Նախկին քաղաքապետ. Գյումրիում արտագաղթը սոսկալի չափերի է հասնում
Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր Ազգային Ժողովում բարձրաձայնեց երկրաշարժ տեսած քաղաքի խնդիրների մասին՝ ժողովուրդը սոցիալապես ծանր վիճակում է, աշխատատեղերը քիչ են, արտագաղթը սոսկալի չափերի է հասնում, տուրիստներ չեն գալիս:
«1700 հուշարձան կա բաց երկնքի տակ: Հավանական է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքաներում էդքան հուշարձան չկա, որքան Գյումրի քաղաքում: Կան շենքեր, որոնց զարդանախշերից ամբողջ Կովկասում չկան»,-քաղաքի առավելությունները ներկայացրեց պատգամավորը:
Նա կառավարության ղեկավարից հետաքրքվեց, ժամանակը չէ՞, որ աշխատանքների արդյունքում վերջ տրվի «սոցիալապես առավել անապահով խավը գտնվում է Գյումրի քաղաքում» արտահայտությանը, չի՞ պատրաստվում կառավարությունը հարկային արտոնություններ տրամադրել կամ ազատ տնտեսական գոտի հայտարարել:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ մարզպետների աշխատանքների հաշվետվության մեջ չափազանց կարևորել են աշխատատեղերի ստեղծման մասին հարցը:
«Գյումրիի նկատմամբ վերաբերմունքը լինելու է չափազանց ուշադիր: Բայց չեմ կարծում, որ հարկային արտոնություններն են մեր նեղ տեղը և խանգարող հանգամանքը, որպեսզի Գյումրին զարգացնենք»,-ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանն ասաց, կողմ է, որ տուրիզմը պետք է զարգացնել, օրինակ բերեց Կումայրիի ծրագիրը:
«Լինելու է համալիր ծրագիր, որ Կումայրիի կենտրոնը աշխուժացնելու է: Մենք նաև Գյումրու օդանավակայանն ենք աշխուժացրել»,-ասաց Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիի դպրոցների օպտիմալացման պատճառով շատ մանկավարժներ դժվար կացության մեջ են. «Իրատես»
- Աղետի գոտի. դեռևս 550 ընտանիք շարունակում է մնալ անօթևան
- Նարեկ Սարգսյան. Աղետի գոտու վերաբերյալ պետության պարտավորությունները կավարտվեն 2016-2017 թթ
- «Ժառանգություն». Երկրաշարժից քսաներեք տարի անց դեռևս արդիական է մնում «աղետի գոտի» հասկացությունը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ