Տնտեսություն 13:51 13/09/2017 Հայաստան

Հիփոթեքային կրեդիտավորման մասին օրինագիծն ուղղված է սպառողների շահերին. ԿԲ փոխնախագահ

«Օրենքը լուծում  է մի շարք խնդիրներ և հիմնականում, կարելի է ասել100 տոկոսով ուղղված է սպառողների շահերի պաշպանությանը»,- Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացված Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց հիմնական զեկուցող Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Նրա խոսքով՝ առաջին հերթին լուծում է հիփոթեքային վարկավորման թափանցիկության հարցը, պայմաններն ու կանոնները, երկրորդը՝ ստանդարտացնում է կանոնները և սպառողին ավելի հասկանալի է դարձնում, որն էլ սպառողին թույլ է տալիս պաշտպանել իր իրավունքները:

Երիցյանի կարծիքով՝ սրա արդյունքում շուկայի նկատմամբ սպառողների վստահության խնդիր է լուծվում. «Դրվում է վարկային պրոդուկտի ընտրության հարցը, այսինքն՝ սպառողը որոշակի կարգավորումների ներքո ունենալու է ավելի լայն ընտրության հնարավորություն, ինչն էլ ավելացնում է մրցակցությունը հիպոթեքային շուկայում»։

ԿԲ փոխնախագահն ասաց, որ օրենքում մանրամասն նկարագրված է, թե վարկային պայմանների մեջ ինչ պետք է ներառված լինի, սահմանված է, թե տոկոսադրույքները ինչպես են հաշվարկում և առանձին սպառողին պետք է տեղեկացվի՝ ծախսն ինչ ազդեցություն ունի տոկոսադրույքի վրա:

Ինչ վերաբերում է վարկավորման տույժ-տուգանքների որոշակի սահմանափակումներին՝ հիմնական զեկուցողն ասաց, որ պայմանագրերում անսահմանափակ տույժեր չեն կարող այդ պայմաններում նախատեսնել։

«Պայմանների մեջ նաև անհրաժեշտ դրույթ է սահմանված, որ սպառողը մինչև վերջնական պայմանագիրը ստորագրելը, պետք է տրամադրվի վարկային պայմաններն ամբողջությամբ և իրավունք ունի 7 օր սպասել մինչև ստորագրումը, տեղում սեղանի առջև չստորագրի՝ հապճեպությունից ելնելով»,-ասաց նա:

Նաև նշեց, որ մրցակցության տեսակետից ևս կարևոր դրույթներ են սահմանված։ Զեկուցողը հիշեցրեց, որ խորհրդարանն ընդունել է նաև օրենսդրական փաթեթ՝ գրավի ինստիտուտի ազատականացման հետ կապված, ըստ որի եթե առաջնային հիփոթեք կա և գույքն արդեն գրավադրված է, առաջնային գրավատունն իրավունք չունի սահամանափակել գույքի հետագա գրավադրումը:

Երիցյանը հայտնեց նաև, որ վաղաժամ մարման դրույթ է մտցրված, որը այսօր կարգավորված չէ և բանկերն ամեն մեկն իր ճաշակից ելնելով է դա սահմանում։

«Հիմք ենք վերցրել միջազգային փորձը և մինչև երեք տարի մարման դեպքում որոշակի ռեժիմ է առաջարկվում, առավելագույն տուգանքները ինչքան կարող է սահմանվել, ընդ որում, նվազող կարգով, իսկ երեք տարուց հետո քաղաքացին միշտ ազատ է վերաֆինանսավորելու ամբողջությամբ իր վարկը և տեղափոխելու գույքը, առանց տույժեր, տուգանքների»,- հավելեց նա։

Հիմնական զեկուցողին հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, թե ի՞նչ գործոններով պայմանավորված է վերջին ժամանակաշրջանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջել 6 տոկոսի: Մելքումյանի խոսքով՝ դա աննախադեպ ցածր մակարդակ է. «Արդյոք էլի ունե՞նք իջեցնելու տեղ, եթե ունենք՝ ինչպե՞ս է դա ազդելու կոմերցիոն բանկերի տոկոսադրույքների վրա, և հնարավոր չէ՞ր շուտ անել, ուշացած չե՞ն»,-հարցրեց նա։

Երիցյանը բացատրեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն առաջնային դրամավարկային քաղաքականությանն է վերաբերում, ոչ թե այս օրենքի նախագծին, այնուամենայնիվ պատասխանեց. «Տոկոսադրույքները նվազել են, քանի որ գնաճը ցածր է մեր երկրում և գնաճային սպասումները մեր կանխատեսումային հորիզոնում մնալու են ցածր, դրա համար կարողացել ենք պատմականորեն ամենացածր տոկոսադրույքին իջնել։ Վերջին մեկ տարվա ընթացքում բանկերը բոլոր տոկոսադրույքների մասով 4-5 տոկոսի կարգի իջեցում են ունեցել»,-ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:32
Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ. Լիահույս ենք, որ հետաքննությունը երևան կհանի ճշմարտությունը
Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ Սիփան Ծ. Վրդ. Քէչէճեանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով սեպտեմբերի 22-ին կատարված դեպքը:
Աղբյուր` Panorama.am
20:30
Էրմիտաժը՝ աշխարհի լավագույն թանգարանների հնգյակում
Tripadvisor -ի օգտատերերի գնահատմամբ
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաբկեն Բագրատյանը՝ պատանիների արծաթե մեդալակիր
Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
20:19
Ծանրամարտի ԵԱ. Գևորգ Ղահրամանյանը՝ ոսկե մեդալակիր
Պրիշտինայում (Կոսովո) ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում կրտսեր տարիքային խմբում (մինչև 15 տարեկաններ) Գևորգ Ղահրամանյանը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բրիտանացիների կեսն աջակցում է նոր Brexit-ի անցկացումը
Սոցհարցման արդյունքները
Աղբյուր` Panorama.am
20:07
Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կարելի է կատարել նաև սահմանային անցման կետերում
Իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը
Աղբյուր` Panorama.am
20:00
Արցախի Ճարտար և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր
Դեսին-Շարպիոն դարձել է 8-րդը ֆրանսիական համայնքներից, որոնք բարեկամական հարաբերություններ են հաստատել Արցախի Հանրապետության քաղաքների հետ։
Աղբյուր` Panorama.am
19:56
Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի կայքէջը
«Այս հարձակումը նախորդում է Փարիզում բացվող Top Résa միջազգային ցուցահանանդեսին, որը սկսում է վաղը և որը համարվում է աշխարհում զբոսաշրջության ուղղված կարևորագույն միջոցառումներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
19:51
Լևոն Արոնյան-Դին Լիժեն՝ ոչ-ոքի
Չորրորդ պարտիան կխաղացվի վաղը:
Աղբյուր` Panorama.am
19:42
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում արդեն հաջողությամբ իրականացվել է արյունաստեղծ ցողունային բջիջների չորս փոխպատվաստում
Լևոն Ալթունյանը և ՌԴ առողջապահության նախարարն երկու երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ այցելել են Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:
Աղբյուր` Panorama.am
19:33
Հայաստանի ու Արցախի անմոռանալի դեմքը
Լիտվացի բլոգեր Ստանիսլավ Գորբունովը Արցախից վերադառնալուց հետո պատմել է տեսածի ու զգացմունքների մասին: «Այստեղ անցկացրած մեկ շաբաթն...
Աղբյուր` Panorama.am
19:25
Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Երևանում կազմակերպել է Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլը։ Միջոցառման...
Աղբյուր` Panorama.am
19:05
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը
Հոկտեմբերի 11-ին Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Վթարային և պլանային ջրանջատումներ Կենտրոն վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
18:50
Մեծ կարևորություն ենք տալիս կրթական համակարգի զարգացմանը. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային:
Աղբյուր` Panorama.am
18:46
Եզակի դինոզավրը դարձել է Կալիֆորնիայի խորհրդանիշ
Ներկա պահին Կալիֆորնիան արդեն ունի 33 խորհրդանիշ:
Աղբյուր` Panorama.am
18:24
Սպահանի Թեմական Խորհրդի ատենապետը հարձակման է ենթարկվել
Վարուժ Մինասյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:
Աղբյուր` Panorama.am
18:18
Կայացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:...
Աղբյուր` Panorama.am
18:07
Իրանը չի սրի պաշտոնական Բաղդադի և Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ հարաբերությունները. իրանագետ
Քրդերի հետ կապված այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ Թուրքիայում, չեն կարող ի հայտ գալ Իրանում։
Աղբյուր` Panorama.am
17:53
Կառավարությունը մտադիր է ավելացնել թանկարժեք անշարժ գույքի դիմաց գանձվող գույքահարկի չափը
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում են գույքահարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
17:35
Մարզպետն օգնության խնդրանքով դիմել է շիրակցիներին
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն օգնության  խնդրանքով դիմել է շիրակցիներին՝  համալրելու դպրոցները: «Սիրելի շիրակցիներ,...
Աղբյուր` Panorama.am
17:25
Դսեղում բացվել է թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը
Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում բացվել է թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը: Նոր ենթակառուցվածքային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Էրդողանը սպառնացել է քրդերի հանրաքվեի պատճառով դադարեցնել Հյուսիսային Իրաքից նավթի հոսքը
Դրանից հետո եկեք նայենք, թե ինչ ճանապարհներով Հյուսիասյին Իրաքի կառավարությունը կտեղափոխի իր նավթը։
Աղբյուր` Panorama.am
16:59
«Քաղաքական դաշտը վատառողջ է». ՍԴՀԿ համագումարի հայտարարությունը
Սեպտեմբեր 22-ից 24-ը քաղաքամայր Երևանում ընթացել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI  հերթական փակ Համագումարը, որին մասնակցել են...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ջենիֆեր Լոպեսը մեկ միլիոն դոլար օգնություն կհատկացնի «Մարիա» փոթորկից տուժածներին
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը 1  միլիոն դոլար օգնությունը կհատկացնի Պուերտո Ռիոկոյի բնակիչներին, ովքեր տուժել են «Մարիա» փոթորկից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բաքվում կարծում էին, որ արնախում արարածներ ենք՝ պատրաստ խեղդելու իրենց
16:40 25/09/2017

Բաքվում կարծում էին, որ արնախում արարածներ ենք՝ պատրաստ խեղդելու իրենց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}