Մեկ տարում 11 ընկերություն ստացել է արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման լիցենզիա
2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում 11 ընկերություններ ստացել են մինչև 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման լիցենզիա: Այս մասին նշված է ՀՀ կառավարության ներկայացրած մեկ տարվա հաշվետվության մեջ:
Վիճակագրության համաձայն՝ ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում մինչև 1250 հա, վարձակալության հիմունքներով տրամադրվել է «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը, և նախատեսվում է կառուցել մոտ 130 ՄՎտ գումարային հզորությամբ հողմային էլեկտրակայան:
Նշված ժամանակահատվածում ստորագրվել է ՀՀ-ում 100-150 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանների կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ՀՀ էներգետիկայի և «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերության միջև:
Հաշվետվության համաձայն՝ մինչև 150 կՎտ հզորությամբ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ինքնավար էներգաարտադրողների քանակը 2017թ. օգոստոս ամսվա դրությամբ կազմում է` 120, որից տեխնիկական պայմաններ ստացել են 29-ը (գումարային 1,1 Մվտ հզորությամբ):
Նշվում է նաև, որ ՀՀ կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև ստորագրված շրջանակային համաձայնագրի հիման վրա ՀՀ Լոռու մարզում կկառուցվի 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանը:
«Բնական պաշարների ոլորտ» բաժնից էլ տեղեկանում ենք, որ թվայնացվել և www.geo-fund.am կայքում են տեղադրվել օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների բոլոր անձնագրերը և երկրաբանական տեղեկությունների 91%-ը:
Հարակից հրապարակումներ`
- Դեպի Հայաստան. մուտքի արտոնագրեր, ընթացակարգեր
- Կառավարության հաշվետվություն. հունվար-օգոստոսին ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376 մլն դոլար
- Կառավարության հաշվետվություն. Հունվար-հուլիսին արտահանումն աճել է 21.6 %-ով, ներմուծումը՝ 28.5 %-ով