Աշխարհի ամենաանհյուրընկալ երկրները
Passport Index –ի վարկածով աշխարհի ամենաանհյուրընկալ երկրներ են ճանաչվել Աֆղանստանը, Չինաստանը, Սոմալին, Սիրիան և Թուրքմենստանը։ Բոլոր այս երկրներ մուտք գործելու համար վիզաներ կամ թույլատրող այլ փաստաթղթեր են անհրաժեշտ, գրում է «Լենտա.ռու»-ն։
Անհյուրընկալ երկրների թվում է նաև Անգոլան։ Այդ երկիր առանց արտոնագրի մուտքի իրավունք ունեն միայն Նիմիբիայից մեկնողները։
Շարքը շարունակում են Բութանը, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Իրաքը և Լիբիան։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկիրը հյուրընկալության ցուցանիշներով հայտնվել է 83-րդ հորիզոնականում։