ՌԴ-ի հետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների այլընտրանք չի ծառայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ-ի հետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների այլընտրանք չի դիտարկում։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է նրա մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
«C-400-ի մասին մեր նախագահի հայտարարությունը տեղի տվեց տարբեր խոսակցությունների այն մասին, որ Թուրքիան հեռանում է Արևմուտքից։ Թուրքիան կշարունակի քայլեր կատարել իր ազգային անվտանգության ապահովման համար՝ ՆԱՏՕ-ին համարելով հզոր դաշինք։ Մենք ուրախությամբ ենք ընդունել C-400 գնելու մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ որպես Թուրքիայի բնական իրավունք։
Այն պետք է վերջ դնի բոլոր տեսակի բանավեճերին։ Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը լավ է զարգանում, սակայն այն այլընտրանք չէ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին»,- ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը՝ հավելելով, որ այդ հարաբերությունները լրացնում են միմյանց։