Կառավարության հաշվետվություն. Համայնքների սեփական եկամուտներն ավելացել են 8.5%-ով
2016թ. համեմատությամբ 2017թ. ՀՀ համայնքների բյուջեների ընդամենը եկամուտների պլանային ցուցանիշը 127,8 մլրդ դրամից աճել է 9.2 %-ով և կազմել 139,6 մլրդն․ դրամ: Ինչպես նշված է ՀՀ կառավարության մեկ տարվա հաշվետվության մեջ, 2016թ. համեմատությամբ սեփական եկամուտների պլանային ցուցանիշի աճը 2017թ. ին կազմել է 11.1 % կամ 3,9 մլրդ. դրամ՝ 35 մլրդ․ դրամից դառնալով շուրջ 38,9 մլրդ․ դրամ:
2016թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ 2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ սեփական եկամուտները փաստացի ավելացել են 8.5%-ով, որը կազմել է 1,7 մլրդ․դրամ։
Ինչ վերաբերում է ներդրումներին, նշված ժամանակահատվածում ներկայացվել է 170 ներդրումային/գործառնական ծրագիր, որոնցից հավանության են արժանացել 58-ը. 14-ը` ֆինանսավորվել է, 60 ծրագիր ներկայումս գտնվում է քննարկման փուլում:
ՀՀ ԿԲ-ի, «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» Հիմնադրամի մարզային կառույցների հետ համատեղ էլ կազմակերպվել են ներդրումային ծրագրերի հայտերի մշակման սեմինար-դասընթացներ:
Հարակից հրապարակումներ`
- Դեպի Հայաստան. մուտքի արտոնագրեր, ընթացակարգեր
- Կառավարության հաշվետվություն. հունվար-օգոստոսին ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376 մլն դոլար
- Մեկ տարում 11 ընկերություն ստացել է արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման լիցենզիա
- Կառավարության հաշվետվություն. Հունվար-հուլիսին արտահանումն աճել է 21.6 %-ով, ներմուծումը՝ 28.5 %-ով
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան