ԲՆ-ն այս տարվա ընթացքում սիրողական որս կատարելու առավել շատ թույլտվություն է տրամադրել
Բնապահպանության նախարարի հրամանով օգոտոսի 26-ից թույլատրված է որոշ կենդանատեսակների սիրողական որսը։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքները հաշվի առնելով` նախարարությունը փոփոխություն էր կատարել հրամանի մեջ և արգելել որսը պետական արգելոցին հարակից որսահանդակներում, որպեսզի չվնասվեին արգելոցից հարկադրաբար հեռացած վայրի կենդանիները։
ԲՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս տարվա ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարությունը յոթ որսորդական միավորումների միջոցով իրացրել է սիրողական որս կատարելու 2164 թույլտվություն, նախարարության նպատակային ֆոնդին վճարվել է 17 միլիոն 310 հազար դրամ։
2016 թվականին սիրողական որս իրականացնելու համար տրամադրվել էր 1065 թույլտվություն, նախարարության նպատակային ֆոնդին վճարվել էր 8 միլիոն 520 հազար դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Վարք նախարարությունների – 1
- Խոսրովի անտառում վնասը հասել է նաև բույսերի ու կենդանիների զարգացման միջավայրին. հողագետ
- «Ամբողջ սարը ծվատվելու է, կենդանիների մոտ առաջանալու է չբերություն, մեռելածնություն»
- Կարմիր գիրքը հաստանում է, Հայաստանի բնակչությունը` «մարում»
- ԱՐԻ ԻՆՁ ԿԵՐ