մեջ է դրել  «Դավիթ Բեկ» արծաթե հուշադրամը: Դավիթ Բեկին...
Աղբյուր` Panorama.am
13:22
Պեկինը Վաշինգտոնին կոչ է անում պահպանել «մեկ Չինաստանի սկզբունքը»
Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին զգույշ լինել Թայվանի հետ կապված իր հայտարարություններում և գործողություններում: Այդ մասին ասել է Չինաստանի ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
13:14
ՇՄՆ-ն Սևանա լճից 2022-ի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն.մ3
Ջրային կոմիտեն առաջարկել էր ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն մ3։
Աղբյուր` Panorama.am
13:09
Լեհաստանը վաղաժամկետ կխզի ռուսական գազի մատակարարման համաձայնագիրը
Վարշավան ժամանակից շուտ խզում է ռուսական գազի մատակարարման պայմանագիրը: Լեհական ռադիոյի եթերում հայտարարել է նախարարների կաբինետի ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
13:00
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ամեն ինչ կրկին ընթանում է հօգուտ Ադրբեջանի
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը գրում է. «Փաշինյանի, Ալիևի և Միշելի երրորդ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Անժելա Էլիբեգովա. Սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարց է
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, արձագանքելով ԵԽ նախագահի հայտարարությանը, գրում է. «Նշաձողերը երեկվա հանդիպումից հետո արդեն այնքան են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}