Քաղաքական 09:40 13/09/2017 Աշխարհում

Թուրքերը հերքում են Ցեղասպանության մասին բոլոր ապացույցները, իսկ ադրբեջանցիները՝ կոռուպցիայի մասին որևէ ապացույց. Սասունյան

Ավելի քան մեկ դար, անկախ նրանից, թե ինչպիսի ապացույցներ են ներկայացվում թուրքական կառավարությանն իրենց մեղսագործության համար որպես Հայոց ցեղասպանությունն իրագործողների, նրանք մշտապես պնդում են, թե դա կեղծիք է և հերքում են փաստերը:

Նույն կերպ, չնայած Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացված բոլոր ապացույցներին՝ կաշառատվության և կոռուպցիոն գործունեության համար իրենց միլիարդավոր դոլարների չարաշահման մասին, նրանք մշտապես հերքում են փաստերը և մեղադրում հայերին, այլ երկրների և որոշ անհատների, որոնց դեմ են համարում իրենց...

Անցյալ շաբաթը բացառություն չէր: «Գարդիան»-ը և աշխարհի մի քանի տասնյակ այլ թերթեր հաղորդեցին, որ Ադրբեջանի կառավարությունը 2012-2014 թթ. ավելի քան 3 միլիարդ դոլարի կաշառք է տվել բազմաթիվ անհատների և հաստատությունների ամբողջ Եվրոպայում: Ըստ «Գարդիան»-ի՝ եղել են ավելի քան 16 հազար նման գործարքներ: Այս խոշոր սկանդալի մեջ կոռուպցիայի համար մեղավոր է ոչ միայն Ադրբեջանի կառավարությունը, այլև այն բոլոր եվրոպացի պաշտոնյաները, որոնք կաշառք են վերցրել՝ Ալիևի վարչակարգին ապօրինի ծառայություններ մատուցելու համար...

Այն, ինչ «Գարդիան»-ը նկարագրում է որպես «Ադրբեջանական լվացքատուն», ներառում է «խիստ ազդեցության մի սխեմա, վարձավճարներ լոբբիստներին, պաշտպաններին և եվրոպացի քաղաքական գործիչներին՝ կանխիկ գումար լվանալու համար, [որը] գալիս է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կապված ընկերություններից, պետական նախարարություններից և երկրի խոշորագույն՝ Ադրբեջանի միջազգային բանկից, որը վերջերս սնանկության դիմում է ներկայացրել: Կանխիկ գումարը փոխանցվել է օֆշորային կառավարում ունեցող բրիտանական չորս ընկերություններից, իսկ այդտեղից ծախսվել  տարբեր երկրներում, այդ թվում Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում և Ղազախստանում»: «Գարդիան»-ը մոռացել է ավելացնել Բելգիան և Իտալիան...

Ադրբեջանական ապօրինի փողերը բրիտանական ընկերություններ են ուղղվել Դանիայի ամենամեծ բանկի՝ «Դանսկե»-ի էստոնական մասնաճյուղի միջոցով: Այս ստվերային օֆշորային ընկերություններից երկուսը եղել են շոտլանդական սահմանափակ ընկերություններ՝ Hilux Services և Polux Management, որոնք վերահսկվում են գործակալների կողմից Բրիտանական Վիրջինյան կղզիներում:

Տեսնենք, թե ովքե՞ր են այս ապօրինի փոխանցված ֆոնդերի շահառուներից մի քանիսը: «Գարդիան»-ի փոխանցմամբ՝ «դրանցից մեկը Լուկա Վոլոնտեն է, Եվրոպայի ժողովրդական կուսակցության աջակենտրոն խմբի նախկին իտալացի նախագահը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ): Վոլոնտեն ԵԽԽՎ պատվիրակների թվում էր, որոնք տարօրինակ կերպով դեմ քվեարկեցին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները քննադատող 2013 թ. զեկույցին: Ըստ բացահայտված տվյալների՝ նա ստացել է ավելի քան  երկու միլիոն դոլար: Իտալիայում նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և կոռուպցիայի համար, կապված «խավիարային դիվանագիտություն» անունը ստացած հետաքննության հետ: Նա հերքում է բոլոր անօրինությունները»:

Համաձայն «Գարդիան»-ի՝ մեկ այլ բարձրաստիճան շահառու է «Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները, Քրիստոնեական սոցիալական միությունից.... 2012-2014 թթ., երբ նա այլևս պատգամավոր չէր, նրա հիմնադրամը ստացել է 819 հազար եվրո: Լինթները 61 հազար եվրոյի կանխիկ գումար ստացել է որպես ընտրությունների դիտորդ Ադրբեջան այցելելուց երկու շաբաթ անց: Նա բարձր է գնահատել քվեարկությունը՝ ընդհուպ մինչև «գերմանական չափանիշներին» համապատասխանող: Նա ասել է, որ վճարումները եղել են օրինական աշխատանքի համար, և ինքն անձամբ չի օգտվել այդ գումարից կամ չգիտի այդ դրամական միջոցների սկզբնաղբյուրի մասին»:

Ըստ «Գարդիան»-ի՝ «Կանխիկ գումար է ուղարկվել նաև Բուլղարիա և Շվեյցարիա, Կալին Միտրևին պատկանող բանկային հաշիվներին, որը ժամանակին եղել է մասնավոր խորհրդատու, իսկ այժմ աշխատում է Լոնդոնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համար: Միտրևը նշում է, որ գումարը եղել է մասնավոր եկամուտ օրինական խորհրդատվական աշխատանքներից, և նա տեղյակ չէ դրամական միջոցների սկզբնաղբյուրի մասին: Նա հերքում է, որ որևէ անօրինություն է կատարել»:

Կան նաև մի քանի բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաներ, որոնք օգտվել են այդ ֆոնդերից: Մի ադրբեջանական ընկերություն՝ Baktelekom MMC, ավելի քան 1.4 միլիարդ դոլար է փոխանցել օֆշորային բանկային հաշիվներին:

Հետաքրքիր է, որ հունգարական թերթը ևս բացահայտել է, որ այն ժամանակ, երբ Հունգարիան արտահանձնում էր Ռամիլ Սաֆարովին՝ 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպանին, Ադրբեջանը մի քանի բանկային փոխանցումներ է կատարել հունգարական MKB բանկին, ընդհանուր 7 միլիոն դոլար գումարի չափով: Սա ևս մեկ օրինակ է Ադրբեջանի գաղտնի ֆոնդերի կոռումպացված օգտագործման՝ Եվրոպայում և այլուր իր շահերի հետապնդման համար:

Ադրբեջանցիները, իհարկե, չեն ընդունում իրենց անօրինությունները և մեղադրում են բոլորին, սկսած հայերից մինչև միլիարդատեր Ջորջ Սորոսը և միջազգային լրատվամիջոցներ: «Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը «Գարդիան»-ի և այլ լրատվամիջոցների հոդվածները որակել է որպես զրպարտություն.... Հասանովն ասել է, որ Ալիևի վարչակարգը դարձել է բրիտանական հետախուզության, հայկական սփյուռքի և Միացյալ Նահանգների կողմից կազմակերպված «սկանդալային» արշավի զոհը», տեղեկացնում է «Գարդիան»-ը: Հասանովը մեղադրել է որոշ հակաադրբեջանական շրջանակների, որոնք «Արևմուտքում, մասնավորապես ԱՄՆ-ում վերահսկվում են հայկական սփյուռքի միջոցների շնորհիվ»: Բացի այդ, Ադրբեջանի կառավարությունը արգելափակել է հասանելիությունը Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի կայք (The Organized Crime and Corruption Reporting Project), որը հրապարակել էր «Ադրբեջանական լվացքատան» մանրամասները, դանիական Berlingske թերթում տվյալների արտահոսքից հետո:

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ Հանցագործությունների ազգային գործակալությունը կհետաքննի բրիտանական չորս ընկերությունների կոռուպցիոն գործունեությունը կապված Ադրբեջանի հետ: Միաժամանակ, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մի քանի անդամներ մտադիր են ընդլայնել Ադրբեջանի մշտական կոռուպցիոն սխեմաների ընթացիկ գոյություն ունեցող հետաքննությունը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:36
Բանակայինների ԱԱ. Ըմբիշներ Էդգար Խաչատրյանն ու Ռաֆիկ Մանուկյանն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճելի
Բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտել է մրցելույթները, թիմը նվաճել է մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Աղբյուր` Panorama.am
22:33
Նախագահը ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին
Նախագահ Սերժ Սարգսյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական...
Աղբյուր` Panorama.am
22:32
Արա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր
Պրիշտինայում այսօր մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչևւ 15 և 17 տարեկանների առաջնությունը:
Աղբյուր` Panorama.am
22:13
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար  Էդվարդ Նալբանդյանի   և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի...
Աղբյուր` Panorama.am
20:00
ԻՊ-ը վերահսկում է Դեյր-էլ-Զորի նավթահանքերի ավելի քան 80 տոկոսը
Սիրիայի Դեյր-էլ-Զորում գտնվող նավթի և գազի հանքերի մեծ մասը գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
19:51
Խուլիգանության և բռնություն գործադրելու փաստերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
19:42
Զիդան. «Ինձ աչքով են տվել»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կատակելով խոսել է պրիմերայում թիմի անհաջող մեկնարկի մասին։ «Ռեալն» առաջնության...
Աղբյուր` Panorama.am
19:35
Հարի Փոթերի մասին պատմող գրքի առաջին հրատարակությունը վաճառվել է ռեկորդային գնով
«Հարի Փոթեր և փիլիսոփայական քար» առաջին գրքի առաջին հրատարակությունը հաստ կազմով եղել է 500 օրինակով:
Աղբյուր` Panorama.am
19:31
Սաուդյան Արաբիայում առաջին անգամ թույլ են տվել կանանց գնալ մարզադաշտ
Դա տեղի է ունեցել մայրաքաղաք Էլ-Ռիադում երկրի հիմնադրման 87-րդ տարեդարձի առիթով:
Աղբյուր` Panorama.am
19:26
Նկարներ ժապավենով. «Տասնյակ աշխատանքներից որևէ մեկը նման չէ մյուսին»
Ամենատարբեր տեսակի վարդերից, դաշտային  կամ ցանկացած այլ տեսակի ծաղիկներից գեղեցիկ ծաղկեփունջ ստանալու համար հարկավոր է ոչ այլ ինչ քան...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բարզանին անգամ արյունահեղության գնով պատրաստ է հանրաքվե անցկացնել. թուրքագետ
իրաքյան քրդերի անկախությունը կարող է վարակիչ լինել Թուրքիայում բնակվող նրանց եղբայրների համար։
Աղբյուր` Panorama.am
19:00
Քանդակագործ Շչերբակովը փոփոխել է գերմանական հրացանով Կալաշնիկովի հուշարձանը
Հերթական սկանդալն է բռնկվել Մոսկվայում տեղադրված քանդակագործ  Սալավատ Շչերբակովի գեներալ-լեյտենանտ, համաշխարհային ճանաչում ունեցող...
Աղբյուր` Panorama.am
18:51
Նավթի համաշխարհային գներն այսօր
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գներն աճում են:  Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ցուկերբերգն առաջիկա կես տարում կվաճառի մինչև 75 միլիոն դոլարի Ֆեյսբուքի բաժնետոմս
Միջոցներն ուղղվելու են բարեգործական ծրագրերի ֆինանսավորմանը:
Աղբյուր` Panorama.am
18:42
Դիվանագիտական հարաբերությունների հաստատում Սենթ Քիթս և Նևիսի հետ
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սենթ Քիթս և Նևիսի արտգործնախարար Մարկ Բրենթլին ստորագրել են երկու...
Աղբյուր` Panorama.am
18:37
Թավջութակահար Անաստասիա Ուշակովան ելույթ կունենա Երևանում
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը hոկտեմբերի 10 -ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:
Աղբյուր` Panorama.am
18:33
Երթևեկության փոփոխություն՝ Տ.Մեծի-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոցների խաչմերուկում
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 25-ից Երևան քաղաքի Տ.Մեծի պողոտա-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոց...
Աղբյուր` Panorama.am
18:31
Կալանավորվել են Նորաշեն համայնքապետի և նրա վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվողները
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սերժ Սարգսյանն Իոսիֆ Կոբզոնին պարգևատրել է Պատվո շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ...
Աղբյուր` Panorama.am
18:26
Բրիտանացի դերասան Քոլին Ֆերտը ստացել է Իտալիայի քաղաքացիություն
«Հայտնի դերասան, ով «Օսկար» է ստացել «Թագավորը խոսում է» ֆիլմի համար, ամուսնացած է մեր քաղաքացու հետ և մեկ անգամ չէ, որ խոստովանել է իր սերը մեր երկրի նկատմամբ»:
Աղբյուր` Panorama.am
18:23
Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել
Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:19
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով
Սեպտեմբերի 24-28-ը առավելապես հանրապետության հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
18:17
Երաշխավորվել են հավաստագրման համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ստեղծվել է հանձնաժողով՝ հրդեհների վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով
Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի...
Աղբյուր` Panorama.am
18:02
Արցախի ազատամարտիկների միությունն ունի յուրահատուկ դերակատարություն. Բակո Սահակյան
Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Արցախի ազատամարտիկների միություն և հանդիպել կազմակերպության ղեկավարության ու մի խումբ անդամների հետ՝...
Աղբյուր` Panorama.am
17:55
Արծվիկ Մինասյանը՝ միտումնավոր հրդեհման վարկածի մասին
« «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի և դրան հաջորդած հետմարման միջոցառումների 24 օրերը ոչ միայն բոլորի համար լուրջ դաս...
Աղբյուր` Panorama.am
17:48
Կատարակտի վիրահատության ծրագրում ներառվելու խորհրդատվություն ստանալու մասին
Սեպտեմբերի 19-ից մեկնարկել է կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների ծրագրի նոր...
Աղբյուր` Panorama.am
17:41
«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը մեկնարկային կազմում է
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի շրջանակում այսօր Երևանի ժամանակով 18:00-ին կկայանա «Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան
13:14 23/09/2017

«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}