Էրդողանը՝ ԱՄՆ-ին. Ի՞նչ է, մենք պետք է ձեզ սպասեի՞նք
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ամերիկյան իշխանությունների՝ Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման արձագանքը:
«Իզվեստյա»-ի փոխանցմամբ, ԱՄն իշխանություններն անհանգստություն են ցուցաբերել գործարքի վերաբերյալ:
«Ի՞նչ է, մենք պետք է ձեզ սպասեի՞նք: Մենք ինքնուրույն կերպով ենք միջոցառումներ ձեռնարկում և հետագայում էլ ձեռնարկելու ենք»,-ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը հայտարարել է, որ Վաշինգտոնը դժգոհ է Թուրքիայից Ռուսաստանից С-400 համալիր գնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի խոսնակը հայտնել է ռուսական C-400-ի մատակարարման պայմանավորվածության մասին
- Էրդողանը հայտարարել է C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին
- Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ռուսաստանից C-400-ների ձեռքբերումը
- Թուրքիան պատրաստ է 2,5 միլիարդ դոլարով C-400-ներ գնել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ