Ալիկ Սարգսյան. Մթերողները հաճախ գյուղացիներին բերում են օրհասական վիճակի
Հանրապետական պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր ԱԺ-ում բարձրաձայնեց գյուղացիներին ու գյուղացիական տնտեսություններին «թուլացնող, նյարդայնացնող ու ջլատող» խնդրի մասին:
«Տարիներ շարունակ խաղողի մթերման խնդիրն իր լուծումը չի գտնում»,-ասաց ծնունդով արտաշատցի պատգամավորը, ապա ավելացրեց, որպեսզի խնդիրը լուծվի ու գյուղացիներին չբերի կառավարության շենքի դիմաց, այս հարցերին պետք է ուշադրություն դարձվի:
Նա գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվեց՝ այս տարի խաղողի ինչքա՞ն բերք է սպասվում, ինչքա՞ն խաղող մթերելու հնարավորություն ունեն ընկերությունները:
«Ես քաջ գիտակցում եմ, որ դա մասնավոր գործունեության ոլորտ է, այնուամենայնիվ, իմ խորին համոզմամբ, կառավարությունը ինչ-որ կերպ պետք է կանոնակարգի այս ոլորտը, ինչո՞ւ չէ մասնակիորեն վերահսկողություն սահմանի»,-կարծիք հայտնեց նա ու հետաքրքրվեց, կառավարությունը պատրաստվո՞ւմ է պատասխանատվություն կրել այս գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը շտապեց տեղեկացնել. «Խաղողի բերքն ավելին չի լինելու, քան անցած տարի՝ մոտ 170 հազար տոննա: Հաշվի առնելով ցուրտ ձմեռն ու այգեթաղ չանելը՝ հնարավոր է անգամ նվազի 10-15 տոկոսով»:
Նախարարն ասաց, որ գործարաններն ունեն հզորություններ տեխնիկական սորտերը մթերելու համար: Բացատրեց՝ ամբողջ խաղողը չէ, որ մթերվում է, մի մասը արտահանվում է, մյուս մասն էլ օգտագործվում սեղանի սպառման համար:
Նախարարն ընդգծեց, որ վարչապետի մոտ հանդիպել են մթերողների, արտադրողների հետ:
«Կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ գնագոյացմանը չի միջամտելու: Այնուամենայնիվ, եթե կան մթերողներ, որոնք մթերում չեն իրականացնում, բայց կոնյակ են արտահանում, լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Այն ընկերությունները, որոնք մթերում են, բայց չեն վճարում, լինելու են մեր ուշադրության կենտրոնում»,-ասաց նախարարը:
Ա. Սարգսյանն արձագանքեց, որ հարցը հույժ կարևոր է՝ կանոնակարգելու, հսկողություն սահմանելու, ինչո՞ւ չէ, պատասխանատվություն ստանձնելու համար:
«Սա բարոյական ու նյութական լուրջ վնաս է հասցնում գյուղացուն, մթերողներն իրենց ինքնագործունեության արդյունքում չվճարելով՝ հաճախ գյուղացիներին բերում են օրհասական վիճակի»,-ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել են վերամշակող ընկերությունների կողմից ներկայացված մթերման վարկերի հայտերը
- Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 30 000 տ խաղող
- «Գյուղացուն չանհանգստացնենք, մթերողին էլ չնեղացնենք». Վարչապետ
- Սկսվում է խաղողի վաղահաս սորտերի բերքի մթերումների գործընթացը
- Իգնատի Առաքելյան. Մթերման լուրջ խնդիր ունենք
- Խաղողի մթերումից գյուղացիներին դեռ չի վճարվել մոտ 2 մլրդ դրամ. նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին