Մենք անում ենք այն, ինչ ամրագրված է կոալիցիոն համաձայնագրով. Արծվիկ Մինասյան
Այն ծրագրերը, որոնք նախանշել ենք, իրականացվում են, ուշացումներ չունենք։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ գնահատելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարմանի մեկամյակը։
«Այն ծրագրերը, որոնք նախանշել ենք, ժամանակի մեջ են, իրականացվում են, չունենք ուշացումներ։ Մենք անում ենք այն, ինչ ամրագրված է կոալիցիոն համաձայնագրով»,-նշեց գործադիրի ներկայացուցիչը։
Լրագրողների հարցին՝ հաջողվե՞ց իրեն «հուպ տալ» բնապահպանության ոլորոտում (Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ընթացքում բոլորին՝ գյուղապետից նախարար, հորոդորել էր «հուպ տալ»՝ խմբ.), Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ հարցին ինչ պատասխան եք ակնկալում, բայց փորձել ենք ակտիվ գործունեություն իրականացնել բնապահպանության ոլորտում, արդյունքները տարեկան ցուցանիշներում ու հրապարակվող գործողություններում դուք և հանրությունը պետք է գնահատեք, տերմինաբանության շրջանակում իմ լիազորությունների շրջանակում արել եմ առավելագույնը և ակտիվ եղել, ակտիվի անունը հուպ տալ կդնեք, թե այլ անուն, չգիտեմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ