Կառավարության հաշվետվություն. հունվար-օգոստոսին ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376 մլն դոլար
ՀՀ կառավարության մեկ տարվա՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ հաշվետվության համաձայն` մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք:
«Տնտեսության առաջընթաց և գործարար միջավայր» բաժնում նշված է, որ ներդրվել է ռեդոմիցիլացիայի (վերաբնակեցման) ինստիտուտը, որը կապահովվի օտարերկրյա նոր 5-10 ընկերությունների մուտք և գրանցում Հայաստանում:
«Ներդրումային ծրագրեր և դրանց իրականացման լրացուցիչ հնարավորությունների ձևավորում» բաժնում էլ նշված է, որ այս ժամանակահատվածում ստեղծվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, հիմնադրվել է «Հայաստանի ներդրողների ակումբը», մեկնարկել են 2 ծրագրեր՝ շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրումով։
Հաշվետվության համաձայն՝ մասնավոր հատվածից ստացված ներդրումային ծրագրերից 28-ի համար սահմանվել են մաքսատուրքից ազատման արտոնություններ, 19-ի համար՝ ԱԱՀ հետաձգման արտոնություններ։
Նշվում է նաև, որ 2017 թ. 8 ամիսների արդյունքներով պետական և համայնքային․ բյուջեից, վարկային ծրագրերով և մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376,0 միլիոն ԱՄՆ դոլար:
«2017 թ. առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 մլն դոլար (2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում համապատասխանաբար 36.6 % և 26.3%)»,- տեղեկանում ենք հաշվետվությունից:
Հավելենք նաև, որ ներդրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին