Իրավունք 12:06 13/09/2017 Հայաստան

15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու էր ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 14 անդամների՝  Աշոտ Պետրոսյան, Արայիկ Խանդոյան, Արեգ Կյուրեղյան, Արմեն Բիլյան, Արմեն Լամբարյան, Գագիկ Եղիազարյան, Էդվարդ Գրիգորյան, Մխիթար Ավետիսյան, Պավել Մանուկյան, Սեդրակ Նազարյան, Սմբատ Բարսեղյան, Վարուժան Ավետիսյան, Կարո Եղնուկյան, Խաչատուր Գիչյան, գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվեց:

Նիստին չեն մասնակցում գործով որոշ փաստաբաններ: Հիշեցնենք, այսօր ավելի քան 180 փաստաբան գործադուլ են անում: Նրանք բողոքում են «դատարաններում և քրեակատարողական հիմնարկներում ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ»:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընթերցեց փաստաբանների հայտարարությունը, որի համաձայն, այսօր հայտարարում են բողոքի ակցիա՝ պայմանականորեն գործադուլ, հրաժարավելով մասնակցել այսօրվա դատական նիստերին:

«Նման քայլով նպատակ ունենք մեր բողոքն արտահայտել Հայաստանում փաստաբանության հեղինակության և փաստաբանի մասնագիտության՝ իրավապաշտպանության նկատմամբ վերաբերմունքի այնպիսի անհանդուրժելի դրսևորումների դեմ, ինչպիսին է փաստաբանների և նրանց մասնագիտական ու անձնական տիրույթների և պատկանելիքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները… »,- նշված է փաստաբանների հայտարարության մեջ:

Դատավորն ասաց, որ հայտարարության տակ 183 փաստաբանի անուն է գրված, ստորագրություն՝ միայն փաստաբան Երվանդ Վարոսյանի կողմից:

«Դատարանը փաստաբանների՝ այսօրվա դատական նիստին չներկայանալը դրական չի ընդունում, քանի որ փաստաբանները պարտավոր էին ներկայանալ դատական նիստերին, սակայն չեն ներկայացել, հետևաբար հաջորդ դատական նիստին դատարանը կանդրադառնա նրանց վարքագծին»,- նշեց դատավորը:

Ա. Գաբրիելյանը հայտարարեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, փաստորեն, այսօրվա դատական նիստին մասնակցում է ընդամենը երեք փաստաբան Հանրային պաշտպանի գրասենյակից, իսկ 15 փաստաբան չի ներկայացել, իսկ առանց այդ փաստաբանների  գործի քննությունը չեն կարող շարունակել, այսօրվա նիստը հետաձգում են մինչև սեպտեմբերի 20-ը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:32
Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ. Լիահույս ենք, որ հետաքննությունը երևան կհանի ճշմարտությունը
Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ Սիփան Ծ. Վրդ. Քէչէճեանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով սեպտեմբերի 22-ին կատարված դեպքը:
Աղբյուր` Panorama.am
20:30
Էրմիտաժը՝ աշխարհի լավագույն թանգարանների հնգյակում
Tripadvisor -ի օգտատերերի գնահատմամբ
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաբկեն Բագրատյանը՝ պատանիների արծաթե մեդալակիր
Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
20:19
Ծանրամարտի ԵԱ. Գևորգ Ղահրամանյանը՝ ոսկե մեդալակիր
Պրիշտինայում (Կոսովո) ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում կրտսեր տարիքային խմբում (մինչև 15 տարեկաններ) Գևորգ Ղահրամանյանը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բրիտանացիների կեսն աջակցում է նոր Brexit-ի անցկացումը
Սոցհարցման արդյունքները
Աղբյուր` Panorama.am
20:07
Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կարելի է կատարել նաև սահմանային անցման կետերում
Իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը
Աղբյուր` Panorama.am
20:00
Արցախի Ճարտար և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր
Դեսին-Շարպիոն դարձել է 8-րդը ֆրանսիական համայնքներից, որոնք բարեկամական հարաբերություններ են հաստատել Արցախի Հանրապետության քաղաքների հետ։
Աղբյուր` Panorama.am
19:56
Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի կայքէջը
«Այս հարձակումը նախորդում է Փարիզում բացվող Top Résa միջազգային ցուցահանանդեսին, որը սկսում է վաղը և որը համարվում է աշխարհում զբոսաշրջության ուղղված կարևորագույն միջոցառումներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
19:51
Լևոն Արոնյան-Դին Լիժեն՝ ոչ-ոքի
Չորրորդ պարտիան կխաղացվի վաղը:
Աղբյուր` Panorama.am
19:42
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում արդեն հաջողությամբ իրականացվել է արյունաստեղծ ցողունային բջիջների չորս փոխպատվաստում
Լևոն Ալթունյանը և ՌԴ առողջապահության նախարարն երկու երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ այցելել են Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:
Աղբյուր` Panorama.am
19:33
Հայաստանի ու Արցախի անմոռանալի դեմքը
Լիտվացի բլոգեր Ստանիսլավ Գորբունովը Արցախից վերադառնալուց հետո պատմել է տեսածի ու զգացմունքների մասին: «Այստեղ անցկացրած մեկ շաբաթն...
Աղբյուր` Panorama.am
19:25
Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Երևանում կազմակերպել է Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլը։ Միջոցառման...
Աղբյուր` Panorama.am
19:05
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը
Հոկտեմբերի 11-ին Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Վթարային և պլանային ջրանջատումներ Կենտրոն վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
18:50
Մեծ կարևորություն ենք տալիս կրթական համակարգի զարգացմանը. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային:
Աղբյուր` Panorama.am
18:46
Եզակի դինոզավրը դարձել է Կալիֆորնիայի խորհրդանիշ
Ներկա պահին Կալիֆորնիան արդեն ունի 33 խորհրդանիշ:
Աղբյուր` Panorama.am
18:24
Սպահանի Թեմական Խորհրդի ատենապետը հարձակման է ենթարկվել
Վարուժ Մինասյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:
Աղբյուր` Panorama.am
18:18
Կայացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:...
Աղբյուր` Panorama.am
18:07
Իրանը չի սրի պաշտոնական Բաղդադի և Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ հարաբերությունները. իրանագետ
Քրդերի հետ կապված այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ Թուրքիայում, չեն կարող ի հայտ գալ Իրանում։
Աղբյուր` Panorama.am
17:53
Կառավարությունը մտադիր է ավելացնել թանկարժեք անշարժ գույքի դիմաց գանձվող գույքահարկի չափը
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում են գույքահարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
17:35
Մարզպետն օգնության խնդրանքով դիմել է շիրակցիներին
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն օգնության  խնդրանքով դիմել է շիրակցիներին՝  համալրելու դպրոցները: «Սիրելի շիրակցիներ,...
Աղբյուր` Panorama.am
17:25
Դսեղում բացվել է թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը
Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում բացվել է թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը: Նոր ենթակառուցվածքային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Էրդողանը սպառնացել է քրդերի հանրաքվեի պատճառով դադարեցնել Հյուսիսային Իրաքից նավթի հոսքը
Դրանից հետո եկեք նայենք, թե ինչ ճանապարհներով Հյուսիասյին Իրաքի կառավարությունը կտեղափոխի իր նավթը։
Աղբյուր` Panorama.am
16:59
«Քաղաքական դաշտը վատառողջ է». ՍԴՀԿ համագումարի հայտարարությունը
Սեպտեմբեր 22-ից 24-ը քաղաքամայր Երևանում ընթացել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI  հերթական փակ Համագումարը, որին մասնակցել են...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ջենիֆեր Լոպեսը մեկ միլիոն դոլար օգնություն կհատկացնի «Մարիա» փոթորկից տուժածներին
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը 1  միլիոն դոլար օգնությունը կհատկացնի Պուերտո Ռիոկոյի բնակիչներին, ովքեր տուժել են «Մարիա» փոթորկից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բաքվում կարծում էին, որ արնախում արարածներ ենք՝ պատրաստ խեղդելու իրենց
16:40 25/09/2017

Բաքվում կարծում էին, որ արնախում արարածներ ենք՝ պատրաստ խեղդելու իրենց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}