2017թ-ի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում տնտեսական վերականգնման փուլ է սկսվել
2016թ ԵԱՏՄ անդամ պետությունների մեծ մասում տնտեսական անկում է նկատվել։ Սակայն 2017թ-ի առաջին կիսամյակը այլ միտումներ է ցույց տվել՝ սկսվել է վերականգման փուլը, չնայած որ ԱՊՀ և ԵԱՏՄ պետությունների միջև այս հարցում էական տարբերություն է նկատվում։ Այս մասին գրում է «Eurasia.expert» պարբերականը։
«Տնտեսական զարգացման ցուցանիշների վերաբերյալ վերլուծությունը ցույց է տվել, որ 2017թ. առաջին կիսամյակում միայն Ադրբեջանում բացասական աճի հետագիծ է նկատվել, որտեղ գործարար ակտիվության մակարդակը բավականին ցածր է եղել։
Հայաստանը, միջազգային բեռնափոխադրումների ոլորտում 1.5 անգամ աճ է գրանցել, իսկ Մոլդովան՝ 1.22 անգամ։
Ռուսաստանում, Ղազախստանում և Բելառուսում ինֆլյացիոն գործընթացները դանդաղել են, իսկ Հայաստանում և Ղրղզստանում, որտեղ նախկինում դեֆիլյացիա է նկատվել, գների մի փոքր աճ է նկատվել:
Ըստ հրապարակման, 2017թ երկրորդ կիսամյակն ավելի լարված է լինելու ոչ միայն ՀՆԱ-ի աճի, այլ նաև ինֆլյացիան նվազեցնելու և մակրոտնտեսական ցուցանիշները բարելավելու առումով։
Հարակից հրապարակումներ`
- Բոստանջյան. ԵԱՏՄ-ում Հայաստանը ոչ հետընթաց է ունեցել, ոչ էլ առաջընթաց. «Առավոտ»
- ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունները վերանայման կարիք չունեն. Շարմազանով
- ՀՀ-ն կլինի միակ երկիրը, որը ԵԱՏՄ անդամ լինելով՝ պայմանագիր կունենա ԵՄ հետ. դեսպան
- Տիզբոնից մինչև Մոսկվա. «առերես ուրացումը» և անդամակցությունը ԵԱՏՄ-ին