Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքներում իրականցվում են շուրջ 5 մլն դոլարի զարգացման ծրագրեր
ՀՀ Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքներում իրականցվում են շուրջ 5 մլն դոլարին համարժեք դրամի զարգացման ծրագրեր: Այս մասին նշված է ՀՀ կառավարության ներկայացրած հաշվետվությունում:
Մասնավորապես, «Ինտեգրված աջակցություն գյուղական զարգացմանը, համայնքների դիմակայության ամրապնդում ծրագրի» շրջանակներում նախատեսվում է կառուցել
56 ջերմոց, 9 գինու փոքրածավալ արտադրություն, 8 չրագործական արտադրություն, հիմնել 30 հա պտղատու այգիներ, 2 գյուղմեխանիզացիայի պարկ, 2 գյուղմթերքների հավաքման կետեր (սառնարանային տնտեսություն և ալրաղաց): Բացի այդ, նախատեսվում է անցկացնել 9 կմ ԼԵԴ տեխնոլոգիայով լուսավորություն, վերանորոգել 3 կմ ոռոգման ջրագիծ, ներդնել 30 հա ջուր խնայող տեխնոլոգիաներ, կառուցել ոռոգման ներքին ցանց ջուր խնայող տեխնոլոգիաներով, հիմնել սածիլային ջերմատուն, վերանորոգել 7 դպրոցների ճաշարաններ։
Ըստ հաշվետվության՝ իրագործվում են նաև շուրջ 10.0 մլն եվրոյին համարժեք դրամի տարածքային զարգացման փորձնական 8 ծրագրեր։
Ինչ վերաբերում է ՀՀ մարզերի հրատապ խնդիրների լուծմանը, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից այդ խնդիրների լուծման նպատակով հատկացվել է շուրջ 5 մլրդ դրամ՝ 136 ծրագրերի իրականացման համար:
Սահմանամերձ համայնքների բնակիչներին էլ հատկացվել է շուրջ 929 մլն․ դրամ գումար:
Հաշվետվությունում նաև նշվում է, որ խոշորացված 52 համայնքներում (նախկին 465 համայնքներ) իրականացվում են համայնքային նոր ենթակառուցվածքների ձևավորման և գոյություն ունեցողների ամրապնդմանն ուղղված շուրջ 11 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումային ծրագրեր։ Մասնավորապես, ձեռք են բերվելու շուրջ 100 միավոր կոմունալ, ճանապարհաշինական, գյուղատնտեսական տեխնիկա, հասարակական տրանսպորտային միջոցներ, կառուցվելու և վերանորոգվելու են ճանապարհներ, կանգառներ և այլ համայնքային ենթակառուցվածքներ։
Հարակից հրապարակումներ`
- Դեպի Հայաստան. մուտքի արտոնագրեր, ընթացակարգեր
- Կառավարության հաշվետվություն. հունվար-օգոստոսին ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376 մլն դոլար
- Մեկ տարում 11 ընկերություն ստացել է արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման լիցենզիա
- Կառավարության հաշվետվություն. Համայնքների սեփական եկամուտներն ավելացել են 8.5%-ով
- Կառավարության հաշվետվություն. Հունվար-հուլիսին արտահանումն աճել է 21.6 %-ով, ներմուծումը՝ 28.5 %-ով
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ