ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր
Ազգային Ժողովում այսօր քվեարկության դրվեցին նախօրեին քննարկված օրենքի նախագծերը։
Առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին», «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» նախագծերը։
Այսօրվա նիստի օրակարգում են «Կուտակային կենսաթոշակների մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի նախագծերը։
«Օրակարգի հինգ հարցերը քննարկելուց հետո դրանք անմիջապես դրվելու են քվեարկության։ Պատգամավորներին խնդրում եմ չհեռանալ ԱԺ շենքից, որպեսզի կարողանանք այսօր լիարժեք ավարտել մեր աշխատանքները»,- ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։