Մշակույթ 15:48 13/09/2017 Հայաստան

Երևանում կանցկացվի «Տպագրության մարգարիտ» խորագրով միջազգային գիտաժողով

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 19-20-ին Մատենադարանում տեղի կունենա «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող միջազգային գիտաժողով՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակին։ Մատենադարանից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ գիտաժողովին կհաջորդի հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի լավագույն նմուշների, ինչպես նաև հնատիպ այլ գրքերի ցուցադրությունը, որն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի Ազգային գրադարանի հետ համագործակցությամբ։

Գիտաժողովին զեկույցներով հանդես են գալու ոչ միայն հայ, նաև արտերկրից ժամանած մասնագետներ՝ Հարություն Գևորգյանը` (Փարիզ 8 համալսարան) «Ոսկան Երևանցի և հայ-լատինական դպրոցի մը ստեղծման ծրագիրը», Թեո Մաարտըն վան Լինտը՝ (Օքսֆորդի համալսարան) «Մարգարեություն Եզեկիելի եւ նրա հայ մեկնողներ՝ Ստեփանոս Սյունեցին եւ Եսայի Նչեցին, աստվածային գահի տեսիլքի մասին, Մայա Գրիգորյանը (Հայաստանի ազգային գրադարան)՝ «Աստվածաշնչի տպագրության ազգային օջախները», Վաղարշակ սարկավագ Սերոբյանը (Պոլսո Հայոց Պատրիարքարան)՝ «Ոսկան Եպս. Երեւանցի, Աստվածաշնչի տպագրությունը եւ Կ. Պոլիս», Գայանե Պողոսյանը (Երեւանի պետական համալսարան)՝ «Բույսերի անվանումները Աստվածաշնչի Ոսկանյան հրատարակության մեջ», Վարդի Քեշիշյանը (Մատենադարան)՝ «Որոշ դիտարկումներ հայերեն Աստվածաշնչի տպագրության նախափորձերի վերաբերյալ», Արմեն Խաչատրյանը (Հայաստանի ազգային գրադարան)՝ «Աստվածաշնչի ոսկանյան տպագրությունների առեղծվածը» և ուրիշներ:

Ոսկան Երևանցին (նաև՝ Ոսկան Ջուղայեցի) ծնվել է 1614 թվականին Նոր Ջուղայում: Նախնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայի ծխատեր քահանայի մոտ, ապա հաճախել Խաչատուր Կեսարացու Ամենափրկիչ վանքի դպրոցը, այնուհետև Երևանում Խաչատուր Կեսարացու և Սիմեոն Ջուղայեցու հետ աշակերտել Մելքիսեդ Վժանեցուն: Մոտ 1634-ին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի հրավերով Նոր Ջուղայից եկել է Էջմիածին, Ուշիի Ս. Սարգիս վանքում նշանակվել վանահայր:
Ոսկան Երևանցին, իր հետ ունենալով Հակոբ Դ Ջուղայեցու հանձնարարականը, 1662-ին մեկնել է Եվրոպա՝  Աստվածաշունչը հայերեն հրատարակելու: Նախ գնացել է Լիվոռնո, ապա՝ Հռոմ, որտեղ ջանացել է Վատիկանից ստանալ Հռոմում կամ Իտալիայի որևէ քաղաքում Աստվածաշունչը տպագրելու թույլտվություն: Սակայն նրա բոլոր ջանքերն ի դերև են անցել, և նա մեկնել է Ամստերդամ, 1664-ի աշնանը ստանձնել Ամստերդամի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անվան տպարանի (1660-ին հիմնել էր Մատթեոս Ծարեցին) տնօրինությունն ու ձեռնարկել Աստվածաշնչի տպագրության նախապատրաստական աշխատանքները: Փորագրիչներին պատվիրել է նոտրգիր, նոր տեսակի գլխատառեր և թռչնագրեր, բնագիրը պատրաստել տպագրության ու իր աշակերտներ Կարապետ Անդրիանացու և Օհան Երևանցու հետ սկսել տպագրությունը: Տպագրության համար իբրև հիմք-բնագիր, ամենայն հավանականությամբ, օգտագործել է Կիլիկիայի Հեթում Բ թագավորի անունով հայտնի գրչագիր Աստվածաշունչը, որը գրվել էր 1295-ին՝  Հեթում Բ-ի պատվերով (Մատենադարան, ձեռ. դ 180): Այս բնագիրը Ոսկան Երևանցին խմբագրել է ըստ Վուլգատայի, տպագրության ընթացքում թարգմանել և ավելացրել Հին կտակարանի մի քանի գրքեր, որոնք չեն եղել հայերեն Աստվածաշնչում (և նրա կանոնում):

Ոսկանյան Աստվածաշունչը տպագրվել է 2 տարի 7 ամսում (1666 թ. մարտի 11 – 1668 թ. հոկտեմբեր 13): Տպագրությունը կատարված է վարպետորեն: Անվանաթերթերը կազմված են չորս փայտափորագիր կտորներից, աջ և ձախ զարդանկարների մեջ Հավատ և Հույս խորհրդանշանները ներկայացնող մարդկային կերպարանքներ են: Աստվածաշունչ բառը թռչնագրով է, կազմը՝  կարմիր կաշեպատ, հաստ տախտակից: Գործածված են յոթ տեսակ տպագրատառեր (խոշոր և փոքր զարդագիր, խոշոր և փոքր գլխագիր, խոշոր և փոքր բոլորգիր, Ոսկանի նոտրգիր): Գրեթե բոլոր նկարները գերմանացի Քրիստոֆել վան Զիխեմ կրտսերի փորագրություններն են, որոնք կատարվել են Ռաֆայելի, Ալֆրեդ Դյուրերի, Հենդրիկ Գոլցիուսի և եվրոպական ուրիշ նշանավոր վարպետների հայտնի նկարներից:
Ոսկանյան Աստվածաշունչը համարվում է հայ հին տպագրության լավագույն նմուշներից մեկը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Սպիտակ տանը նախապատրաստվում են Սուրբ Ծննդյան տոներին
Սպիտակ տանը սկսվել են ակտիվ նախապատրաստվել Սուրբ Ծնունդին և Ամանորին:  ԱՄՆ առաջին տիկին Մելանիան Թրամփն ու նրա որդի Բերոնն արդեն ստացել են...
Աղբյուր` Panorama.am
20:24
Քայլերթ Երևանում՝ ի մեծարում Լեոնիդ Ազգալդյանի
Երևանում՝ Ազատության հրապարակում մեկնարկել է երթ՝ ի մեծարումն ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանի: Մասնակիցները քայլերթով կանցնեն նաև Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Չինաստանի բնակչությունը հասել է 1 մլրդ 399 մլն-ի
Չինաստանի բնակչությունը հասել է 1 մլրդ 399 մլն-ի: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով  Չինաստանի հասարակական անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
20:13
Կրոնական խմբերի անդամների պաշտպանությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններից է. Էդվարդ Նալբանդյան
«ԵԱՀԿ-ում մենք ձևավորել ենք հանձնառությունների լայն շրջանակ՝ պայքարելու ռասիզմի, այլատյացության, խտրականության, հակասեմիտիզմի և անհանդուրժողականության դեմ»
Աղբյուր` Panorama.am
20:09
Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվեց
Ռուսաստանի Դաշնության լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն արդեն 6-րդ անգամ Ռուսաստանի նախագահի պաշտոնին առաջադրում է Վլադիմիր Ժիրինովսկու...
Աղբյուր` Panorama.am
20:00
Մեկ օրում ՝ 5 ՃՏՊ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 20-ից 21-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 3...
Աղբյուր` Panorama.am
19:54
Իմ մարտական ընկերոջ, ազնիվ ու շիտակ Մոնթեի մասին կարելի է խոսել ու պատմել անվերջ. Սերժ Սարգսյան
...կռվի թոհուբոհի ու դաժանությունների մեջ բյուրեղյա մաքրությունը չկորցրած մարդ էր
Աղբյուր` Panorama.am
19:46
Արմեն Հակոբյանն ու Գեղամ Թորգոմյանն անմասն մնացին մեդալներից
Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում այսօր մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: ՀԱՕԿ լրատվականի...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ռուսական զենքի որակն ապացուցվել է Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ. Վլադիմիր Պուտին
Ռուսական զենքն իր արդյունավետությունն ապացուցել է Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, այս...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ գործընկերների համար նոր շփումների հնարավորություն ստեղծել. Արա Բաբլոյան
Համագործակցելով ԵՄ հետ՝ Հայաստանը պատրաստ է հնարավորություններ ստեղծել իր ԵԱՏՄ գործընկերների համար՝ բացելով դռները նոր շփումների և արդյունավետ...
Աղբյուր` Panorama.am
19:21
Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խզելու հարց չի քննարկում
Թուրքիան Նորվեգիայի զորավարժանքների ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խզելու հարց չի քննարկում: Ինչպես հաղորդում...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նիկշա Բավցևիչ. Ստեղծված իրավիճակում մեր շանսերը բնականաբար նվազում են
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում նոյեմբերի 23-ին կհյուրընկալվի Ալբանիային, իսկ երեք օր...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հափշտակության 10 դրվագ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված...
Աղբյուր` Panorama.am
18:55
Վթարային ջրանջատում Վայքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Պաշտոնական ընդունելություն Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կողմից
Հռոմում անցկացվող «Ժամանակակից անհատների հոգևոր-իրավական պահվածքի մարտահրավերները և դրանց հաղթահարման հրամայականները» թեմայով...
Աղբյուր` Panorama.am
18:46
Բեռնարդ Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է տեղեկացնել, որ Բեռնարդ Քուշները՝ «Բժիշկներ առանց սահմանների»...
Աղբյուր` Panorama.am
18:37
Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին
«ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի ազգային պատկերասրահում մարվել և շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված...
Աղբյուր` Panorama.am
18:29
Քննչականից միջնորդագիր Լոռու մարզպետին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը միջնորդագիր է  ուղարկել  Լոռու մարզպետ Արթուր...
Աղբյուր` Panorama.am
18:18
Բաբլոյանը արժևորել է ԵԱՀԿ ջանքերը տարածաշրջանում անվտանգություն հաստատելու գործում
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ հանդիպմանը արժևորել է ԵԱՀԿ ջանքերը տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:09
ՌԴ-ն փորձում է Մոսկվա տեղափոխել ԼՂ շուրջ բանակցային գործընթացը, «առաջիկա տարիներին կանխարգելել արյունահեղությունը». Взгляд
«Քառօրյա պատերազմը», կարծես թե, անսպասելի էր բոլորի համար, բացառությամբ հակամարտության կողմերի, ովքեր լավ հասկանում են, որ չնայած...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հրապարակի լուսացույցների «գործադուլը»
Մայրաքաղաքի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության հրապարակի մերձակա որոշ փողոցներում, լուսացույցները չեն վառվում: Փողոցն անցնելն այստեղ դարձել է...
Աղբյուր` Panorama.am
17:51
Իտալական ընկերությունը Հայաստանում ուղղաթիռային փոխադրումներ կատարելու մտադրություն ունի
Տրանսպորտային միջոցների արտադրության ոլորտում մասնագիտացված «Էլիտալիանա» ընկերությունը նպատակ ունի Հայաստանում ներկայացնել իր...
Աղբյուր` Panorama.am
17:40
Մենք պատրաստ ենք բազմաոլորտ համագործակցություն զարգացնել Շվեյցարիայի հետ. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
17:31
Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են...
Աղբյուր` Panorama.am
17:24
Ռայան Բոաթրայթին հեռացրել են Հայաստանի ազգային հավաքականից
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն Օլիմպավանում պատրաստվում է նոյեմբերի 23-ին և 26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի...
Աղբյուր` Panorama.am
17:14
Կոնվերս Բանկի պրոդուկտը՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար
Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով: Բանկից տեղեկացնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Բելառուսական բիզնեսի համար առավելագույնս բարենպաստ պայմաններ Հայաստանից
«Երևանում անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները կնպաստեն երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների...
Աղբյուր` Panorama.am
16:58
300 կենսաթոշակառուների մասով 3000 տարի ստաժ է նվազեցվել. Հովհաննես Սահակյան
Սոցիալական ապահովության պետական ծառայությունն իր ամենօրյա աշխատանքում որդեգրել է ազնվության սկզբունքը: Նոյեմբերի 21-ին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:46
Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի հետ փոխգործակցության խորացմամբ. Բակո Սահակայն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Սեն Շամոն քաղաք, հանդիպել քաղաքապետի, տեղական իշխանությունների պատասխանատուների,...
Աղբյուր` Panorama.am
16:40
Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջան, որտեղ ներկա է գտնվել «Դիլիջան» գարեջրի գործարանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հանդիսատեսին օպերա բերելու համար պետք են ժամանակակից բեմադրություններ. Ժիրայր Փափազյան
18:31 21/11/2017

Հանդիսատեսին օպերա բերելու համար պետք են ժամանակակից բեմադրություններ. Ժիրայր Փափազյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}