Նոր iPhone-ը ներկայացման ժամանակ չի ճանաչել դեմքերը
iPhone X-ի ներկայացման ժամանակ չի աշխատել սարքի՝ դեմքերը ճանաչելու ֆունկցիան։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Հեռախոսը ներկայացրել է ընկերության փոխնախագահ Քրեյգ Ֆեդերինին։ Երբ նա փորձել է աշխատեցնել Face ID ֆունկցիան, էկրանին հետևյալ հաղորդագրությունն է հայտնվել. «Face ID-ի գործարկման համար ներմուծեք թվային գաղտնաբառը»։
Եվս մեկ անհաջող փորձից հետո Ֆեդերինին անցում է կատարել լրացուցիչ սարքին, որը «ճանաչել է» նրան։
Ավելի վաղ Apple-ը ներկայացրել էր ռուսական շուկայի համար նախատեսած գները։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում