Տնտեսություն 08:50 13/09/2017 Հայաստան

Թաթուլ Մանասերյանն իր և Տնտեսագետների պլատֆորմի անունից Կառավարությանը հրավիրում է հաշվետվության

Սեպտեմբերի 13-ին լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարման մեկ տարին: Վարչապետը կառավարության անդամներին հանձնարարել է հաշվետվություն ներկայացնել մեկամյա գործունեության վերաբերյալ, իսկ մինչ այդ քաղաքական ուժերը, փորձագետները գնահատական են տալիս վարչապետի կառավարության աշխատանքին:

Տարին, panorama.am-ի խնդրանքով, ամփոփեց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: 

Panorama.am-ի հետ զրույցում  նա ասաց, որ նախորդ տարվա աշնանը Կարեն Կարապետյանի ներկայացրած կառավարության ծրագրի մեծ մասն արված չէ, նույնը կարելի է ասել ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագրի մասին:

Անտարբերություն ու անգործություն, տարիքային ցենզ
Տնտեսագետն անդրադառնալով կառավարության ծրագրի գիտության ոլորտին վերաբերող դրույթներին՝  նշեց, որ «այստեղ բարձիթողի վիճակ է, տիրում է հանցավոր անտարբերություն և անգործություն»:

«Եթե պետք էր ոչինչ չանեին, ապա ազնվորեն պետք էր ծրագրի մեջ չնշել, թե գիտություն են զարգացնում, կադրեր են պատրաստում: Այսօր տարիքային ցենզը մեծ խոչընդոտ է ոչ միայն գիտության, այլև տնտեսության զարգացման համար: 80-ն անց ակադեմիկոսները չեն թողնում, որ սերնդափոխություն տեղի ունենա»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետը կարծում է, որ առանց կառավարության միջամտության այդ խնդիրը չի լուծվի. «Տարիքն առած մարդիկ, որ արդեն չեն կարողանում հոդաբաշխ նախադասություն ասել, շարունակում են ղեկավարել Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները, այլ ստորաբաժանումներ: Ես սա անթույլատրելի եմ համարում: Քանի դեռ այս երևույթը կա, ապա կառավարությունը չպետք է գիտության զարգացման մասին դրույթներ ներառի իր ծրագրում»:

Դրական՝ կաթիլային
Ինչ վերաբերում է այլ ոլորտներին, տնտեսագետն ասաց, որ կան դրական զարգացումներ: Հատկապես կարևորեց գյուղատնտեսության ոլորտում ներդրվող  կաթիլային ոռոգման համակարգը: 

Անդրադառնալով ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ կառավարությունը տպավորիչ ծրագիր ներկայացրեց, սակայն դեռ հստակ չէ՝ ներդրումների ներգրավման  ուղղությամբ կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել:

Կարևոր և անկապ
Կարևոր խնդիրներից տնտեսագետն առանձնացրեց որոշ նախարարների ընտրության հարցը, որոնք միգուցե վարչապետի համար վստահելի մարդիկ են, բայց հանրությանը ոչինչ չեն տվել:

«Եթե մի կողմից տեսնում ենք արդյունավետ աշխատող նախարարությունների, օրինակ՝ ֆինանսների նախարարությունը՝ ի դեմս նախարար Վարդան Արամյանի, բնապահպանության նախարարությունը, կան ևս մեկ կամ երկու նախարարություններ, որոնք իսկապես ջանք են գործադրում, բայց դրանց կողքին կա առնվազն հինգ նախարարություն, որ կարելի է հանգիստ փակել:  Դրանք ոչ մի լուրջ աշխատանք չեն անում: Էլ չեմ ասում, որ կարելի է նախարարությունները միացնել: Անթույլատրելի է այդքան պետական միջոցներ վատնել անարդյունավետ աշխատանքի համար»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:

Անդրադառնալով ՀՀ էներգետիկայի նախարարության գործունեությանը՝ տնտեսագետն այն գնահատեց անբավարար, իսկ կառավարության նիստին նախարարի արտահայտությունները՝ ոչ պրոֆեսիոնալ:

Մասնավորապես, խոսքը, ըստ նրա,  էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման մասին է, որով նախարար Աշոտ Մանուկյանը «կարծես նորամուծություն է անում՝ դրանով ստվերելով նախորդ բոլոր նախարարների աշխատանքը»:

«Այսինքն՝ նրանք կարծես թե չեն հասկացել, թե ինչ է նշանակում այդ շուկայի ազատականացումը: Հետևաբար, նախարարին հորդորում եմ զգույշ լինել իր արտահայտություններում, քանի որ խոսելով ազատականացման մասին՝ անթույլատրելի է ազատականացնել ատոմակայանն ու դրա արտադրած էլեկտրաէներգիան, ինչը հասկանալի վրդովվունք կարող է առաջացնել մեր հարևանների մոտ, որոնք առանց այն էլ բազմիցս դիմել են միջազգային կազմակերպություններին ատամոկայանի փակման կոչով: Իսկ ազատականացումը նշանակում է պետական մակարդակով պատասխանատվության վերացում՝ հատկապես ատոմակայանի մասով, ինչն անթույլատրելի է: Ցավոք սրտի, նման արտահայտությունները եզակի չեն»,- մեկնաբանեց նա:

Ամեն խոշոր չէ, որ բարի է
Տնտեսագետն անդրադարձավ նաև համայնքների խոշորացմանը՝ նշելով, որ այդ ծրագրի դեմը պետք է առնել: Նրա խոսքերով՝ ինքն այդ մասին ասել է հանրապետության բարձր ղեկավարությանը՝ ներառյալ վարչապետին, ունեցել է մի քանի հանդիպումներ, որոնցից մեկի ժամանակ հայտնել է իր մտահոգության մասին:

«Անկեղծ ասած՝ շատ մտահոգ եմ այն անտարբերությամբ, որ հանրապետության վարչապետը տածում է այդ համայնքների նկատմամբ՝  համարելով, որ իր համար կարևոր խնդիրը դա չէ»,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքերով՝  ինքն առաջարկել է, որ վարչապետն անձամբ գնա այն գյուղերը, որոնք միավորվել են կամ պետք է միավորվեն: Իսկ այն նախարարները, ըստ Թ.Մանասերյանի, որոնք զեկուցում են, թե ամեն ինչ կարգին է, նրանք մեծ վատություն են անում վարչապետին, կառավարությանը:

«Գոնե մեկ գյուղի օրինակով պետք է տեսնել, թե ինչ արդյունք տվեց այդ խոշորացումը, հետո նոր միայն առաջ շարժվել:  Մի երկիր, մի կառավարություն, որն իրեն համարում է դեմոկրատական, իրավունք չունի բռնի խորոշացումներ անել: Այդ խոշորացմանը դեմ են թե գյուղացիները, թե գյուղապետերը, թե փորձագետները, անգամ կառավարության անդամներն ու պատգամավորները, բայց նրանցից շատերը չեն կարող ընդդիմանալ: Ես մարդկանց ձեռքը սեղմել են նրանց ազնվության համար, քանի որ իրենք էլ են ասում, որ խոշորացումը սխալ է»,- ընդգծեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավարը:

Աղետալի վիճակ
Ըստ Թաթուլ Մանասերյանի՝  այսօր համայնքներում աղետալի վիճակ է, իսկ  խոշորացումը արտագաղթի նոր ալիք է բերելու:

«Ուստի, ես նորից դիմում եմ հանրապետության վարչապետին՝ պետք է սթափվել և զբաղվել այս հարցով: Այդ գյուղերն են՝ հատկապես սահմանամերձ, երկիրը պահում: Ոչ թե պետք է գնալ գյուղեր ու տեսախցիկների առաջ նկարահանվել, այլ պետք է գնալ մեկ-երկու օր այնտեղ մնալ, ապրել գյուղացու հետ, տեսնել, թե ինչ է կատարվում գյուղում»,- ասաց տնտեսագետը: 

Խոսելով բիզնես միջավայրի բարելավման նպատակով նախատեսվող միջոցառումներից՝ տնտեսագետը նշեց, որ ընդհանրապես այդ ուղղությամբ բոլոր կառավարություններն էլ աշխատել են, Կարեն Կարապետյանի կառավարությունը՝ նույնպես: 

Ըստ Թաթուլ Մանասերյանի ներկայացման՝ այսօր բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված, գերխնդիր է շարունակում մնալ երիտասարդների զբաղվածության հարցը. «Իմ ուսանողները, ասպիրանտներն ավարտում են, բայց իրենց տեղն այս երկրում չեն գտնում: Այս մասին պետք է մտածի կառավարությունը: Մինչև այս խնդիրները չլուծվեն, ոչ մի ներդրումային ծրագիր կյանքի չի կոչվելու, տնտեսությունը չի զարգանալու»:

Քննարկման առաջարկ
Եզրափակելով խոսքը՝ տնտեսագետը հրավիրեց Կառավարությանը՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կարևոր մասը կազմող Տնտեսագետների պլատֆորմի անդամներին՝ վաստակաշատ տնտեսագետներին ներկայացնել մեկ տարվա աշխատանքի արդյունքները. «Մենք նման քննարկման մշակույթ և փորձ ունենք նախորդ կառավարությունների հետ: Հուսով եմ՝ Կարեն Կարապետյանի Կառավարությունը չի խուսափի դրանից»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:00
ՀՀ բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կհանդիպի Ալբանիայի հավաքականի հետ
Վաղը՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետության բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հանդիպելու է Ալբանիայի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ժամանակավոր դադարեցվել է «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը
32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է...
Աղբյուր` Panorama.am
14:55
ԵԽԽՎ-ն կարող է վերականգնել ՌԴ պատվիրակության լիազորությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կարող է վերականգնել Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորությունները: Ինչպես տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
14:52
Չինաստանում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինտաո քաղաքում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի և ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանի մասնակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
14:50
Բանակում գիտնականին գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է. փոխնախարար
«Մայիսից բանակ զորակոչվող գիտնականների համար ի՞նչ պայմաններ են ստեղծված, որպեսզի նրանք կարողանան զբաղվել կրթությամբ նաև բանակում»,-...
Աղբյուր` Panorama.am
14:46
Նոյեմբերի 23-26-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով
Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը  շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը  Լոռիում, Տավուշում, Սյունիքում և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Օտարերկրյա հաշվառման համարանիշերով մեքենաների վարորդները կտուգանվեն. ՃՈ
Մայրաքաղաքի՝ շրջանաձև երթևեկությամբ մի շարք խաչմերուկներում երթևեկության փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով տրանսպորտային միջոցների...
Աղբյուր` Panorama.am
14:40
Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները
ՀՀ կենտրոնական բանկում նոյեմբերի 22-ին ներակայացվել են  շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:37
«Ստացվում է, որ սոցիալական գրավչությունն ապահովելով՝ մարդկանց այլ դաշտ ենք տեղափոխում». Դավիթ Պետրոսյան
«Անընդհատ պնդվում է, որ պաշպանության ու կրթության ոլորտները փորձում են իրար չհակադրել, բայց փաստացի պաշտպանական ոլորտին առաջնահերթություն...
Աղբյուր` Panorama.am
14:30
24-ամյա երիտասարդին առաջադրվել է մեղադրանք սպանության համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության համար մեղադրանք է...
Աղբյուր` Panorama.am
14:20
Լեհաստանում այսօր մրցագորգ դուրս կգան հայ ըմբիշներ Տարոն Դումոյանը, Կարեն Ասլանյանն ու Սարգիս Քոչարյանը
Լեհաստանում ընթացող մինչև 23 տարեկանների (Մ23) աշխարհի առաջնությանը Հայաստանի Հանրապետության հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականը մասնակցում է...
Աղբյուր` Panorama.am
14:09
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության խումբը
Հաշմանդամության խմբի փոփոխությունից դժգոհ քաղաքացին դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ ՀՀ մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ակտիվորեն նպաստում ենք միջազգային ջանքերին՝ ուղղված խտրականության և բռնության կանխարգելմանը. Նալբանդյան
«Համաժողովի խորագիրը և արծարծվող խնդիրն արդիական են և լավ ընտրված՝ լայն հնարավորություն ընձեռելով քննարկելու քրիստոնյաների և կրոնական այլ...
Աղբյուր` Panorama.am
13:51
Կոնվերս Բանկի՝ ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելը տարեսկզբից աճել է 14 տոկոսով
Կոնվերս Բանկի՝ ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելը  տարեսկզբից աճել է 14 տոկոսով և նոյեմբերի 20-ի դրությամբ կազմել է ավելի քան 15 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Եթե երկիրը պաշտպանված չլինի, ինչքան ուզում է երկրում գիտնական լինի, դա քոռ կոպեկի արժեք չունի. Լևոն Մնացականյան
Արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում իրավիճակը հանգիստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի հրամանատար...
Աղբյուր` Panorama.am
13:37
Հակասություն չկա բացարձակապես բանակային ծառայության և գիտության մեջ. Լևոն Մկրտչյան
«Հակասություն չկա բացարձակապես բանակային ծառայության և գիտության մեջ, այս խնդիրն արհեստական է և խոսքը գնում է անընդհատությունը պահպանելու...
Աղբյուր` Panorama.am
13:30
Իսկ դուք խոզուկ պատվաստվե՞լ եք
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել էր, որ դեկտեմբերից պապիլոմավիրուսային վարակի պատվաստվելու են 13 տարեկան 16.000 աղջիկ: Ընդ...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ականի պայթյունից զոհվածներին Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՌԴ ԱԳՆ-ն ղարաբաղյան կարգավորման հարցում մաքոքային դիվանագիտություն է կիրառում. «Российская газета»
«Российская газета»-ն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու ու Հայաստան կատարած այցելությանն ու գրել, որ ՌԴ ԱԳՆ-ն կրկին...
Աղբյուր` Panorama.am
13:00
Արցախում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախում նոյեմբերի 21-ին ականապայթյունային վիրավորում  ստացած 19-ամյա Նարեկ Հովեյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ջրի սակագինը բարձրացավ, բայց սպառողը դեռ չի տուժի
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 22-ին կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Կալանավորների մոտ հայտնաբերվել են «Այֆոն–5, 6», փաթեթավորված կանաչավուն զանգված, դեղահաբեր
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց մի շարք խցերից չնախատեսված խուզարկությամբ...
Աղբյուր` Panorama.am
12:31
ԱԺ-ում մեկնարկեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ հանդիպումը
Ազգային ժողովում մեկնարկեց հանդիպումը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ՝ նախապես ձեռք բերված...
Աղբյուր` Panorama.am
12:26
Թբիլիսիում 15 ժամից ավելի շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները
Թբիլիսիի Իսանիի շրջանում՝ Գաբրիել Սալոսի փողոցում, արդեն ավելի քան 15 ժամ շարունակվում է հատուկ գործողություն՝ տեղի բնակելի բազմաբնակարան...
Աղբյուր` Panorama.am
12:20
Քննություն է տարվում՝ պարզելու երեք զինծառայողների մահվան հանգամանքները
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 զինծառայողների մահվան հանգամանքները: Քննչական կոմիտեից հաղորդում են, որ...
Աղբյուր` Panorama.am
12:12
«Լեոնիդն այսօր էլ խրամատներում է, նրա ճակատամարտը դեռ չի ավարտվել»
Արցախյան ազատամարտի հերոս, «Ազատագրական բանակի» հիմնադիր Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 75 տարեկան: Արցախյան շարժման սկզբնավորման...
Աղբյուր` Panorama.am
12:05
Նախագահը ուղերձ է հղել Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ
Նախագահ ՍԵրժ Սարգսյանը ուղերձ է հղել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ։ ՀՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
12:03
Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկան հասակում մահացել է ռուսաստանցի և բրիտանացի օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստովսկին:  Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ավտոճանապարհները հանրապետությունում՝ ժամը 11:30-ի դրությամբ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: ԱԻՆ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է
«Այլընտրանքային էներգիա» նախագծի ձեռքբերումները շարունակվում են: Մեկ տարվա ընթացքում, երկու փուլով իրականացված ծրագրի շնորհիվ, Լոռու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ակտիվորեն նպաստում ենք միջազգային ջանքերին՝ ուղղված խտրականության և բռնության կանխարգելմանը. Նալբանդյան
13:48 22/11/2017

Մենք ակտիվորեն նպաստում ենք միջազգային ջանքերին՝ ուղղված խտրականության և բռնության կանխարգելմանը. Նալբանդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}